ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տանում են կործանման ճանապարհով

08 Հուլիս 2025

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահական չէ։ Իշխանությունները լայնածավալ հարձակում են սկսել ընդդիմության վրա։ Այս մասին հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ անդամ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի մասին խոսելով՝ Մինասյանն ասել է, որ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո, որում նա քննադատաբար գնահատել է իշխանությունների գործողությունները և ստեղծված իրավիճակը, իշխող կուսակցության անդամները դուրս գալիս սկսել են աղմկել, որին հաջորդել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների սկսած ծեծկռտուքը։

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Ազգային ​​անվտանգության ծառայության աշխատակիցների վարքագիծը վրդովեցուցիչ է։ «Բռնությունը դադարեցնելու փոխարեն՝ նրանք ոչ միայն չեն միջամտել, այլև փորձել են զսպել ընդդիմությանը՝ թույլ տալով իշխող կուսակցության ներկայացուցիչներին շարունակել իրենց ագրեսիան։ Ավելին, ԱԱԾ-ն թույլ է տվել դահլիճ մտնել քաղաքացիական հագուստով մարդկանց, որոնք նույնպես մասնակցել են սադրանքներին և անընդունելի կերպով են վարվել», – ասել է պատգամավորը։ Նա համաձայնել է այն կարծիքի հետ, որ իրականում Ազգային ժողովում գործում է որոշակի «պատժիչ ավազակախումբ»։ «Այսօրվա իրավիճակը լիովին համապատասխանում է «անբարո սրիկաների» հայտնի սահմանմանը, որը մի ժամանակ տրվել է», – կարծում է ընդդիմադիր գործիչը։

Արծվիկ Մինասյանը ընդգծել է, որ խորհրդարանում տեղի ունեցողը մեկուսացված դրվագ չէ, այլ ավելի լայն ռազմավարության մի մաս։ Մատնանշելով վարչապետի սոցիալական ցանցերում գրառումները, ինչպես նաև ձերբակալությունների ալիքը՝ նա նշել է, որ դիմադրության բոլոր պոտենցիալ կենտրոնները դառնում են իշխանությունների թիրախը։ «Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները պղծում են ոչ միայն մեր սրբավայրերը, այլև երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինը։ Այս մարդիկ մեր երկիրն ու մեր ժողովրդին տանում են կործանման
ճանապարհով»,- ասել է նա։

Բռնության և ճնշման ներկայիս ալիքը, ըստ պատգամավորի, կապված է ինչպես 2026 թվականի առաջիկա ընտրությունների, այնպես էլ հայկական կողմի նախատեսված զիջումների հետ։ Նա վստահ է, որ իշխանությունները այնքան ցածր են իջել, որ պատրաստ են ամեն ինչի՝ զանգվածային ճնշումից մինչև թուրքական կողմի ոտքերը լիզելը։ «Ես չեմ բացառում, որ այս գործողությունների շրջանակներում նրանք ավելի հեռու կգնան. օրինակ՝ կբեմադրեն մահափորձ կամ նման մի բան։ Սրանք մարդիկ են, ովքեր ոչ մի սրբություն չունեն», – նշել է Մինասյանը։

«Նրանք թիվ մեկ ահաբեկիչներն են։ Երկար ժամանակ նրանք ահաբեկում են և՛ ժողովրդին, և՛ ամբողջ պետությանը։ Այսօր գագաթնակետն է, երբ նրանք փորձում են սեփական ահաբեկչության պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա», – հավելել է ընդդիմադիր պատգամավորը։

Մեկնաբանելով այն հրապարակումները, որ գլխավոր դատախազը շուտով կդիմի նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի եւ Գառնիկ Դանիելյան դեմ հանրային քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ, Արծվիկ Մինասյանը նշել է, որ ինքը նման տեղեկատվություն չունի, բայց նաև ոչինչ չի կարող բացառել։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company