ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

Հայատյացության հարցի բարձրացումը մեզ համար կարևոր է

13 Մարտ 2019

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից մարտի 6-ին կազմակերպվել էր «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովը: Արմենոֆոբիայի`որպես խնդրի, դրա դրսևորումների և կազմակերպված համաժողովի արդյունքների ու սպասելիքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի հետ:

– Վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հայատյացության թեմայով համաժողովը: Ո՞րն էր այս միջոցառման կազմակերպման նպատակը, ի՞նչ կառուցներ էին մասնակցում: Ի վերջո, ո՞րն էր համաժողովի հիմնական շեշտադրումը:

-Նախ նշեմ, որ այս խորհրդաժողովի թեման առաջին անգամ էր շոշափվում Եվրոպական խորհրդարանում: Սա շատ կարևոր էր, որովհետև հայատյացությունը, հատկապես` Իլհամ Ալիևի իշխանության ներքո, ահռելի թափ է ստացել և իրականում շատ վտանգավոր է: Այն խրախուսվում է պետության կողմից, և ամեն ինչ արվում է պետական մակարդակով: Սա անհատ քաղաքացիների կարծիք չէ, պետությունն այս ամենը «սնում է» և ամեն ինչ անում, որ մարդկանց մեջ պահպանվի: Մենք դրա հետևանքները տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ:
Խորհրդաժողովի նպատակն էր բարձրաձայնել այս թեման տարբեր տեսանկյուններից, ընդ որում`մասնակիցները հիմնականում հայեր չէին: Ներկա էին Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն, Կրակովի Ջագիելլոնիան համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիեցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը: Այսինքն` նպատակն էր հարցը ներկայացնել համապարփակ ձևով, քանի որ այդ երևույթն իր սուր դրսևորումներն ունի Թուրքիայում և Ադրբեջանում: Խորհրդաժողովը`որպես առաջին քայլ, հաջող անցավ: Ունեինք բավականին մեծ լսարան`մոտ 100 մարդ էր ներկա, այդ թվում` Եվրոպայի խորհրդարանի աշխատակիցներ, տարբեր պատգամավորների խորհրդականներ և օգնականներ, ԵՄ-ում տարբեր երկրների ներկայացուցչությունների պատվիրակներ: Ներկա էին նաև ադրբեջանցի ուսանողներ, որոնք իրականում եկել էին խանգարելու նպատակով ու հստակ ուղերձով, որպեսզի հաջորդ օրը ադրբեջանական մամուլում հոդված հրապարակվի, թե նրանք կարողացան խանգարել «հայերի պրովոկացիան»: Բնականաբար, դա քարոզչություն է և իրականությանը չի համապատասխանում:
Մեզ համար այս հարցի բարձրացումը կարևոր է նաև Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում, քանի որ պարզ է` հայ և ադրբեջանցի ժողովուրդներին այս պահին վիճակված է ապրել կողք կողքի, և պետք է գա ինչ-որ պահ, երբ արդեն կսկսենք խոսել խաղաղության մասին: Այս համատեքստում շատ կարևոր է, որ արհեստական ձևով մարդկանց մեջ ատելություն չսերմանվի:

-Խոսենք մամուլի անդրադարձների մասին: Ի՞նչ արձագանքներ եղան եվրոպական մամուլում միջոցառման ժամանակ և դրանից հետո:

– Մեր խորհրդաժողովը մամուլում լայն արձագանք ստացավ: Նշեմ նաև, որ հյուրընկալվեր էր կիպրոսցի պատգամավոր Էլենի Թեոխարուսը, որը հիանալի ելույթ ունեցավ` ասելով, որ, հայերին ճանաչելով, ցանկացած մարդ արմենոֆոբից վերածվում է արմենոֆիլի, այսինքն`սկսում է սիրել հայերին: Նրա գրասենակը թե՛ մամուլի հաղորդագրություն տարածեց, թե՛ սոցիալական կայքերում գրեցին արդեն կոնկրետ իրենց լսարանի համար:

– Առաջիկայում նմանատիպ միջոցառում անցկացվելո՞ւ է:

