ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր

22 Մարտ 2026

Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գործող իշխանությունները մեկը մյուսի հետևից սպոնտան որոշումներ են կայացնում։ Մե՛կ թոշակներն ու նպաստներն են բարձրացնում, մե՛կ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը, մյուս կողմից հայտարարում են, որ Երևանում և տարբեր համայնքներում մանկապարտեզներն անվճար են դառնալու, մեկ էլ հայտարարում են, որ 0 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր են տրամադրելու։ Չեն մոռանում ամենօրյա ռեժիմով հիշեցնել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին, որը, սակայն, կարծեք թե, կյանքի է կոչվել բուժաշխատողների աշխատավարձերի հաշվին։ Այն, որ սրանք նախընտրական շրջանով պայմանավորված քայլեր են, ակնհայտ է, բայց մեր բյուջեն պատրա՞ստ է այս բեռը կրելուն։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ իրական ռիսկեր կան։ «Սոցիալական ընթացիկ ծախսերի կտրուկ ավելացումն իրական ռիսկեր է բերում, որոնք նախ և առաջ կարող են ունենալ իրական սոցիալական հետևանքներ՝ պայմանավորված գնաճով։ Այդ մասին խոսել է նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահը և իրավացիորեն նշել է, որ սա գնաճային ճնշումների կարող է հանգեցնել։ Դրա փոխարեն առաջարկում էինք, որ օբյեկտիվ կլիներ և տնտեսական առումով հիմնավորված, եթե այս սոցիալական բարձրացումները, որոնք խոստացել էին իրենց ծրագրերով, իրականացնեին փուլային՝ հինգ տարվա ընթացքում, ոչ թե կտրուկ կերպով՝ պաշտոնավարման ժամկետի վերջում։ Պարզ է, որ հետապնդում են զուտ նեղ քաղաքական նպատակ։ Ցանկանում են ընտրություններից առաջ ընտրողի քվեն շահել, բայց այս գործողությունների բեռը, բնականաբար, կրելու է մեր տնտեսությունը։ Երկրորդը՝ բյուջեի եկամուտների մասով. այո՛, պետական բյուջեի եկամուտների աճը համարժեք չէ ընթացիկ ծախսերի աճին, և ընթացիկ ծախսերի այս կտրուկ բարձրացումը կարող է բերել մակրոտնտեսական որոշակի անկայունության։ Բյուջեն պլանավորել ես կոնկրետ եկամուտների պարագայում, բայց ընթացքում ընթացիկ ծախսերը կտրուկ ավելացնում ես։ Այսպես, եկամուտները չեն աճում, ուրեմն պետք է ավելացնես պետական բյուջեի դեֆիցիտը, այսինքն՝ կա՛մ ներքին պարտքը, կա՛մ արտաքին պարտքը։ Պետք է արձանագրենք, որ այս գնաճը և պետական բյուջեի դեֆիցիտի ավելացումը կարող են հանգեցնել նաև ազգային արժույթի որոշակի արժեզրկման, այդ արժեզրկման ռիսկն իրապես կա, և դա իր հերթին նորից շղթայաբար բերելու է գնաճի և այլ բացասական հետևանքների։ Կարճ ասած՝ ակնհայտ է, որ նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր՝ մակրոտնտեսական իմաստով, ընդհանուր տնտեսության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Մենք պարբերաբար նաև ականատես ենք լինում, որ տարբեր երկրներ (վերջին շրջանում կարծես առավել ակտիվ է Եվրոպական միությունը) խոստանում են ներդրումներ կատարել Հայաստանի այս կամ այն ոլորտում։ Օրինակ՝ օրերս Վերականգնման վարկերի բանկի տնօրենը և Հայաստանի ֆինանսների նախարարը ստորագրեցին 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնք ուղղված են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորմանը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանին վարկ կամ դրամաշնորհ է տրվում, բայց կարծում ենք, որ կհամաձայնեք՝ նախընտրական շրջանում հանրությունն առավել կասկածամիտ է դառնում՝ սրա հիմքում Հայաստանի իշխանություններին քաղաքական աջակցությո՞ւնն է, թե՞ մեր երկրի այս կամ այն ոլորտը զարգացնելու իրական ցանկությունը։

