ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Անելք թունել

01 Մարտ 2019 ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ
Այսօր մարտի մեկն է, գարնան առաջին, եւ Նիկոլ Փաշինյանի հերթական քայլարշավի, օրը: Քայլարշավը գուցե գարնան սկզբից ավելի հաջող ստացվի, որովհետեւ նվիրված է 2008-թվականի մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման զգայացունց թեմային: Միամիտ մեկն այս պահին կարող է մտածել. Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր պահանջելու է գործի բացահայտո՞ւմը, թե՞ որպես երկրի ղեկավար խոստանալու է, որ այն կբացահայտվի, մանավանդ որ ամիսներ առաջ հայտարարել էր թե «մարտի 1-ը» բացահայտված է:

Իհարկե այս գործի բացահայտումը ցանկանում են գրեթե բոլորը եւ ենթադրում եմ, այդ գրեթե բոլորը ցանկանում են գործի ամբողջական բացահայտումը: Օրինակ ինձ համար հետաքրքրություն ներկայացնող անպատասխան հարցերի թվում են այն հանգամանքները թե.

-ո՞վ էր ավտոմատով կրակողը Լեո փողոցի որսորդական խանութի առջեւ կանգնած ներքին գործերի զինծառայողի վրա, եւ ով էր նռնակ նետել ոստիկանության կապիտանի ոտքերի տակ,

-ո՞ւմ պատվերով էին նախապես պատրաստվել հարյուրավոր երկաթե ձողերն ու ոզնիները, որոնք ակտիվորեն գործադրվեցին տվյալ օրը,

-երբ Լեո-Պռոշյան խաչմերուկը փակած ոստիկանության անզեն զինծառայողների շղթան ճեղքելու համար երեք մեքենա քշվեց նրանց վրա, Պռոշյանով դեպի վեր ձգտելով ի՞նչ նպատակակետի էր ցանկանում հասնել ցուցարարների տվյալ զանգվածը,

-ինչու՞ այնուամենայնիվ միջոցառումների առաջնորդները մարտի 1-ի կեսօրին չընդունեցին քաղաքի տարբեր վայրերից մեկում, այդ թվում Մատենադարանի առջեւի հրապարակում, ցույցերը շարունակելու իշխանությունների համաձայնությունը…

Հարցերը շատ են, սակայն, տվյալ դեպքում, մեր ասելիքը ուրիշ թեմայով է:

-Ժողովրդային շարժման ճանապարհով իշխանության եկած ուժը հանրահավաք է կազմակերպում նախորդ իշխանության դեմ՝11-տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար:
-Երկրորդ անգամ կալանավորված է տվյալ ժամանակահատվածում իշխանավարած նախագահը:

-Վերոնշյալ եւ այլ պատճառներով քրեական մեղադրանքներ են հարուցվել կամ նման գործերի մեջ, առայժմ որպես վկաներ, ներգրավված են նախկինում պաշտոնավարած պաշտոնյաներ, գործարարներ, զինվորականներ, որոնց թվում են երրորդ նախագահը, երկրորդ եւ երրորդ նախագահների հարազատները:

-Նոր իշխանության պաշտոնավարման շրջանում քրեական գործեր են հարուցվել բազմաթիվ գյուղապետերի, դպրոցների տնօրենների պետական պաշտոնյաների դեմ:

-Անցանկալի պաշտոնյաներից փորձ է արվում ազատվել քրեական գործեր հարուցելու կամ զանգվածային ճնշման ճանապարհներով:

-Դատարանները հաճախակի կայացնում են որոշումները, որոնք հետո բեկանվում կամ փոփոխվում են, փոխվում են մեղադրական հոդվածները, ընդ որում՝ այս ամենը ուղեկցվում է բարձրագույն պաշտոնյաների մեկնաբանություններով ու գնահատականներով, ինչպես եւ ցուցարարների ուղղակի ճնշմամբ:

-Բացահայտվում են չարաշահումներ, ֆինանսական-նյութական բնույթի հանցագործություններ, սակայն մեղավորների նկատմամբ գործեր չեն հարուցվում, վերջիններիս կողմից որոշակի գումարներ «ետ մուտք անելու» պայմանով:

-Մի շարք լրատվամիջոցներ զրկվում են որպես խմբագրատներ ծառայող տարածքներից:

-Սոցցանցերում գործում են խմբեր, որոնց անելիքն է, հայհոյանքով ու վիրավորանքով լռեցնելը այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանություններին եւ առանձին բարձր պաշտոնյաների:

-Ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցություն է կիրառվում մարդկանց նկատմամբ ովքեր քննադատում են իշխանություններին եւ նրանց կատարած այս կամ այն քայլը:

-Երկրում վերացված չեն, այսպես կոչված, հեղափոխականների եւ հակահեղափոխականների միջեւ պահպանվող բաժանարարները:

-Երկրի ողջ իշխանությունը փաստականորեն տնօրինող իշխանությունը կայացնում է որոշումներ հաշվի չառնելով հանրային տրամադրությունները եւ տրորելով սահմանադրության եւ օրենքների
սահմանները:

-Այս ընթացքում չեն դրսեւորվում երկրի սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրեր ու քայլեր:

-Արձանագրվել են առաջին դեպքերը, երբ նորընտիր իշխանության առանձին ներկայացուցիչները կասկածվում են կոռուպցիոն բնույթի գործարքների մեջ:

Եթե անհրաժեշտ է, որ շեշտվի ապա այս դեպքում էլ շեշտենք, որ իհարկե բոլոր տեսակի հանցագործությունները պետք է բացահայտվեն եւ մեղավորները կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ մարդկանց նախկին ու ներկա կարգավիճակներից, արարքների կատարման ժամկետներից: Նույնքան աներկբա պետք է լինի նաեւ այն հանգամանքը, որ մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրվեն հիմնավոր ապացույցների դեպքում, առանց բացառության պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը:
Եւ այնուամենայնիվ:

Այն թվարկումները, որ արվեցին վերեւում արդյոք՞ ծանոթ չթվացին ընթերցողին: Արդյո՞ք նույնանման պատմություններ հայտնի չեն այլ վայրերից եւ այլ ժամանակներից:

Մեր երկիրը չի՞ գնում նույն խոտոր ճանապարհով, որով գնացել են ուրիշները եւ գիտենք ուր են հասել: Այս ճանապա՞րհն է արդյոք միակ այլընտրանքը ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերների:

Առանց չարախնդալու կամ վախեցնելու ուզում եմ արձանագրել համեստ կարծիքս՝ սա ընթացք է մի թունելի միջով, որը ելք չունի:

Թերեւս կարելի է վիճել միայն հանգուցալուծումների ժամկետների վերաբերյալ:

arfd.info/Droshak

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company