ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Կառավարության ծրագիրը՝ «չկտրած ձմերուկ»

05 Մարտ 2019 2018 թվականի հունիսին հաստատված կառավարության ծրագիրը, համեմատելով դրա ընթացքի և արդյունքների մասին զեկույցի հետ, ակամայից հիշում էս «չկտրած ձմերուկ հայտնի արտահայտությունը»: Այն դեպքը երբ, ցավոք, կտրելուց հետո էլ փաստացի չեն արդարացվում օբյեկտիվ սպասումները:

Օրերս հրապարակվեց կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի զեկույցը: Անդրադառնանք ծրագրի և կատարողականի «Աղքատության հաղթահարում, սոցիալական աջակցություն» բաժիններին:

Տեսնենք՝ ծրագրով ի՞նչ էր խոստացվել կառավարության կողմից և փաստացի ի՞նչ է արվել:

Մասնավորապես, ծրագրի այս բաժնում նախատեսված էր, որ. «Կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։ Կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը և արդյունավետությունը։ Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները, այդ թվում՝ դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը։ Կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման համար իրականացնելու է արագ և արդյունավետ միջոցառումներ, մասնավորապես, ավելանալու են երեխայի ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները և օժանդակությունները»:

Փաստ է, որ մեր երկրում աղքատություն ծնող հիմնական գործոններից են գործազրկության պահպանվող բարձր մակարդակը, ինչպես նաև աշխատանքի վարձատրության ցածր մակարդակը: Վերջինիս արդյունքում ունենք աշխատող աղքատների էապես բարձր ցուցանիշ՝ աշխատողների շուրջ 25 տոկոսը աղքատ են: Սա նաև ապախթանում է օրինական հիմքով կայուն աշխատանքը:

Եվ պետության ձեռքում, այս ուղղությամբ, կան շուկային միջամտելու անհրաժեշտ գործիքներ՝ ցածր եկամուտ ունեցողների իրական եկամուտներն առաջանցիկ ավելացնելու և հատկապես երկար ժամանակ գործազուրկներին կայուն աշխատանքով ապահովելու համար: Պետական կարգավորման և աջակցության առաջնային այս գործիքներն են.

– զբաղվածության աջակցության պետական ծրագրերը, որոնց ամփոփ արդյունքները սահուն կերպով անտեսված են կատարողականի զեկույցում, իսկ իրականում նախորդ տարվա համեմատ՝ 2019 թվականի պետական բյուջեում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցները կրճատվել են ավելի քան երկու անգամ, շահառուների թիվը՝ ավելի քան չորս անգամ,

– նվազագույն ամսական աշխատավարձի չափի կարգավորումը, որը չի բարձրացել արդեն շուրջ երեք տարի և շարունակում է ցածր մնալ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից, ընդ որում՝ կառավարության նոր ծրագրով, 2019 թվականին ևս, նվազագույն աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ,

– պետական հատվածում աշխատողների աշխատավարձը, որը չի բարձրացել նախորդ շուրջ երեք տարիներին, չնայած, որ արդեն մեկնարկել է աշխատատեղերի կրճատումների գործընթացը, այս դեպքում ևս, կառավարության նոր ծրագրով, 2019 թվականին պետական հատվածի աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ,

– եկամտահարկի քաղաքականությունը, որի վերաբերյալ առաջ քաշվող փոփոխություններն էլ իրականում ավելի խորացնելու են եկամուտների բևեռացման բարձր աստիճանը, մասնավորապես՝ կառավարությունը նախատեսում է գործող եկամտահարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և աշխատող աղքատների հարկային բեռը թողնել նույնը՝ 23 տոկոս, փոխարենը՝ էապես նվազեցնել բարձր եկամուտ ունեցողների եկամտահարկի դրույքաչափը՝ 36 տոկոսից կամ 28 տոկոսից այն սահմանելով 23 տոկոս:

Կառավարության ծրագրի կատարողականի զեկույցում նշված է կուտակային կենսաթոշակային համակարգում իրականացված փոփոխությունը, ըստ որի՝ շուրջ 209 հազար քաղաքացու ծախսային բեռն էականորեն նվազել է: Իրականում ցածր եկամուտ (ասենք օրինակ՝ մինչև 150 հազար դրամ) ունեցողների համար այն նվազել է ոչ թե էապես, այլ ընդամենը երկու-երեք հազար դրամով: Փոխարենը՝ կենսաթոշակային համակարգում կուտակային բաղադրիչն առավել արմատավորվում է՝ շարունակաբար ավելացնելով այս ուղղությամբ պետության անարդյունավետ ծախսերը, որոնց, ի դեպ, նախկինում սկզբունքորեն դեմ էր նաև ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժը:

Կատարողականի զեկույցում նշվում է նաև, որ շուրջ 85 հազար անձանց համար տարբեր տեսակի կենսաթոշակների և նպաստների նվազագույն չափը բարձրացվել և սահմանվել է 25500 դրամ: Իրականում այս չափը ևս շարունակում է էապես ցածր մնալ կենսապահովման նվազագույն զամբյուղի ավելացող արժեքից: Ավելին՝ այս չափից ցածր ստացող կենսաթոշակառուները կազմում են ընդհանուրի միայն 14 տոկոսը և նրանց զգալի մասն աղքատ չէ, իսկ դրանից բարձր ստացողների մեջ էլ կան մեծ թվով աղքատ կենսաթոշակառուներ, որոնց կենսաթոշակը չի բարձրացվել: Այս փոփոխությունը խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսանկյունից՝ կենսաթոշակի չափի վրա աշխատանքային ստաժի ազդեցության բաղադրիչն էապես նվազեցվում է:

Կառավարությունն իր ծրագրի կատարողականով փաստում է՝ ծնելիության խրախուսման նպատակով եռապատկվել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազարից դրամից այն դարձել է 150 հազար դրամ:

Այս փոփոխությունը դրված նպատակի իրացման տեսանկյունից առաջացնում է առարկայական որոշ հարցեր, որոնք էդպես էլ մնացին անպատասխան: Մասնավորապես՝ հարյուր հազար դրա՞մ էր պակասում, որ ընտանիքներում ծնվեն երկրորդ երեխաները: Գնահատվա՞ծ է այս փոփոխության իրական ազդեցությունը ծնելիության ցուցանիշի ավելացման վրա, թե՞ սա կդառնա պետական բյուջեից կատարվող անարդյունավետ հերթական ծախսը:

Մյուս կողմից հատկանշական է նաև, որ ինչպես կառավարության նախորդ ծրագրի կատարողականի զեկույցում, այնպես էլ օրերս հաստատված կառավարության հնգամյա նոր ծրագրում ոչ մի խոսք չկա բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին, որն, ի դեպ, ՀՀ Սահմանադրության պահանջն է և ժողովրդագրական զարգացման առումով ունի օբյեկտիվ անհրաժեշտություն: Չմոռանանք նաև նշել, որ ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժն իր նախընտրական ծրագրով խոստանում էր 20 տարում կրկնապատկել մեր երկրի բնակչության թիվը:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company