ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Պետական մակարդակով դադարեցվել է Հայոց ցեղասպանության հետ առնչվող ցանկացած գործողություն

26 Մարտ 2026

Հայաստանի իշխանությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցը հանել են արտաքին քաղաքական օրակարգից՝ այն համարելով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ճանապարհին պատնեշ, խոչընդոտ, խանգարող նախապայման։ Նախորդ տարիներին Նիկոլ Փաշինյանը արել է այնպիսի հակահայկական հայտարարություններ, որոնք դատապարտել է անգամ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը։ Անցած տարի Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը, պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր, որ «պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»։ Նա հավելել էր՝ «ինչպե՞ս է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չկար և ինչպե՞ս է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»։ Նա հայտարարել էր՝ Հայոց ցեղասպանության պատմությանը «վերադառնալու» անհրաժեշտության մասին։

Լեմկինի ինստիտուտը դատապարտեց Փաշինյանի այս վարքագիծը՝ նշելով, որ ՀՀ ղեկավարի հայտարարությունները կրկնում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական թեզերը։ Այս հայտարարությունները, ըստ կառույցի, հատկապես տագնապալի են՝ ելնելով Հայաստանի արտգործնախարարության կողմից Հայոց ցեղասպանությունն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկից հանելու վերջին որոշման լույսի ներքո, ինչը վտանգի տակ է դնում զոհերի և նրանց ժառանգների իրավունքները։

Մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիները պետական մակարդակով առաջնահերթություն էր տրվում Հայոց Ցեղասպանության ուսումնասիրությանը, գիտահետազոտական աշխատանքներին։ Այս իշխանությունների օրոք գործընթաց չենք տեսնում։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, պատմաբան Խաչատուր Ստեփանյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց, որ պետական մակարդակով դադարեցվել է ցեղասպանության հետ առնչվող ցանկացած գործողություն. «Սկսած ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելու գործընթացից՝ ավարտած նաև ցեղասպանության վերաբերյալ հրապարակումների խրախուսմամբ, որն ըստ էության բխում է՝ թուրքերին հաճոյանալու օրվա իշխանության քաղաքականությունից։ Բայց պետք է նշեմ, որ պատմաբանների հանրույթը իր գործը շարունակում է անել, անկախ պետության ֆինանսավորումից, որովհետև պատմաբանները գիտակցում են, որ սա առաքելություն է ոչ միայն իրենց գործի, այլև սերունդների և Ցեղասպանության նահատակների հիշատակի առջև»։

Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգից դուրս թողնելն ինքնին նախապայման է հենց Թուրքիայի կողմից, ինչպես նաեւ նախապայման է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Պատմաբանը մտավախություններ ունի՝ Թուրքիան վաղը կարող է նոր նախապայմաններ կդնել, օրինակ՝ Հայաստանում ապրած ադրբեջանցիների վերադարձ։ «Թուրքիան, ի դեպ, հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մեծապես պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը դեռ շատ հեռու է ավարտական տեսքի հասնելուց»,-ընդգծեց նա։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռու

26 Մարտ 2026
Պետական մակարդակով դադարեցվել է Հայոց

Հայաստանի իշխանությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցը

26 Մարտ 2026
Կարևոր է Արցախի հարցն օրակարգում պահել

Մարտի 23-ին Երկիր մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է

25 Մարտ 2026
Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ,

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանա

25 Մարտ 2026
Քինախնդիր Ազգընտիրին Սայթաքումները

«Յաջողութիւնը չի կայանար այն հաստատումով, որ երբեք պէտք չէ սխալիլ, այլ՝ միեւնո

25 Մարտ 2026
Պատերազմը Նպատակ Ունի՞

Միացեալ Նահանգներու եւ Իսրայէլի շղթայազերծած պատերազմը Իրանի դէմ թեւակոխեց երր

25 Մարտ 2026
Փաշինյանը նոր պատճառ է տալիս առաջիկա ը

Ութ տարվա անհաջող ղեկավարումից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է վնասել Հայաս

25 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Ոչ Մէկ Ճիգ Պէտք Է Խ

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ պլոք

24 Մարտ 2026
Տեղի ունեցաւ Գանատայի Հայ Դատի յաձնախո

Շաբաթ, 21 մարտ 2026-ին, Քինկսթընի մէջ գումարուեցաւ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի շրջան

24 Մարտ 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին Նախագահութե

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին հրաւէրով եւ նախագահութեամբ, Երկուշաբթի, 23 Մարտ 202

24 Մարտ 2026
«Փախածներն» ու պատասխանատուութեան ուրա

Աւելին, վարչապետին վարքագիծը կը բացայայտէ այն խորունկ անդունդը, որ կայ իշխ

24 Մարտ 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում

23 Մարտ 2026
Քո «զղջումները» կեղծ են, իսկ նպատակդ մ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթ

23 Մարտ 2026
Նախընտրական փուլում պոպուլիստական և նե

Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գոր

22 Մարտ 2026
Սա արհամարհանք է հայ ժողովրդի անանդույ

«Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։ Ամե

22 Մարտ 2026
Մեզ համար գերխնդիրը Հայաստանի Հանրապետ

Մարտի 20-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, բժիշկ, ազատա

22 Մարտ 2026
Սփիւռքի նոր մայրաքաղաքի վտանգներն ու հ

Լևոն Պարոնեան Այս ժողովրդագրական վերափոխումը միայն զուտ ծանօթագրութիւն չէ։

21 Մարտ 2026
Նամակներ են հանձնվել ՄԱԿ-ի բարձրաստիճա

Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ

20 Մարտ 2026
Գասպար Կարապետյանը Վիեննայում մասնակցե

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մարտի 16-17-ը Վիեն

20 Մարտ 2026
Հակամարտության նոր տրամաբանությունը. է

Իրանի արձագանքը, որը դուրս է գալիս անմիջական ռազմական պատասխանների տրամաբանութ

20 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company