ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը. նրա օրերը հաշված են

08 Հուլիս 2025

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարեց երկիրը կործանելու նոր եղանակներ։

Փաշինյանի տապալվող իշխանության օրոք մենք կորցրեցինք Արցախը, երբ 2020 թվականի պատերազմում զոհվեցին 4000 հայ զինվորներ և շատ ավելին վիրավորվեցին։ Մնացած 130 հազար արցախահայերը 2023 թվականին ստիպված եղան լքել իրենց հազարամյակների հայրենիքը։

Վարչապետը կոչ է անում հայերին մոռանալ իրենց փառահեղ անցյալը և հրաժարվել ապագայի երազանքներից։ Ավելին, նա այլևս չի ուզում լսել Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան կամ Արևմտյան Հայաստանի մասին։

Ինչ-որ մեկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հետևյալ մռայլ հաղորդագրությունը. Հայաստանի ոստիկանությունը Էջմիածնում է: Երկու ազդեցիկ հայ միլիարդատերեր բանտարկված են Բաքվում և Երևանում: Երկու արքեպիսկոպոսներ ձերբակալված և բանտարկված են Հայաստանում:

Նախագահը լուռ է: Ժողովուրդը կոմայի մեջ է: Թշնամին սրում է ատամները: Երկիրն անպաշտպան է: Սփյուռքը չկա:

Միևնույն ժամանակ վարչապետը, Հայաստանի գոյությունն ապահովելու փոխարեն, զբաղված է Գարեգին Բ կաթողիկոսի և այլ բարձրաստիճան հոգևորականների մասին անպարկեշտ հաղորդագրություններ տարածելով։ Դատավորները ենթարկվում են նրա քաղաքական հրամաններին, իսկ խորհրդարանական մեծամասնությունը կուրորեն կատարում է նրա ցանկությունները։ Այլ կերպ ասած՝ մենք ունենք միանձնյա կառավարում՝ բռնապետություն։

Հայ Առաքելական Եկեղեցու Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմակալ առաջնորդները և եպիսկոպոսներն անցյալ ուրբաթ համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր․ «Խորապես վրդովված ենք Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և անձամբ վարչապետի հրահրած պախարակելի արշավի առնչությամբ, որն ուղեկցվում է հոգևորականների հանդեպ ատելության ու թշնամանքի տարածմամբ և անձնական բնույթի վիրավորանքներով ու անարգալից արտահայտություններով»։

Եկեղեցու առաջնորդները դատապարտեցին «ուժային կառույցների ներկայացուցիչների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք՝ գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու՝ եկեղեցականների և հավատացյալների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու սպառնալիքով»։ Նրանք նաև քննադատեցին բարերար Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի բանտարկությունը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հաղորդագրություն էր ուղարկել բոլոր առաջնորդներին և եպիսկոպոսներին՝ անհաջող փորձ անելով նրանց համոզելու հայտարարություն չանել կաթողիկոսին աջակցելու վերաբերյալ։

Ես կարծում եմ, որ վարչապետն այս անգամ չափն անցել է։ Քանի դեռ ուշ չէ, Հայաստանի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի՝ նրա վարչակարգին վերջ դնելու համար։ Անցյալ շաբաթ, չնայած կառավարության կողմից ձեռնարկված բռնաճնշումներին, հազարավոր հայեր դուրս եկան երթով Երևանի փողոցներ՝ բողոքելու գործարար Կարապետյանի ձերբակալության և բանտարկության դեմ, որը հայտնի է իր բազմաթիվ բարեգործական ծրագրերով։ Անգիտակցաբար, Փաշինյանը ստեղծել է մի նոր հավանական հակառակորդ, որը կարող է առաջնորդել նրա վարչակարգի տապալման գործը։

Կարապետյանի միակ «մեղքն» այն էր, որ պաշտպանել է Կաթողիկոսին և Հայոց եկեղեցուն Փաշինյանի անհիմն հարձակումներից։ Հլու-հնազանդ դատավորը դատապարտեց այդ անմեղ մարդուն նախնական երկամսյա ազատազրկման։

