ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում
  • Լուրեր

Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար քեզ և քո վերարտադրությունը առաջիկա ընտրություններին պետք է կանխվի

19 Մարտ 2026

ՀՅԴ Հայասատնի ԳՄ ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ինքը չվերընտրվի, ապա նոր պատերազմ կլինի.

«Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ եթե առաջիկա ընտրություններին ինքը չընտրվի, տեղի կունենա պատերազմ, նույնիսկ ամիս-ամսաթիվ է հնչեցրել. այս մարդուն թվում է, որ ինքը տարիներ շարունակ, եթե կարողացել է խաբել և Ալիևով վախեցնել մարդկանց, վերարտադրվել, այս անգամ ևս կստացվի։

Այս նույն տեքստերը 2021 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը ևս ասել է, և իր հիմնական խաղաթուղթը նաև դա էր, որ փորձում էր օգտագործել 21 թվականին, խաբելով մարդկանց, որ եթե ինչ եղել, եղել է, եթե ես գամ, այլևս կլինի խաղաղություն։ Իրականում ի՞նչ տեղի ունեցավ. 21 թվականին իր վերարտադրությունից հետո տեղի է ունեցել երկու պատերազմ։ 2022 թվականին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացրել Հայաստանի վրա, ունեցել ենք 200-ից ավելի զոհ, շուրջ 240 կիլոմետր տարածք օկուպացվել է Ադրբեջանի կողմից, մեր համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բարձրունքներ և դիրքեր հայտնվել են Ադրբեջանի հսկողության տակ։ Դրանից մեկ տարի հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Արցախում էթնիկ զտում, հայաթափում, հարյուրավոր զոհեր։

2024 թվականին այս նույն տեքստով Նիկոլ Փաշինյանը սպառնացել է մեր ժողովրդին, ասելով եթե Տավուշի հատվածում այդ զիջումները չանենք, տեղի կունենա պատերազմ, և այո, կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ հանձնել է Ադրբեջանը և այսօր էլ փորձում է վախեցնել Ալիևով և պատերազմով մեր ժողովրդին։

Փորձում է ինքը ներկայանալ խաղաղության երաշխավոր, բայց ըստ էության ինքը պատերազմի, պարտության երաշխավորն է։ Ուրեմն լսի Նիկոլ Փաշինյան, պարտության, պատերազմի, դավաճանության, հայրենիք հանձնելու, նվաստացման, զոհերի և ողբերգության խորհրդանիշն ես անձամբ դու և որևէ իրավունք չունես ընտրություններին մասնակցող այլ ուժերին մեղադրելու, պատերազմ բերելու կամ իբր դու խաղաղություն ես ձեռք բերել, մենք էլ գալիս ենք պատերազմ բերենք։ Պատերազմի ու պարտության խորհրդանիշը անձամբ դու ես և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ապահովելու ինքնիշխանությունը վերականգնելու, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար քեզ և քո վերարտադրությունը առաջիկա ընտրություններին պետք է կանխվի, քանի որ դու անձամբ ազգային անվտանգության սպառնալիք ես»։

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/03/AQMTNIH8qd5hGrpidaCB8RGrm4jASU0H8c9eirigFJoReSDSwyPVh-640NN_P-jqdbhdBivREhAVEDpUsp36KUZw.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company