ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փետրվար 18-ի խորհուրդը

18 Փետրվար 2019 Փետրվարյան ապստամբությունը հայոց նորագույն պատմության ինչպես հերոսական, այնպես էլ ողբերգական էջերից մեկն է:

1920 թ. դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրով Հայաստանում իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո բոլշևիկները չհարգեցին իրենց իսկ տված խոստումները: Վերջիններիս առաջին լուրջ «բացթողումը» նախկին կառավարության անդամներին ձերբակալելն էր: Բոլշևիկների մուտքը Հայաստան իրենց գործադրած քայլերի պատճառով խոր հիասթափություն առաջ բերեց: Տպավորություն էր ստեղծվել, որ հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը նշանակութիւն չուներ նրանց համար: Հայաստանում բոլոր նրանք, ովքեր բոլշևիկ չէին, մահվան և աքսորի սարսափի տակ էին: Բոլշևիկյան հեղափոխությունն ավելի հեշտությամբ խորացնելու «մտադրությամբ» Հայաստանում մտավորականության զանգվածային ահաբեկում իրականացվեց: Մտավորականների հանդեպ կիրառված քաղաքական տեռորն ամենաշատը հուզեց ժողովրդին և մեծապես ազդեց Փետրվարյան ապստամբության հասունացման վրա: Բանտում գտնվող մտավորականության կորստի վախը պատճառ էր ապստամբություն բարձրացնելու:

Փետրվարյան ապստամբության պատճառների մեջ պետք է առանձնացնել բոլշևիկների կիրառած բռնագրավումների կամ այսպես կոչված «ռազմական կոմունիզմի» քաղաքականությունը: Բոլորովին անիմաստ էր Ռուսաստանում քննություն չանցած բռնագրավումների դաժան փորձի վերակիրառումը պատերազմներից տնտեսապես քայքայված Հայաստանում: Բոլորովին անմտություն էր բռնագրավված իրերի մեծ մասի դուրսբերումը Հայաստանից, երբ տեղում դրանց կարիքն ավելի էր զգացվում:

Փետրվարյան ապստամբության հասունացմանը նպաստեցին նաև հայ սպաների ձերբակալությունն ու աքսորը, նրանց ընտանիքների հանդեպ կիրառված բռնությունները: Պակաս կարևոր չէին նաև բոլշևիկների կողմից խոսքի և մամուլի ազատությունների կտրուկ սահմանափակումները, արևմտահայության հանդեպ նոր իշխանությունների ունեցած ակնհայտ թշնամական վերաբերմունքը: Փետրվարյան ապստամբության համար պարարտ հող ստեղծեց նաև հայ բոլշևիկների ծաղրական և նսեմացուցիչ վերաբերմունքը Հայաստանի անկախության գաղափարի հանդեպ:

Բոլշևիկների համար գերադասելի էր իշխանությունը քաղաքացիական կռվի միջոցով ձեռք բերել, քանզի դա «կարևոր» էր բանվորագյուղացիական հեղափոխության խորացման տեսակետից: Բոլշևիկյան իշխանությունը փորձեց արհեստականորեն «հեղափոխական իրավիճակ» ստեղծել, ինչի անհրաժեշտությունը բնավ չկար: Հայ կոմունիստները, չյուրացնելով սոցիալիստական հեղափոխության հիմնական նպատակները, հեղափոխությունը պատկերացնում էին նախևառաջ որպես քաղաքացիական կռիվներ: Հանուն իրենց «հեղափոխական» հիվանդագին հավակնությունների բավարարման նրանք ջանք չէին խնայում հեղելու իրենց «հակառակորդների» արյունը: Չնայած հակառակ կողմից հնչող կոչերին՝ բոլշևիկները ոչ միայն քայլեր չձեռնարկեցին՝ խուսափելու քաղաքացիական կռիվներից, այլև նման սադրանքների հրահրումը դարձրին իրենց քարոզչության հիմնական առանցքներից մեկը: Բոլշևիկյան հետագա այն հռետորաբանությունը, թե իբր քաղաքացիական կռիվները հրահրել են դաշնակցականները, չի դիմանում որևէ տրամաբանական քննադատության: Քեմալաբոլշևիկյան բարեկամությունը, Խորհրդային Ռուսաստանում քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանը հաղթահարելու իրողությունը, Ադրբեջանի խորհրդայնացված լինելու փաստը, Վրաստանում անկախության անկման անխուսափելիությունը և այլ հանգամանքներ իշխանությունը կամավոր բոլշևիկներին հանձնած դաշնակցականներին ապստամբելու որևէ հուսալի հեռանկար չէին խոստանում:

Անհերքելի է Փետրվարյան ապստամբության շնորհիվ հայ մտավորականության և զինվորականության փրկության փաստը: Բանտերում հայտնված բազմաթիվ հայ մտավորականներ և զինվորականներ դատապարտված էին «կացնահարության»: Ցավոք, բոլշևիկյան բանտերում եղան գնդակահարության և կացնահարության բազմաթիվ դեպքեր: Միայն Փետրվարյան ապստամբությունը կանխեց համազգային այդ արհավիրքը:

1921 թ. փետրվարյան ապստամբությունը դրական ազդեցություն ունեցավ բոլշևիկյան բռնաճնշումները մեղմելու առումով: Այս մեղմացումն աներկբայելիորեն կապվում է նաև փետրվարյան դեպքերի հետ: Ապստամբության հետևանք կամ արդյունք է համարվում նաև այն, որ ժողովրդի մեջ վերափոխվեց անվերապահ ռուսական կողմնորոշման տեսլականը: Եթե խորհրդայնացման նախօրեին Հայաստանում ռուսական դիրքորոշումն ընդհանուր առմամբ որևէ կասկած չէր հարուցում, ապա գործադրված բռնությունների պատճառով առաջ եկած համաժողովրդական ապստամբությունը կոտրեց այդ կարծրատիպը:

Փետրվարյան ապստամբությունը Հայաստանի անկախության գաղափարի յուրահատուկ փորձաքար հանդիսացավ: Փետրվարյան ապստամբությամբ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ երբեք չի հաշտվի ստրկության մեջ մնալու մտքի հետ և հարկ եղած դեպքում պատրաստ է մեկ մարդու նման պայքարելու հանուն հայրենիքի անկախության:

Ապստամբության ճնշումից հետո էլ տարագրության մեջ «Մայիս 28-ի» և «Փետրվարի 18-ի» սերունդն իրը գաղափարախոսական գործունեության առանցքը դարձրեց Հայաստանի անկախության վերականգնման տեսլականը: Ընդ որում անկախության գաղափարի քարոզչությունը պայմանավորված չէր միայն Հայաստանը Խորհրդային Միությունից առանձնացնելու և ժողովրդավարական իշխանություն հաստատելու հեռահար նպատակով: Այս գաղափարի շուրջ համախմբվում էր տարագիր հայությունը, որին սպառնում էր ձուլման վտանգը: Անկախ պետությունը վերականգնելու հույսով բազում հայորդիներ ոչ միայն համախմբվեցին, այլև կարևոր շարժառիթ ունեցան հայ մնալու և իրենց սերունդներին հայ դաստիարակելու համար: Բազմաթիվ դաշնակցական գործիչներ տեսական լուրջ հիմնավորումներով ապացուցում էին, որ հայ ժողովրդի շարունակականությունը երաշխավորելու տեսակետից անկախ պետականությունն այլընտրանք չունի:

Թող մեր և սերունդների հիշողության մեջ միշտ վառ մնա հանուն Հայաստանի ազատության և անկախության ընկածների, օտար ափերում անկախ հայրենիքի երազը սրտերում երկրային կայնքից հեռացած անմնացորդ նվիրյալների, այդ թվում նաև «Փետրվար 18»-ը կերտողների անմար հիշատակը:

Խաչատուր Ստեփանյան
Պատմական գիտությունների դոկտոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ մարզային կառույ

«ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալություններ

20 Հունիս 2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շենոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր

20 Հունիս 2025
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկու

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մար

20 Հունիս 2025
Իրանի արժանապատիվ ժողովուրդը չի հանդու

Հունիսի 19-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ա

20 Հունիս 2025
Բագրատունի – Սէուտական Արաբիոյ Դեսպան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի երկա

20 Հունիս 2025
Ո՞վ պիտի մարմնաւորէ Վահագնը …

Պաշտօնական Երեւանը ի վերջոյ պաշտօնապէս հաստատեց, որ վարչապետ Փաշինեան 20 Յունի

19 Հունիս 2025
Ակնարկ. Հիմնաւորեալ Եւ Օրինական

Սիւնիքի ուղղութեամբ թուրքեւազրպէյճանական նկրտումներու հերթական դրսեւորում էր Պ

19 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Լիբանանի Մէջ Եգիպտո

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

19 Հունիս 2025
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Մտահոգու

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն հաղորդագրութի

18 Հունիս 2025
Տեղի են ունենում խորհրդակցություններ ա

«Սա նաև ուղերձ է բոլոր գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք

18 Հունիս 2025
Փաշինյանը կպարտվի եկեղեցու դեմ պատեր

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվ

18 Հունիս 2025
Խաղաղութեան Անել Խաչմերուկ

«Ես պարզապէս մարդ էակ մըն եմ, որ կը փորձէ գոյատեւել աշխարհի մը մէջ, որ շատ արա

18 Հունիս 2025
Համախմբուինք Գերագոյն Ու Ընդհանրական ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշա

18 Հունիս 2025
Մէկ Ազգ, Մէկ Եկեղեցի

Հայաստանի մէջ Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցականներուն շուրջ

18 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Արաբական Լիկայի Ներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

18 Հունիս 2025
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կ

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ

17 Հունիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտն

17 Հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բ

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Ա

17 Հունիս 2025
Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացա

Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատ

17 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ

­Միջազգային անիշխանութեան իրականութիւնը եւ անոր վտանգները տարածաշրջանին մէջ

17 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company