Տեղի կունենա Սարգիս Մկրտչյանի գրքի շնորհանդեսը
20 Փետրվար 2019
Փետրվարի 21-ին, ժամը 16:00-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում (հասցե՝ Գյուլբենկյան 38, ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոն, 5-րդ հարկ,) տեղի կունենա իրանագետ Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» գրքի շնորհանդեսը:
Սարգիս Մկրտչյանի «Պանթյուրքական հոսանքները ժամանակակից Իրանում» հետազոտությունը կատարվել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում և տպագրվել ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ:
Աշխատությունը հրատարակվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ (պատասխանատու խմբագիր՝ Վ. Ոսկանյան, խմբագիր՝ Հ. Ալվրցյան, գրախոսներ՝ Մ. Անումյան, Ա. Տոնոյան)։ Ուսումնասիրությունը նվիրված է ժամանակակից Իրանում պանթյուրքական շարժումների պատմությանը, այդ շարժումները ղեկավարող կառույցների գործունեությանն ու գաղափարախոսությանը: Քննվող հարցերը հայ հանրությանն են ներկայացվում առաջին անգամ:
Հ.Յ.Դ. Հանրային կապերի գրասենյակ
20.02.2019