ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթացքը. Իսրայէլ եւ Հայաստան

07 Մայիս 2025

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը գտնուին նոր հարցականներու առջև։

Իրանեան կողմի Մայիսի 2-ին և 3-ին նախատեսուած հանդիպումները մէկ կողմէ՝ Ֆրանսայի, Գերմանիոյ և Մեծն Բրիտանիոյ և միւս կողմէ՝ ԱՄՆ-ի հետ վերջին պահուն յետաձգման ենթարկուեցան Ուաշինկթընէն հնչող հակասական յայտարարութիւններու պատճառով։ Յստակ է, որ Իրան մեծապէս զգոյշ է, որ բանակցային գործընթացը յանկարծ իր բնոյթը չփոխէ…

Հարցը ԱՄՆ-ի գործադիր իշխանութեան ներքին երկուութիւններն են։ Իրան կ՚ակնկալէ, որ Թրամփի սկզբնական հաւաստիքները մնան ի զօրու։ Կողմերու միջև ցարդ ձևաւորուած համախոհութեան հիմնական եզրը կը յենուէր շատ յստակ առաջադրութեան մը վրայ։ Մէկ կողմէ, Իրան կ՚ընդունէր իր միջուկային ծրագիրը հեռու պահել որևէ ռազմականացումէ և զայն սահմանափակել զուտ ուժանիւթային զարգացման կարիքներու ոլորտին մէջ։ Բա՛ն մը՝ որ Իրան արդէն վաղուց ընդունած էր որպէս պաշտօնական քաղաքականութիւն և առ այդ իր ծրագիրը դրած՝ միջազգային վերահսկողական կառոյցներու տրամադրութեան տակ։ Միւս կողմէ, ապահովել ԱՄՆ-ի անուղղակի հովանաւորութիւնը միջուկային իր ծրագրի ոչ-ռազմական մարզերու զարգացման համար։

Չմոռնալ, որ Իրան ստորագրած է միջազգային NPT դաշնագիրը դեռ 1970-ին ինքզինք յանձնառութեան տակ դնելով իր ծրագրի ապառազմական բնոյթի պահպանման կապակցութեամբ։ Ճիշտ է, որ Իրանի վիճակացոյցը այս մարզին մէջ տևաբար եղած է վիճարկման ենթակայ։ Եւ սակայն նման վէճերը միշտ մնացած են հակակշռելի։ Եւ բնական է, որ նման խնդիրներու քննութիւնը մաս կազմէ այսօր Մասխաթի բանակցութիւններու օրակարգին։ Ասոնք բանակցային գործընթացի հերթական խնդիրներն են և Թրամփի ցարդ արձանագրած յաջողութիւնը Մասխաթի մէջ այս վիճելիները սեղանի վրայ պահելու կարևոր գրաւական մըն էր բանակցային գործընթացը ԱՄՆ-ի ազդեցութեան ծիրին մէջ ամրակայելու տեսակէտէն։

Դժուարութեան աղբիւրը պէտք է փնտռել բոլորովին այլ տեղ։ Զայն պէտք է փնտռել Իսրայէլի մէջ։ Ճիշտ է, որ Թրամփ ցարդ կարողացաւ Իսրայէլի մաքսիմալիստ յաւակնութիւնները Իրանի նկատմամբ յաջողապէս զսպել, բայց այդ մէկը զուտ մարտավարական հողի վրայ ձևաւորուած համախոհութիւն մըն էր։ (Եւ անշուշտ Իսրայէլ փութաց «փոխարժէք»ը ստանալ Կազայի և Սուրիոյ մէջ։) Ակնյայտօրէն, Վարչապետ Նեթանիահու չէ փոխած իր քաղաքականութիւնը Իրանի վերաբերմամբ։ Իսրայէլեան թէզը կը շարունակէ մնալ նոյնը։ ԱՅՆ Է՝ ՀԻՄՆՈՎԻՆ ԼՈՒԾԱՐԵ՛Լ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ։ ԼՈՒԾԱՐԵԼ ՆՈՅՆԻՍԿ ԻՐԱ՛ՆԸ՝ ՈՐՊԷՍ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺ։ Յամենայն դէպս միջուկային զարգացման ոլորտէն բոլորովին դուրս բերել Իրանը և նախընտրաբար՝ ռազմական միջամտութեա՛մբ։ Եւ անշուշտ նախընտրաբար՝ ԱՄՆ-ի զէնքերով…

Այս ծայրայեղական թէզը մաս կը կազմէ Իսրայէլի ներկայ իշխանութեան կողմէ ձևաւորուած և բացէ ի բաց յայտարարուած Իսրայէլի լինելիութեան վարդապետութեան։ Միաժամանակ կասկած չկայ, որ այս թէզը փակուղային է և արկածախնդրական։ Ան խոտոր կը համեմատի ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականութեան նորմերուն։ Խոտոր կը համեմատի ԱՄՆ-ի գերագոյն շահերուն։ Ճիշտ է, որ ներքաղաքական իրավիճակի տրամադրութիւններու լոյսին տակ Թրամփեան խօսոյթը յարձակողական կը հնչէ, բայց ան չի դադրիր նրբութիւններու հպատակելէ։ Այո՛, ան ունի սպառնական բնոյթ։ Ան կը պահանջէ, որ յաջորդ երկու ամսուան ընթացքին Իրան համաձայնագիր ստորագրէ ԱՄՆ-ի հետ, այլապէս…Բայց ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրը շատ հեռու է հարցին ռազմական լուծում տալու այլընտրանքէն։ ԵՒ ՆՈՅՆԻՆՔՆ ԻՐԱՆԻ ԳՐԱՒՆ ԱԼ ԱՅՍ ԿԱՐևՈՐ ՆՐԲՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ Է, ՈՐ ԽԱՐՍԽՈՒԱԾ Է։ Որքան ատեն որ նախատեսուած համաձայնագիրը Իրանի կարմիր գիծերը չի բռնաբարեր, Իրան պատրաստ կը թուի ԱՄՆ-ի հետ լայնօրէն գործակցելու։ Ճիշտ կամ սխալ՝ Իրանի ղեկավարութիւնը իր գրաւը դրած ըլլալ կը թուի Թրամփին վրայ…Ան կը յուսայ Թրամփը ունենալ, որպէս իր իրական երաշխիքը Իսրայէլի ծաւալապաշտութեան դէմ։ Հետևաբար կարևոր է գիտնալ, թէ որո՞նք են Իրանի կարմիր գիծերը այսօր։

