Քո «զղջումները» կեղծ են, իսկ նպատակդ մեկն է՝ խուսափել պատասխանատվությունից
23 Մարտ 2026
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է Նիկոլ Փշինյանի պահվածքին.
Ո՛չ մի «ներողություն», ո՛չ մի ուշացած տեսարան ու բեմադրություն քեզ չի՛ փրկելու։ Դու վաղուց հատել ես բոլոր բարոյական ու քաղաքական կարմիր գծերը։
Այսօրվա լկտիությունը քո վարչախմբի իրական դեմքն է։ Քո «զղջումները» կեղծ են, իսկ նպատակդ մեկն է՝ խուսափել պատասխանատվությունից։
Բայց չի՛ հաջողվելու։ Քո կատարած հանցանքների, երկիրը հետևողականորեն կործանման տանելու համար դու պատասխան ես տալու հայկական դատարանի առջև՝ օրենքի ամբողջ խստությամբ։
Այնպես որ ավելի լավ է պատրաստվես արդարադատության հետ քո հանդիպմանը։
Նշենք, որ երեկ, Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա:
Մերուժան Մոսիյանը եղել է Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
