ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մեր համազգային պահանջատիրութեան յետքայլն ու նահանջը…

08 Մայիս 2025

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ

Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կոչել, ապա անաչառօրէն նաեւ պէտք է խոստովանել, որ Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցն իր բոլոր առումներով հայութեան պահանջատիրութեան մերօրեայ հոլովոյթի մեծ նահանջն էր ու յետքայլը՝ յատկապէս մեր համազգային պահանջատիրութեան 100-րդ տարելիցի համեմատ։

Բոլորս էլ յիշում ենք 100-րդ տարելիցի մեծագոյն ձեռքբերումները, որոնք ազգովի վաստակել էինք ինչպէս ազգային-ժողովրդական, այնպէս էլ՝ պետական, քաղաքական, դիւանագիտական ու քարոզչական ոլորտներում, յաչս՝ համաշխարհային ընտանիքի։

– Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւն,

– Ցեղասպանութեան բոլոր նահատակների սրբադասում,

– Հայոց պետականութեան հզօրացման ու Հայ Դատի պահանջատիրութեան կենսագործման համար Համազգային Հռչակագրի հաստատում։

Ահաւասիկ, ազգովի թեւակոխել էինք պահանջատիրութեան այն հանգրւան, որտեղ այլեւս Ցեղասպանութեան ճանաչումից ու դատապարտումից առաւել՝ միջազգային խնդրոյ առարկայ էր դարձել հատուցման հրամայականը…։ Ցեղասպան Թուրքիան էլ ի դէմս նոյն Էրդողանի՝ պարտաւորւել էր խիստ վերապահ ու ներողամիտ արտայայտչաձեւ ընդունել առհասարակ 1915 թւականի Օսմանեան հակահայ քաղաքականութեանց վերաբերեալ…

Մէկ խօսքով, եւ որ դա արձանագրւած փաստ պէտք է համարել, միջազգային մասշտաբներում ու յատկապէս քաղաքական եւ իրաւագիտական խորհրդաժողովների արդիական թեմա էր համարւում այլեւս 1920 թւականի նոյն միջազգային ընտանիքի կողմից արխիւացւած Սեւրի պայմանագրի եւ Վիլսընեան իրաւարար վճռի վերակենդանացումն ու գործարկումն՝ իբրեւ Հայոց պահանջատիրութեան իրական ու իրաւական սուբիեկտ։ Այս վերջնին նաեւ հարկաւոր է կցել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջնի կողմից շրջանառութեան մէջ դրւած Արեւմտահայաստանի Հայոց եկեղեցապատկան հսկայածաւալ կալւածների դատաիրաւական հարցերի յարուցումը…

Իսկ այսօր՝ 110-րդ տարելիցին, յարգելի ընթերցող, ունենք այն, ինչ ականատես ենք դարձեալ ազգովի, որն փորձեցինք վերի տողերում բնութագրել որպէս համազգային յետքայլ ու նահանջ, համպատասխան ահռելի ու անվերադարձ կորուստներով…։

Եւ յիրաւի՝ ո՜վ էր կարող պատկերացնել, որ Երեւանի կենտրոնական հրապարակներից պոկւէր Արցախի դրօշը։ Բայց չէ՞ որ դրանից աւելին եղաւ. ու դեռեւս 2022-ին նոյն պատկերացնողները Հինգ հազարամեայ Արցախը համարեցին ադրբեջանական…։

Եւ ինչո՞ւ զարմանալ արցախատեացների կողմից Ցեղասպանութեան ուրացումն այսօր, երբ դեռ մինչ այդ երիցս ուրացել էին Շուշիի ու Արարատի հայկական ու հայրենական լինելը…։

Այսօր, յարգելի ընթերցող, անասելի դառնութեամբ ենք ճաշակում քպ-ական խորհրդարանի մեծամասնութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող ընդդիմադիր պատգամաւորների առաջարկած օրինագծի մերժումը, երբ դեռեւս 100-ամեակին նախորդող ու յաջորդող տարիներին, եւրոպական ու լատին ամերիկեան մի շարք երկրների խորհրդարաններ նոյն օրինագիծն են ընդունել…։

Ապազգային իշխանաւորների հայրենաքանդ ու պետականակործան եօթնամեայ կուրսն, ահա, «արդիւնաւորւել» է մեր համազգային արժէքների ոտնահարմամբ մէկ կողմից, իսկ միւս կողմից՝ ազգային ու պետական անվտանգութեան հզօր երաշխիքների, այսինքն՝ Արցախի եւ Հայոց պահանջատիրութեան զոյգ գործօնների իսպառ զրոյացմամբ…։

Հանդուրժելո՞ւ է հայութիւնը հայադաւ ու հայրենադաւ այս կուրսի շարունակութիւնը, ցոյց կը տայ ժամանակը։ Ժամանակ, որն թէ՛ շատ սուղ է, եւ թէ՛ խիստ վճռորոշ՝ Հայոց պետականութեան ու ողջ հայութեան լինելութեան համար։

Դերենիկ Մելիքեան
Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company