Իրան պատրաստ կը թուի համախոհութեան գալու ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգութեան մարզին մէջ։ Ան պատրաստ է չափագրելի և ստուգելի երաշխիքներ հայթայթելու իր միջուկային ծրագրի ապառազմական բնոյթի պահպանման մարզին մէջ ի դիմաց նոյնքան շօշափելի ամերիկեան և միջազգային անվտանգութեան երաշխիքներու։ Յստակ է, որ Իրանի բանակցային ռազմավարութիւնը այս ոլորտին մէջ է, որ կ՚ուզէ գործել։ Իրան կը յուսայ, որ այս ապառազմական ոլորտին մէջ իր միջուկային ծրագիրը մեծ թափով կը յառաջդիմէ օգտուելով Արևմուտքի արհեստագիտական նոր հմտութիւններէն և ուժականութիւններէն։ Ասիկա հսկայ շրջադարձ մըն է Իրանի արտաքին քաղաքականութեան մէջ։ Բայց այս մէկը երբեք չի նշանակեր, որ Իրան պատրաստ է իր միջուկային ծրագիրը «զոհելու»։ Իրան նոյնիսկ կը յիշեցնէ աշխարհին, որ ուրանիումի վերամշակման գծով իր իրաւունքները լիովին երաշխաւորուած են NPT միջազգային դաշնագրի տրամադրութիւններով նոյնիսկ եթէ Իրան երկկողմ համաձայնութիւն կնքէ իր այդ իրաւունքները ինքնակամօրէն առկախելու (ինչպէս ըրած է օրինակ՝ Պրազիլիան)։

Այս կէտին վրայ, Իրանի բանակցային խնդիրն է նոր յստակացում ապահովել Թրամփի դիւանագիտական թիմէն։ Յստակացո՛ւմ ՝ որ ԱՄՆ-ի սկզբնակէտը չէ փոխուած…Իրան կը հաւաստիացնէ, որ ինք պատրաստ է բանակցային գործընթացը պահելու դրական մթնոլորտի մէջ ակնկալելով նոյնը Արևմուտքի ուժերէն։ Նոյնպիսի տպաւորութիւն մը – թէև շփոթ բառապաշարով – կարելի է քաղել Թրամփի վերջին ելոյթներէն։ Եւ սակայն յստակ է, որ Սպիտակ Տունը վէճի մէջ է այս հարցով։ Եւ հարց է, թէ Նախագահը՝ ի՛նք ի վերջոյ ի՞նչ դիրքերու պիտի յանգի։

Իրականութիւնը այն է, որ Նեթանիահու արդէն կրցած է Թրամփի բերդէն ներս մտքերու պառակտում յառաջ բերել։ Ի՞նչ է ԱՄՆ-ի յստակ պահանջը Իրանէն…Լիովին լուծարե՞լ Իրանի միջուկային ծրագիրը։ Վստահելի երաշխիքնե՞ր ձեռք ձգել ծրագրի ապառազմականացման խնդրով։ Ուրանիումի վերամշակման հարցով յանգիլ միջին եզրի՞ մը։ Տարածաշրջանի անվտանգային խնդիրներու ոլորտին մէջ հասնիլ ընդհանուր համաձայնութեա՞ն։ Այս կէտին վրայ, խաղաքարտերը խառնուած կը թուին ըլլալ։ Թրամփի դիւանագէտները ի՞նչ առաջնահերթութիւններով պիտի առաջնորդուին բանակցութիւններու յաջորդ փուլին մէջ։

Այս բոլորին մէջ, անուրանալի է Ուաշինկթընի և Եւրոպայի մայրաքաղաքներուն մէջ իսրայէլամէտ լապիի դերակատարութիւնը։ Անոր զուգընթաց՝ նաև թրքական և ազրպէյճանական լապիներու ճնշումը։

Պէտք չէ բացառել նաև Մոսկուայի հաւանական մասնակցութիւնը Իրանի կապակցութեամբ Թրամփի քաղաքականութիւնը խոչընդոտելու ընդհանուր ճիգին… Տապալե՛լ իրանևամերիկեան բանակցային գործընթացը կը նշանակէ Թրամփի քաղաքականութիւնը պատանդ վերցնել Կովկասի գերզգայուն բեմին վրայ…Ո՞վ պիտի չուզէր այդ բանին հասնիլ։ Եւ ուրեմն չզարմանա՛լ՝ որ, առաջին հերթին, ԱՄՆ-ի «բարեկամ»ներու դաշտէն գայ այդ սպառնալիքը։ Առաջին հերթին, Նեթանիահու-Ալիև շահերու վտանգաւոր սերտակցութենէ՛ն…և որուն առաջին թիրախը բնականաբար Հայաստանն է միշտ։

Կարօ Արմենեան
Մայիս 6, 2025

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company