Ավելին, Փաշինյանը հրամայեց անհապաղ բռնագրավել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որում նա ներդրել էր մի քանի հարյուր միլիոն դոլար: Ոստիկանությունը խուզարկեց Կարապետյանի երևանյան գլխավոր գրասենյակը, և նրա երկու առանցքային ղեկավարներ ձերբակալվեցին կեղծ պատրվակներով: Անցյալ ամիս նրա ավելի քան 40 կողմնակիցների մեքենաները բռնագրավեցին և չվերադարձրեցին: Միևնույն ժամանակ, Կարապետյանըը բանտից հայտարարություն տարածեց՝ «Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը տեղ չունեն Հայաստանում և չպետք է որևէ կապ ունենան հայ ժողովրդի ապագայի հետ»:

Վարչապետի ապօրինի գործողությունները ծանր հետևանքներ ունեն Հայաստանի համար: Փաշինյանի վրեժխնդրական որոշումը, հավանաբար, կհանգեցնի նրան, որ Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունը կտանի միջազգային արբիտրաժ, հնարավոր է՝ ստանալով ավելի քան մեկ միլիարդ դոլարի պատժիչ փոխհատուցում: Ցավալի է, որ հայ հարկատուները, ի վերջո, կվճարեն այս ահռելի գումարը:

Երբ Փաշինյանը հրամայեց բանտարկել Կարապետյանին, խորհրդարանում կառավարության կողմնակիցներն անմիջապես օրենք ընդունեցին, որի համաձայն ազգայնացվեց նրա էլեկտրաէներգետիկ ընկերությունը և խիստ վիրավորական հայտարարություններ արեցին՝ իրենց ստրկատիրոջը հաճոյանալու համար: Մասնավոր ընկերության բռնագրավումը կվնասի Հայաստանի հեղինակությանը միջազգային ֆինանսական հաստատությունների առջև: Սա 34 տարի առաջ անկախությունից ի վեր ազգայնացված առաջին ընկերությունն է և, հավանաբար, կհանգեցնի էլեկտրաէներգիայի մատակարարման կրկնակի անջատումների, քանի որ Հայաստանի կառավարությունը նման ձեռնարկություն ղեկավարելու փորձառություն չունի: Այս խափանումները միայն կմեծացնեն հանրային դժգոհությունը:

Երբ միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը իմանան, որ Երևանը ազգայնացնում է մասնավոր բիզնեսները, օտարերկրյա ներդրողները չեն ցանկանա միջոցներ ներդնել Հայաստանում։

Իրավիճակն էլ ավելի վատթարացավ այն բանից հետո, երբ վարչապետի կուսակցության երկու հանրահայտ անդամներ խորհրդարանական ելույթներում զրպարտեցին Կարապետյանին։ Նա դատական հայցեր է ներկայացրել Արսեն Թորոսյանի և Հայկ Կոնջորյանի դեմ՝ պահանջելով, որ նրանք հետ վերցնեն իրենց զրպարտչական հայտարարությունները, հրապարակային ներողություն խնդրեն և յուրաքանչյուրը վճարի ինը միլիոն դրամ փոխհատուցում։ Թորոսյանը կեղծ մեղադրանք էր առաջադրել Կարապետյանին ռուսական ՊԱԿ-ի հրամանները կատարելու մեջ, մինչդեռ Կոնջորյանը պնդել էր, որ Կարապետյանը «տասնամյակներ շարունակ թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը»։

Երբ տարբեր երկրներից նշանավոր հայեր համատեղ հայտարարություն տարածեցին՝ դատապարտելով Փաշինյանի վարչակարգին, Թորոսյանը հարձակվեց նրանց վրա՝ մեղադրելով, որ նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես վստահեցնում եմ Թորոսյանին, որ Սփյուռքը խոր վշտով հետևում է հայրենիքի ողբերգական դավաճանությանը: Սփյուռքահայերը չեն կուրացել Փաշինյանի քարոզչությունից: Թորոսյանը կիրառում է վարչակարգի սիրելի մարտավարությունը՝ Սփյուռքը հանելով ընդդեմ Հայաստանի, ներկա ղեկավարներին՝ ընդդեմ նախկինների, իսկ արցախցիներին՝ ընդդեմ տեղացիների:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company