ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Հայատյացության հարցի բարձրացումը մեզ համար կարևոր է

13 Մարտ 2019

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից մարտի 6-ին կազմակերպվել էր «Հայատյացություն. պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովը: Արմենոֆոբիայի`որպես խնդրի, դրա դրսևորումների և կազմակերպված համաժողովի արդյունքների ու սպասելիքների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի հետ:

– Վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հայատյացության թեմայով համաժողովը: Ո՞րն էր այս միջոցառման կազմակերպման նպատակը, ի՞նչ կառուցներ էին մասնակցում: Ի վերջո, ո՞րն էր համաժողովի հիմնական շեշտադրումը:

-Նախ նշեմ, որ այս խորհրդաժողովի թեման առաջին անգամ էր շոշափվում Եվրոպական խորհրդարանում: Սա շատ կարևոր էր, որովհետև հայատյացությունը, հատկապես` Իլհամ Ալիևի իշխանության ներքո, ահռելի թափ է ստացել և իրականում շատ վտանգավոր է: Այն խրախուսվում է պետության կողմից, և ամեն ինչ արվում է պետական մակարդակով: Սա անհատ քաղաքացիների կարծիք չէ, պետությունն այս ամենը «սնում է» և ամեն ինչ անում, որ մարդկանց մեջ պահպանվի: Մենք դրա հետևանքները տեսանք ապրիլյան պատերազմի ժամանակ:
Խորհրդաժողովի նպատակն էր բարձրաձայնել այս թեման տարբեր տեսանկյուններից, ընդ որում`մասնակիցները հիմնականում հայեր չէին: Ներկա էին Թուրքիայում մարդու իրավունքների ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն, Կրակովի Ջագիելլոնիան համալսարանի պրոֆեսոր Յակուբ Օսիեցկին, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և նախկին ՄԻՊ, իրավաբան Ռուբեն Մելիքյանը: Այսինքն` նպատակն էր հարցը ներկայացնել համապարփակ ձևով, քանի որ այդ երևույթն իր սուր դրսևորումներն ունի Թուրքիայում և Ադրբեջանում: Խորհրդաժողովը`որպես առաջին քայլ, հաջող անցավ: Ունեինք բավականին մեծ լսարան`մոտ 100 մարդ էր ներկա, այդ թվում` Եվրոպայի խորհրդարանի աշխատակիցներ, տարբեր պատգամավորների խորհրդականներ և օգնականներ, ԵՄ-ում տարբեր երկրների ներկայացուցչությունների պատվիրակներ: Ներկա էին նաև ադրբեջանցի ուսանողներ, որոնք իրականում եկել էին խանգարելու նպատակով ու հստակ ուղերձով, որպեսզի հաջորդ օրը ադրբեջանական մամուլում հոդված հրապարակվի, թե նրանք կարողացան խանգարել «հայերի պրովոկացիան»: Բնականաբար, դա քարոզչություն է և իրականությանը չի համապատասխանում:
Մեզ համար այս հարցի բարձրացումը կարևոր է նաև Արցախի հարցի կարգավորման կոնտեքստում, քանի որ պարզ է` հայ և ադրբեջանցի ժողովուրդներին այս պահին վիճակված է ապրել կողք կողքի, և պետք է գա ինչ-որ պահ, երբ արդեն կսկսենք խոսել խաղաղության մասին: Այս համատեքստում շատ կարևոր է, որ արհեստական ձևով մարդկանց մեջ ատելություն չսերմանվի:

-Խոսենք մամուլի անդրադարձների մասին: Ի՞նչ արձագանքներ եղան եվրոպական մամուլում միջոցառման ժամանակ և դրանից հետո:

– Մեր խորհրդաժողովը մամուլում լայն արձագանք ստացավ: Նշեմ նաև, որ հյուրընկալվեր էր կիպրոսցի պատգամավոր Էլենի Թեոխարուսը, որը հիանալի ելույթ ունեցավ` ասելով, որ, հայերին ճանաչելով, ցանկացած մարդ արմենոֆոբից վերածվում է արմենոֆիլի, այսինքն`սկսում է սիրել հայերին: Նրա գրասենակը թե՛ մամուլի հաղորդագրություն տարածեց, թե՛ սոցիալական կայքերում գրեցին արդեն կոնկրետ իրենց լսարանի համար:

