Մեզ համար գերխնդիրը Հայաստանի Հանրապետությունն է. սա ժամանակավոր խաղաղություն է՝ ոչ հավասար պայմաններով
22 Մարտ 2026
Մարտի 20-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը:
Անդրադարձ է կատարվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքով մասնակցությանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությանը, պատերազմի սպառնալիքների հետ կապված վարչապետի վերջին հայտարարություններին, խաղաղության պայմանագրի կեղծ օրակարգին, Արցախ վերդարձի իրավունքին, այլ հարցերի:
«Մեր նպատակը ոչ թե Ազգային ժողովում մի քանի պատգամավոր ունենալն է, այլ Նիկոլի ձեռքից Հայաստանի ղեկը վերցնելը, որովհետեւ Դաշնակցության խորը համոզմամբ այս իշխանության վերարտադրությունը Հասատանի համար պարզապես գոյաբանական խնդիր է»,- նշել է Տարոն Տոնոյանը:
Խոսելով ընդդիմության անելիքների մասին, ՀՅԴ Բյուրոյի անդամը մասնավորապես ասել է. «Կարեւոր է, որ ընդդիմությունը հավատարիմ մնա մեկ սկզբունքի՝ չհարվածել միմյանց: Իսկ ովքեր կգործեն հակառակ տրամաբանությամբ, դրանք ընդդիմություն չեն, դրանք Նիկոլի ջրաղացին ջուր լցնողներն են եւ ուղիղ ղեկավարվում են նրա կողմից: Պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը, սփյուռքը պետք է ներգրավենք հայրենաշինության մեջ: Արտագաղթը պետք է դադարեցվի, Հայաստանը պետք է ոտքի կանգնի: Ինքնահոսի թողնված երկիրը գնում է դեպի անդունդ: Երկրի կործանումը պետք է կասեցվի: Այս հարցում մեզ պետք է օգնի ժողովուրդը, որին ամեն կերպ միավորել է պետք»:

Մանրամասները՝ տեսանյութում