Պատգամավորը նախ իր մի մտահոգության մասին է բարձրաձայնում։ «Խոստումները, որոնք հիմնականում տրվում են նախընտրական փուլերում, հատկապես այս իշխանության օրոք, տարբեր ներդրումների, աջակցության ծրագրերի և այլնի մասին, հետո չեն իրականանում։ Հիշում ենք 2,6 միլիարդ եվրոյի ծրագրի մասին, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում ակնկալվող մեծ արդյունք կար ձևակերպված։ Տարիներն անցան, բայց այդ ծրագիրը, մեղմ ասած, չիրականացվեց։ Այդ սպասումները, որոնք առաջանում են և հետո չեն իրականացվում, ավելի շատ բացասական հետևանքներ են թողնում։ Իսկ ինչ վերաբերում է, որ նորից խոստումներ են տալիս, սպասումներ առաջացնում, կարծում եմ՝ մեր հանրությունն էլ, քաղաքացիներն էլ արդեն պետք է իրենց փորձով հետևություններ անեն, այն է՝ նախորդ փուլում ինչ խոստացան և ինչ իրականացրեցին։ Դրա ներքո պետք է դիտարկեն այս նոր խոստումները»,-նկատում է մեր զրուցակիցը։ Իսկ այն հարցադրմանը, թե այս խոստումներն իրենց մեջ ավելի շատ քաղաքական գործոն են պարունակո՞ւմ, թե՞ տնտեսական, Ավետիսյանն արձագանքում է. «Ընդհանուր առմամբ, շատ դժվար է տարանջատել, որովհետև պրոցեսն ինքնին քաղաքական է, և աջակցության նման ծրագրերը, այո, նաև քաղաքական բաղադրիչ ունեն։ Այստեղ շատ կարևոր է, որ տեղի ունեցողն իրական դաշտում լինի, ոչ թե զուտ պոպուլիստական նպատակադրումներից ելնելով։ Կարևոր է, որ գործ ունենանք իրականությանը համապատասխանող ծրագրերի հետ»,հավելում է նա։

Մեր տարածաշրջանը ևս վայրիվերումների փուլում է։ Ավաղ, Իրանի դեմ պատերազմը շարունակվում է, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ոչ միայն ընդհանրապես համաշխարհային, այլև Հայաստանի տնտեսության վրա։ «Տարածաշրջանը գտնվում է տուրբուլենտության մեջ։ Աշխարհաքաղաքական բարդ վիճակը և փաստացի պատերազմը չի կարող տարածաշրջանի որևէ երկրի վրա չունենալ տնտեսական անվտանգության իմաստով բացասական ազդեցություն։ Երկրորդ՝ Իրանը մեր արտահանման և ներմուծման հիմնական ուղղություններից մեկն է։ Ունենք երկու հիմնական ուղղություն, որոնցից մեկը վտանգված է, և, ըստ էության, այստեղ լուրջ խնդիր է առաջանալու նաև այդ ուղղությամբ և՛ արտահանողների, և՛ ներմուծողների, և՛ մեր բիզնես հանրության համար։ Երրորդ՝ ի վերջո, շատ կարևոր է, որ այսպիսի իրավիճակներում շատ ներդրումային ծրագրեր, որոնք գալիս են տարածաշրջան, այդ թվում՝ տարածաշրջանի ենթակառուցվածքները զարգացնող կամ առանձին երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումների ձևով իրականացվող ծրագրերը, վստահաբար հետաձգվում են, որովհետև կա անորոշություն և ռիսկ։ «Վառվող» տարածաշրջանում ներդրումներ իրականացնելուց ձեռնպահ կմնան, դա էլ ակնհայտ է։ Եվ, վերջապես, շատ բարդ է ասել, թե որքան կտևի, ինչ հանգուցալուծում կունենա այս պատերազմը։ Ինքնին սա է անորոշ ամբողջությամբ, և այս բոլոր անորոշությունները, եթե գումարեք, դրանք ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական, այլ կոնկրետ տնտեսական չափելի ռիսկեր են»,եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

Լուսինե Առաքելյան

«Փաստ» օրաթերթ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company