ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հպա՛րտ ենք

07 Մարտ 2019 Մեզի հարց կը տրուի վերջերս, թէ արդեօ՞ք հպարտ ենք այն իրողութեամբ, որ մեր կուսակցութիւնը մաս կազմած է Նախ. Քոչարեանի և Նախ. Սարգսեանի գլխաւորած կառավարութեանց։ Արդեօ՞ք «մեղաւոր» կ՚ըզգանք այդ փաստին համար։ Արդեօ՞ք պատրաստ ենք զղջում յայտարարելու մեր անցեալի քաղաքական որոշումներուն համար՝ բաժին վերցուցած ըլլալով, այս երկու նախագահներու օրով, մեր անկախ պետականութեան կառուցման գործին մէջ։

Այս հարցադրութեան իմ անվարան պատասխանն է՝ «ԱՅՈ, հպարտ ենք առանց դոյզն վերապահութեան»։ Հպարտ ենք «հարիւր տոկոս», քանի որ իւրաքանչիւր պարագային մեզ առաջնորդողը եղած է - և է՛ - հայ անկախ պետականութեան ազգային գերագոյն շահը։ Ազգային գերամեծար նպատակներու վրայ համագործակցութեան դիմելու մեր աննահանջ նախանձախնդրութի՛ւնը։ Մեր համագործակցութիւնը երբեք չէ եղած քաղաքական անձնատւութեան հողին վրայ։ Դաշնակցութիւնը երբեք չէ եղած դիւրին գործընկեր։ Ոչ Նախ. Քոչարեանի և ոչ մանաւանդ Նախ. Սարգսեանի հաստատութիւնները մեզ չեն դիտած որպէս իրենց գաղափարական գործընկերը։ Մենք մտած ենք համագործակցութեան դաշտէն ներս մեր անկախ պետականութեան և մեր ժողովուրդին համար յստակ թիրախներ նուաճելու որոշումով և նուաճած ենք։ Յաճախ «գայլ»երու որջէն ներս գործելու քաղաքական պարտադրա՛նքը յանձն առնելով։

Պատմութիւնը դեռ շատ հեռու է իր վերջին խօսքը ըսած ըլլալէ ՀՀ երեք նախագահներու վիճակացոյցին մասին։ Եւ ներկայ իշխանութեան պետական այրերը և իրենց համախոհները վերջինը պէտք է ըլլան գնահատական տալու մեր երկրի վերջին երեսնամեակի բարդ գործընթացներուն։ Թող անոնք կեդրոնանան իրենց օրակարգին վրայ և փորձեն պարզճակատ դուրս գալ իրենց յանձն առած գործի կնճռոտ գործընթացներէն։

Մենք այն քաղաքական ուժն ենք, որ չէ ստեղծուած հեշտ իրավիճակներու մէջ միայն գործելու առաքելութեամբ։ Մեր սևեռակէտը հայ անկախ պետականութեան լինելիութեան ապահովումն է ընդդէմ բոլոր ներքին և արտաքին սպառնալիքներուն։ Մենք այն ուժն ենք, որ միշտ պիտի դիմագրաւէ այդ բարդ մարտահրաւէրները առանց տուրք տալու ամբոխային տրամաբանութեան։ Մեզմէ մի ակնկալէք դիւրին ընտրութիւններ և կեղծ «յաղթանակ»ներ։ Մենք երբեք չենք չարաշահած մեր ժողովուրդի անունն ու զգացումները։ Ատոնք բոլշևիկեան բարքեր են, որոնք տեղ չունին Դաշնակցութեան գործի աւազանէն ներս։ Մենք նետուած ենք պայքարի ասպարէզ մեր ժողովուրդին համար։ Եւ այդ մէկը պիտի չփոխուի։

Գործի թէժ կրակներուն մէջ, Դաշնակցութիւնը նաև գործած է սխալներ. համբերած է ազգային միասնականութեան սիրոյն, երբ պէտք չէր համբերեր. ուզած է պատեհութիւն տալ ազգային համերաշխութեան, երբ ան այլևս նոր ձևաւորում պէտք էր ստանար։ Եղած են նաև այս ծանր պահերը։ Այս գնահատականը մեր ժողովները տուած են ի գործ դնելով ամենէն խիստ չափանիշները։

Ասոնք չեն, որ կը բնորոշեն Դաշնակցութեան գործը։ Դաշնակցութեան գործը ամէն օր բնորոշում կ՚ըստանայ մեր ազգային պայքարի պատնէշներուն վրայ, ուր կը գործեն նուիրումը, խիզախութիւնը, անսակարկ յանձնառութիւնը և հեռահայեաց և իմաստուն ռազմավարութիւնը։ Մեզ միշտ փնտռեցէք ժամանակի պահանջկոտ ռազմաբեմին վրայ ուր մեր հաւաքական ճակատագիրն է և մեր ժողովուրդի պատմական մեծ գրաւը։

Կարօ Արմենեան, Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company