ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քինախնդիր Ազգընտիրին Սայթաքումները

25 Մարտ 2026

«Յաջողութիւնը չի կայանար այն հաստատումով, որ երբեք պէտք չէ սխալիլ, այլ՝ միեւնոյն սխալը երբեք չկրկնել»։

Ճորճ Պեռնարտ Շօ (իրլանտացի թատերգագիր, քննադատ եւ քաղաքական գործիչ, 1856-1950)

․․․Թէ քանի՞ անգամ կրկնուեցաւ կամ պիտի կրկնուի քինախնդիր «ազգընտիր» վարչապետին «կաֆ»-ը, կամ ալ արդե՞օք իր ամենամեծ սխալը այն էր, որ շարունակ կը վախնար, թէ սխա՞լ մը պիտի ընէր։ Չէ՛, անտեղի է յանգիլ այդքան ալ խոր վերլուծումներու կամ եզրակացութիւններու:

Այսպէս, 7 Յունիսի ընտրութիւններու սեմին, վարչապետ Փաշինեան եւ վերստին իր թեկնածութիւնը առաջադրող «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցութիւնը, արդէն իսկ գործի լծուած են լայնածաւալ քարոզարշաւի, որ ըստ երեւոյթին այդչափ ալ հեզասահ չընթանար։

Ամիսներ առաջ, «Կրթուելը նորաձեւ է» ոճը կիրարկելով, թափանցիկութիւն «խաղալով» եւ արեւմտեան աշխարհը տպաւորելու համար, Փաշինեան ժողովուրդին հետ կ՛ուզէ շաղուիլ եւ ուղակիօրէն զրուցել։

Հայաստանի վարչապետը, փոխանակ ինքնաշարժներու շարասիւնով (տեղին է յիշել 26 Ապրիլ 2022-ի ահաւոր արկածը, երբ շարասիւնի սուռացող ինքնաշարժներէն մէկուն հարուածով մահացած էր անմեղ յղի Սոնա Մնացականեանը) շրջագայելու կամ ման գալու, որոշած էր հետիոտն կամ փապուղիով փոխադրուիլ եւ Հայաստանի քարտէսը ընդգրկող կրծքանշաններ ցրուել աջ ու ձախ քարոզելով, թէ ինք եւ իր ՔՊ-ական անձնակազմը խաղաղութեան եւ հայ ժողովուրդի փայլուն ապագային համար կը գործեն։

Դժբախտաբար, այս «կրթելու ձեւ»-ը հեզասահ չընթացաւ եւ իր աթոռին համար ոգի ի բռին պայքարող վարչապետը բազմիցս մերժուեցաւ, չընդունուեցաւ եւ նոյնիսկ պախարակուեցաւ։

Վարչապետը, իր իսկ պաշտօնը չյարգելով, չափազանց զայրանալով եւ ինքզինքէն դուրս գալով, անյարիր, կոպիտ եւ անպատշաճ մեկնաբանութիւններով փաստեց, թէ սկսած է կորսնցնել իր հաւասարակշռութիւնը՝ ջղագարուելու՝ իմա՛ խելագարուելու աստիճան։

Բաժակը յորդեցաւ, երբ ան հրամայական եւ սպառնալի ոճով փորձեց այդ կրծքանշանով ներգրաւել պատահմամբ իր դիմաց նստած երիտասարդ մայրն ու իր մատղաշ մանչուկը։ Ի յայտ եկաւ, թէ այդ երտասարդ մօր եւ իր զաւակին սրտին մէջ կային այլ քարտէս, այլ կրծքանշան։ Անոնք Արցախէն տեղահանուած էին, ներկայ ՔՊ-ականներու կիրարկած անհեռատես, ձախող եւ անփորձ քաղաքականութեան արդիւնք, եւ որոնց ղեկավարը՝ իրենց դիմաց մատ բարձրացնելով, կը փորձէր ինքզինք արդարացնելէ աւելի պարտադրել։ Դեռ աւելին, այդ երիտասարդ մայրը` Արմինէ Մոսիեան, դուստրն էր 1993-ին Արցախի ազատագրութեան օրերուն Մարտունիի մէջ զոհուած եւ յետմահու պարգեւատրուած «Մարտական խաչ»-ի շքանշանով՝ հրամանատար Մերուժան Մոսիեանի, որ նաեւ Հ․Յ․Դ․ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ ալ եղած էր։

Մինչ այդ, բոլորովին խրթին ու կնճռոտ նիւթ մըն է, այս պատահարին ընթացքին, այդ մանչուկին հոգեկան ապրումներուն անդրադառնալը։ Արդեօք մանկավարժական տարրական օրենքներէ հեռու, մենատիրական եւ պարտադրող «կրթուելու նորաձե՞ւ» մը կը փորձէ ստեղծել այս սայթաքած վարչապետը։

Ինքզինք Օլոֆ Փալմէ (Շուէտի ընկերվար վարչապետը, որ սպաննուեցաւ 1986-ին երբ իր կողակիցին հետ շարժապատկերի սրահէ մը տուն կը վերադառնար) կամ Խոսէ Մուխիքա (Ուրուկուայի նախկին ազատամարտիկը, որ 2010-էն 2015 նախագահեց իր երկիրը) կարծելով մէյտան իջած Փաշինեան, ընկրկած կը թուի ըլլալ։

Այդ անմեղ կնոջ ու իր զաւակին ներողութիւնը բաւարար չէ, այլ բարձր ձայնով եւ սրբագրելու համար այդ սադրիչ եւ աններելի «Փախածներով չփորձէք ասել, որ ես Ղարաբաղ եմ տուել» խօսքը, այդ խաւարային զգեստաւոր վարչապետը պէտք է խոստովանի եւ քաջութիւնը ունենայ բարձրաձայն բացայայտելու․ «ՀԱՅՈՐԴԻՆԵՐ․․ԵՍ եՄ ՏՈՒԵԼ ՂԱՐԱԲԱՂԸ»։

«Հայրենիք» – Պոսթըն
Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company