ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Համար

08 Մայիս 2025

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդածութիւններ կը պարտադրէ: Շուշին բռնագրաւուած է եւ Արցախի պաշտպանութեան բանակը` լուծարուած: Յաղթանակներէն այսօր միայն հայրենական պատերազմի աւարտն է, որ կը տօնակատարուի, այն ալ համաշխարհային տարբեր կեդրոններու մէջ. ոչ միայն հայաստանեան:

Այս բոլորը սակայն պատճառ չեն, որ տօները մթագնին եւ վերածուին պարտութեան զգացումի խորացման առիթի: Որքան ալ գիտակցինք, որ Ազրպէյճանը յաղթողի դիրքերէ պիտի բարձրացնէ իր յոխորտանքներու նշաձողը, պահանջներն ու նախապայմանները, լիարժէք պիտի օգտագործէ իր մօտ գտնուող պատանդառուած քաղաքական բանտարկեալները, պիտի շահագործէ թէ՛ իսլամութիւնն ու թէ՛ քրիստոնէութիւնը նենգափոխելու համար պատմութիւնը եւ հայկական հետքերը ջնջելու համար Արցախի քաղաքակրթական հոգեւոր եւ մշակութային ժառանգութենէն:

Պաքուն կը պահանջէ`

– Զանգեզուրի միջանցք,
– Հայաստանի սպառազինութեան դադրեցում,
– Միջազգային ատեաններ ներկայացուած հայցերու չեղարկում,
– ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահական ձեւաչափի լուծարում,
– Սահմանադրութեան եւ օրէնսդրական կէտերու չեղարկում:

Տակաւին կան անշուշտ ածանցեալ պահանջներ` Արցախի պատերազմին մասնակցած դէմքերու արտայանձնում, շահագործուած բնական հարստութիւններու վնասուց հատուցում, մինչեւ ֆաշականութեան արմատական չէզոքացում:

Այս պահանջներն ու պայմանները անվերջ կը նորոգուին եւ կը համալրուին: Բայց կեդրոնանանք վերը նշուած հիմնական պայմաններուն վրայ` արձանագրելու համար, որ հակառակ Արցախի բռնագրաւումին, պատանդառումներուն, բեմականացուած դատավարութիւններուն, Վատիկանի մէջ հակագիտական համագումարներուն թէ քրիստոնէական դէմքերէ ստացուող շքանշաններուն, առ այս պահը այդ նախապայմանները կը շարունակուին արծարծուիլ եւ դեռ գործնականացուած չեն:

Այս չի նշանակեր անշուշտ, որ Երեւանի այսօրուան ներկայացուցիչները յուսադրիչ քայլերու կը դիմեն այդ բոլորի չէզոքացման: Կան տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական այլ հանգամանքներ, որոնք կը խոչընդոտեն Պաքուի պահանջներուն բաւարարումները:

Հայաստանի եւ սփիւռքի ազգային ուժերու համահայկական համախումբ եւ նպատակաուղղուած աշխատանքները կը յաջողին տապալել Պաքուի պահանջներու կատարումը: Շուշին համախումբ վճռակամութեամբ առարկայացած ճակատագրորոշ յաղթանակ էր, որ հունաւորեց ամբողջ հետագայ ընթացքը` յանգելով Արցախի Հանրապետութեան կայացումին:

Շուշիի վերաազատագրումը նպատակ է: Իբրեւ նախապայման Արցախի Հանրապետութեան վերակայացման: Մինչ այդ, տապալել Պաքուի բոլոր առաջադրանքները: Շուշիի օրինակով միաւորումը սակայն հայկական կողմին համար ինքնանախապայման է:

Այդ ինքնանախապայմանին գիտակից ազգային պետականութեան կայացումով պայմանաւորուած են հետագայ աշխատանքները` Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի իրաւունքէն, Արցախի հակամարտութեան թղթածրարի վերամիջազգայնացումէն մինչեւ ԵԱՀԿ-ի հիմնարար սկզբունքներու վերարծարծում եւ ինքնորոշման իրաւունքի իրացում` եռատօնի վերաիմաստաւորման համար նախադրեալները ապահովելու համար:

Եռատօնի խորհուրդը այս հանգամանքները կը յուշէ եւ ազգովին վերստին դէպի յաղթանակ առաջնորդուելու ուղիները կը լուսաւորէ: Մայիսեան տօներուն մէջ գլխաւորը Մայիս 28-ն է: Հակառակ անոր որ կորսնցուցինք անկախութիւնը, շարունակեցինք տօնել մայիսեան յաղթանակը: Վերստին անկախացնելու համար Հայաստանի Հանրապետութիւնը:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company