– Մենք շարունակելու ենք բարձրաձայնել այս խնդիրը: Այս անգամ խորհրդաժողով կազմակերպվեց, բայց խնդիրը միշտ բարձրաձայնվում է, օրինակ` տարբեր քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ` ավելի նեղ շրջանակներում: Դեռևս պարզ չէ, թե ապագայում ինչ միջոցառումների տեսքով մենք կբարձրաձայնենք:

-Արցախի հիմնահարցի լուծման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում այս պահին:

– Այս պահին Արցախի հիմնահարցի կարգավորումը մեզ համար առաջնային է: Ես կասեի` մենք իրականացնում ենք դասական լոբբիստական աշխատանք, այսինքն` փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպական խորհրդարանում ընդունվող որոշումները լինեն հայանպաստ: Դա, բնականաբար, ենթադրում է անմիջական աշխատանք Եվրոպական Միության խորհրդարանի պատգամավորների հետ: Մենք նաև սկսել ենք ակտիվորեն սատարել խորհրդարանական դիվանագիտությանը: Մեր գերխնդիրն այս պահին տարբեր ճանապարհներով Արցախը մեկուսացումից դուրս բերելն է` հաստատելով կապ քաղաքական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև: Վերջին 5 տարվա ընթացքում մենք 30-40 պատգամավոր ենք տարել Արցախ, և փաստ է, որ նրանք Ադրբեջանի կողմից սև ցուցակում հայտնվելուց չեն վախեցել:

Շատ ենք կարևորում նաև «մշակութային դիվանագիտություն» կոչվածը: Մեզ համար կարևոր է, որ Արցախը ոչ թե ներկայանա որպես պարզապես երկիր կամ տարածք, որտեղ հակամարտությունն է գլխավորում ամեն ինչ, այլ մի վայր, ուր մարդիկ ապրում ու ստեղծագործում են` ներկայացնելով մարդկային դիմագիծը կամ զբոսաշրջային ներուժը: Այդ առիթով 2016 թվականի նոյեմբերին կազմակերպվել էր ցուցահանդես բրյուսելյան ամենահայտնի մշակութային օջախներից մեկում:

Մենք կարևորում ենք դիվանագիտության մեջ ներգրավվել պատրաստվող` Արցախի և Հայաստանի երիտասարդ սերնդին համապատասխան գիտելիքով և փորձով զինելը: Այդ նպատակով հիմնվել է «Վահան Հովհաննիսյան» կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս գալու մեր գրասենյակ, անցնելու փորձառություն, ինչպես նաև ավելի մոտիկից ծանոթանալու Եվրոպական խորհրդարանի աշխատանքներին ու աշխատելու պատգամավորների գրասենյակներում: Ունենք նաև համաձայնություն Արցախի արտաքին գործերի նախարարության հետ:

-Ւնչպե՞ս են ընտրվում մասնակից երիտասարդները:

-Կրթաթոշակին դիմելու համար ամեն ինչ շատ բաց է: Մենք հայտարարություն ենք տարածում, այնուհետև ընդունվում են հայցադիմումները, հետո անցկացվում է հարցազրույց` «Սկայպ»-ի միջոցով: Մեզ համար առաջնային է ընտրել այնպիսի երիտասարդների, որոնք, գիտելիքներից բացի, ունեն նաև մեծ ցանկություն վերադառնալ Հայաստան և Արցախ ու աշխատել այստեղ:

Գոյություն ունի նաև «Erasmus for young entrepreneurs» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին գալու Բրյուսել և արդեն իրենց նախաձեռնություններով հանդես գալու`համագործակցելով Եվրոպական Միության հետ: Դրանք կարող են լինել կազմակերպությունների ստեղծում կամ նոր բիզնես գաղափարներ: Այս դեպքում ԵՄ-ն 5 ամսով կրթաթոշակ է տալիս, որպեսզի զարգացնեն իրենց գաղափարը և իրագործեն:

-Իսկ առաջիկայում Արցախ այցեր նախատեսվո՞ւմ են:

