ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը նոր պատճառ է տալիս առաջիկա ընտրություններում իրեն չաջակցելու համար

25 Մարտ 2026

Ութ տարվա անհաջող ղեկավարումից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է վնասել Հայաստանի շահերին՝ հատկապես Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո։
Այժմ կներկայացնեմ Փաշինյանի ապօրինի գործողությունների վերջին օրինակը։

Հայերը զարմանքով իմացան, որ վարչապետը հրահանգել էր աշխատանքից ազատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտ․ Էդիտա Գզոյանին միայն այն պատճառով, որ նա ցեղասպանության և զանգվածային բռնության մասին գրքեր էր նվիրել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։

Փաշինյանը կեղծ մեղադրանք առաջադրեց, թե դոկտ․ Գզոյանը վարում է այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ փոխնախագահին հետևյալ գրքերը նվիրելու պատճառով․

1․ «Անդրկովկասում ադրբեջանցիների ագրեսիան հայերի դեմ (1905–1921թթ.). հաղորդումներ ամերիկյան մամուլում», Արա Քեթիբյանի խմբագրությամբ (2023թ.):

2․ «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն. հաղորդումներ ամերիկյան մամուլում։ The New York Times», հատոր 1 (1890-1914թթ․) և հատոր 2 (1915-1922թթ.)», կազմել և խմբագրել են ՀայրՎահան Օհանյանը և Արա Քեթիբյանը (2018թ.):

3․ «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» (2020թ.):

4․ «Հանցագործության փաստաթղթավորում. Հայոց ցեղասպանությունը բառերով և պատկերներով» (2024թ.):

Ահա, թե ինչպես է մարտի 12-ին Փաշինյանը արդարացրել դոկտ․ Գզոյանի հրաժարականի իր ապօրինի պահանջը. «Երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում: Էս երկրում քա՞նի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի: Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում ա Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և ով որ, Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք ա ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա։ Այսինքն, մենք պետություն ե՞նք, թե՞ սա բան ա, ինքնագործ խմբակ ա, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բան անում, փորձարկում։ Սա պետություն ա, հարգելիներս, սա պետություն ա հստակ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով, և ըտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա:

Կառավարությունն ա որոշում արտաքին քաղաքականությունը, ես Կառավարության ղեկավարն եմ՝ այդ թվում ես եմ, այո …. Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա [դոկտ. Գզոյանը] հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումով։ Այո, ես դա համարել եմ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի։ Սա պետական անվտանգության հարց է։ Նորից ասում եմ, որ երբ հայտարարում ենք, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որ շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինի»։

Դոկտ․ Գզոյանին հարկադրելով հրաժարական տալ՝ Փաշինյանը մի քանի ապօրինի գործողություններ է կատարել․

1) Նա իրավական լիազորություններ չունի որոշելու, թե ով պետք է լինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենը։ Թանգարանը կառավարվում է հիմնադրամի կողմից։ Միայն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15 անդամներն ունեն տնօրենին նշանակելու կամ ազատելու իրավունք։ Այսպիսով, Փաշինյանը անօրինական կերպով յուրացրել է հոգաբարձուների խորհրդի լիազորությունները։ Ի նշան բողոքի, հոգաբարձուների խորհրդի մի քանի ականավոր անդամներ հրաժարական տվեցին, այդ թվում՝ նախագահ, ֆրանսահայ պատմաբան և ցեղասպանագետ, դոկտ․ Ռայմոնդ Գևորգյանը, Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի պատմության դոցենտ, հայագիտական ծրագրի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը, ՀՀ ԳԱԱ առաջատար գիտաշխատող, դոկտ․ Հարություն Մարությանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, դոկտ․ Հրանուշ Խառատյանը։

2) Դոկտ․ Գզոյանը ոչ մի սխալ բան չէր արել: Որպես Ցեղասպանության թանգարանի տնօրեն՝ նա փոխնախագահ Վենսին նվիրել է մի քանի գրքեր, որոնք առնչվում են Ցեղասպանության թանգարանի առաքելությանը: Ցեղասպանության թանգարանը մի հաստատություն է, որը փաստագրում է հայերի նկատմամբ անցյալում և ներկայում իրականացված զանգվածային բռնություններն ու ցեղասպանությունը:

3) Դոկտ․ Գզոյանին աշխատանքից ազատելուց հետո Փաշինյանը կատարեց երկրորդ ապօրինի գործողությունը։ Առանց որևէ լիազորության՝ նա իր նախկին օգնական Հրաչյա Թաշչյանին նշանակեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Սա ՀՑԹԻ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությունն է։

4) Փաշինյանը սխալ ուղերձ հղեց, որ ակադեմիական հետազոտությունները պետք է ստորադասվեն քաղաքականությանը։ Ամեն անգամ, երբ կառավարության քաղաքականությունը փոխվում է, գիտնականներից ակնկալվում է, որ նրանք կփոփոխեն իրենց հետազոտությունները՝ համապատասխանեցնելով դրանք քաղաքական ղեկավարի քմահաճույքներին։ Ահա թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը խեղաթյուրում Հայոց ցեղասպանության փաստերը։

5) Փաշինյանը, որը բողոքել էր, որ դոկտ․ Գզոյանը փոխնախագահ Վենսին նվիրել էր Արցախի մասին գիրք, 2019 թվականին Թուրքմենստանում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ևս Արցախի մասին գիրք էր նվիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մի՞թե նրան չպետք է ազատել աշխատանքից նույն հիմքով, ինչով նա ազատել էր դոկտ․ Գզոյանին։

Փորձելով հաճոյանալ Էրդողանին և Ալիևին՝ Փաշինյանի հաջորդ հրահանգը կարող է լինել Ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի փակումը։

Աշխարհի տարբեր ծայրերից քսանհինգ ականավոր հայ մտավորականներ, այդ թվում՝ մեկ թուրք գիտնական, ստորագրեցին Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) կողմից հրապարակված համատեղ հայտարարությունը, որով դատապարտվում էր Փաշինյանի «մտահոգիչ» գործողությունը: Նրանք գովաբանեցին դոկտ․ Գզոյանի բացառիկ ակադեմիական որակավորումը և կոչ արեցին Հայաստանի կառավարությանը «հարգել ՀՑԹԻ-ի անկախությունը և ապահովել, որ դոկտ․ Գզոյանը կարողանա շարունակել իր աշխատանքն առանց քաղաքական ճնշման կամ միջամտության: [Ցեղասպանության թանգարան] ինստիտուտի ինքնավարության և ղեկավարության պաշտպանությունը կարևոր է նրա վստահելիության պահպանման, գիտական առաքելության ապահովման և միջազգային ակադեմիական համայնքի վստահության պահպանման համար: Կարծում ենք, որ ՀՑԹԻ-ի տնօրենությունը պետք է հիմնված լինի անձի՝ որպես գիտնականի և ղեկավարի որակների, այլ ոչ թե որևէ կոնկրետ վարչակազմի քաղաքական հնարավոր հաշվարկների վրա»: Նրանք վճռականորեն պահանջեցին, որ «դոկտ․ Գզոյանն անհապաղ վերականգնվի պաշտոնում և կարողանա շարունակել իր ղեկավարած ակնառու աշխատանքը»:

Փաշինյանն ամեն օր շարունակում է Հայաստանը տանել դեպի անկում․ սա այն կարևոր հանգամանքն է, որը պետք է հաշվի առնել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկելիս։

Հարութ Սասունյան
http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company