-Մենք պարբերաբար կազմակերպում ենք այցեր Արցախ: Այս գարնան ընթացքում չեն նախատեսվում, քանի որ ԵՄ-ում շուտով ընտրություններ են, ու փոքր-ինչ զբաղված շրջան է: Իսկ ինչ վերաբերում է հետագային, ապա այս պահին բավականին մեծ գերմանական խմբի այց է պլանավորված: Այն տեղի կունենա օգոստոսին: Պատվիրակությունում կլինի մոտ 25 մարդ, այդ թվում`դասախոսներ և հասարակական գործիչներ: Պատվիրակությունը կգլխավորի Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը, որը դեռ 2018 թվականին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և իմ ուղեկցությամբ ժամանել էր Արցախ:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Թունաւոր Գրասենեակը. ինչպէ՞ս սփիւռքեան

«Ան որ կը տիրէ սփիւռքը, կը տիրէ Հայաստանի Հանրապետութեան ապագան» — գաղափար մը

03 Հունվար 2026
Խմբագրական. 2025 թուականը՝ զիջումների

2025 թուականը պարզաբանեց այն, ինչ 2024 թուականը փորձեց թաքցնել։ Արցախի էթնի

03 Հունվար 2026
Լիբանանահայութիւնը Պիտի Շարունակէ Իր Հ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան «Վանայ ձայն»-ի

03 Հունվար 2026
Ակնարկ. Բացակայ Հայեցակարգ` Հայկական Գ

Կազայի հակամարտութեան ենթադրեալ փուլային հանգուցալուծման եւ լիբանանեան թղթածրա

03 Հունվար 2026
Ձեր գործունեության արդյունքում է, որ հ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սա

02 Հունվար 2026
Արցախի ու արցախահայութեան իրաւունքներո

«Հորիզոն»-ի ամանօրեայ ամփոփիչ հարցազրոյցը ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկ

01 Հունվար 2026
Թող գալիք տարին լինի վերադարձի հույսի

Սիրելի՛ հայրենակիցներ, Թող գալիք տարին լինի վերադարձի հույսի ու պայքարի տար

31 Դեկտեմբեր 2025
Իրավունք չունենք հուսահատվելու

2025-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա

31 Դեկտեմբեր 2025
Հաւատքի, Պայքարի Եւ Յաղթանակի Նոր Տարի

Ժամերու տարբերութեամբ կը փակենք մեր ժողովուրդի վերջին տասնամեակի ամենադժխեմ տա

31 Դեկտեմբեր 2025
Սա ընդամենը Փաշինյանի վրեժխնդրության և

Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին և հարազատներ

31 Դեկտեմբեր 2025
Հ. Յ.Դ. Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատուն

Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 31 Դեկտեմբեր 2025-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Միջին Արեւ

31 Դեկտեմբեր 2025
Նոր Տարի, Նոր Յոյսեր

2025 թուարկումով տարուան վերջին օրն է այսօր: Գիշերը պիտի դիմաւորենք Նոր տարին:

31 Դեկտեմբեր 2025
Հա­յութեան ճակատագրական խաչմերուկը

­Հա­յաս­տա­նի եւ Ս­փիւռ­քի տա­րած­քին, հայ ժո­ղո­վուր­դը տա­րին կը բո­լո­րէ կա

31 Դեկտեմբեր 2025
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Հայկական երեսփոխանական պլոքի ն

30 Դեկտեմբեր 2025
Ատրպէյճանը շարունակելու է ոչնչացնել հա

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ օրերս լոյս տեսա

30 Դեկտեմբեր 2025
Այսօր կա մեկ գլխավոր օրակարգ՝ հայ ինք

Դեկտեմբերի 29-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ,

30 Դեկտեմբեր 2025
Ազգային փոքրամասնությունների հալածանքն

Թուրք պատմաբան Այշե Հյուրը կազմել է թուրքական իշխանությունների հակահայկական, հ

29 Դեկտեմբեր 2025
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Եւրո

Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Եւրոպայի Երիտասարդ Ընկերվարներու (YES) Բիւրո

29 Դեկտեմբեր 2025
Մասիս Ալեքսանտրեան թողեց արժէքներով լի

Բենիամին Պչաքճեան Այսպէս, իր սիրելի հայրէնիքէն հազարաւոր քիլոմեթրներ հեռաւո

29 Դեկտեմբեր 2025
Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրը նրա շ

Դեկտեմբերի 28-ին, ականավոր քաղաքական գործիչ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի հ

29 Դեկտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company