– Առաջիկայում նմանատիպ միջոցառում անցկացվելո՞ւ է:

– Մենք շարունակելու ենք բարձրաձայնել այս խնդիրը: Այս անգամ խորհրդաժողով կազմակերպվեց, բայց խնդիրը միշտ բարձրաձայնվում է, օրինակ` տարբեր քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ` ավելի նեղ շրջանակներում: Դեռևս պարզ չէ, թե ապագայում ինչ միջոցառումների տեսքով մենք կբարձրաձայնենք:

-Արցախի հիմնահարցի լուծման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում այս պահին:

– Այս պահին Արցախի հիմնահարցի կարգավորումը մեզ համար առաջնային է: Ես կասեի` մենք իրականացնում ենք դասական լոբբիստական աշխատանք, այսինքն` փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպական խորհրդարանում ընդունվող որոշումները լինեն հայանպաստ: Դա, բնականաբար, ենթադրում է անմիջական աշխատանք Եվրոպական Միության խորհրդարանի պատգամավորների հետ: Մենք նաև սկսել ենք ակտիվորեն սատարել խորհրդարանական դիվանագիտությանը: Մեր գերխնդիրն այս պահին տարբեր ճանապարհներով Արցախը մեկուսացումից դուրս բերելն է` հաստատելով կապ քաղաքական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև: Վերջին 5 տարվա ընթացքում մենք 30-40 պատգամավոր ենք տարել Արցախ, և փաստ է, որ նրանք Ադրբեջանի կողմից սև ցուցակում հայտնվելուց չեն վախեցել:

Շատ ենք կարևորում նաև «մշակութային դիվանագիտություն» կոչվածը: Մեզ համար կարևոր է, որ Արցախը ոչ թե ներկայանա որպես պարզապես երկիր կամ տարածք, որտեղ հակամարտությունն է գլխավորում ամեն ինչ, այլ մի վայր, ուր մարդիկ ապրում ու ստեղծագործում են` ներկայացնելով մարդկային դիմագիծը կամ զբոսաշրջային ներուժը: Այդ առիթով 2016 թվականի նոյեմբերին կազմակերպվել էր ցուցահանդես բրյուսելյան ամենահայտնի մշակութային օջախներից մեկում:

Մենք կարևորում ենք դիվանագիտության մեջ ներգրավվել պատրաստվող` Արցախի և Հայաստանի երիտասարդ սերնդին համապատասխան գիտելիքով և փորձով զինելը: Այդ նպատակով հիմնվել է «Վահան Հովհաննիսյան» կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս գալու մեր գրասենյակ, անցնելու փորձառություն, ինչպես նաև ավելի մոտիկից ծանոթանալու Եվրոպական խորհրդարանի աշխատանքներին ու աշխատելու պատգամավորների գրասենյակներում: Ունենք նաև համաձայնություն Արցախի արտաքին գործերի նախարարության հետ:

-Ւնչպե՞ս են ընտրվում մասնակից երիտասարդները:

-Կրթաթոշակին դիմելու համար ամեն ինչ շատ բաց է: Մենք հայտարարություն ենք տարածում, այնուհետև ընդունվում են հայցադիմումները, հետո անցկացվում է հարցազրույց` «Սկայպ»-ի միջոցով: Մեզ համար առաջնային է ընտրել այնպիսի երիտասարդների, որոնք, գիտելիքներից բացի, ունեն նաև մեծ ցանկություն վերադառնալ Հայաստան և Արցախ ու աշխատել այստեղ:

Գոյություն ունի նաև «Erasmus for young entrepreneurs» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին գալու Բրյուսել և արդեն իրենց նախաձեռնություններով հանդես գալու`համագործակցելով Եվրոպական Միության հետ: Դրանք կարող են լինել կազմակերպությունների ստեղծում կամ նոր բիզնես գաղափարներ: Այս դեպքում ԵՄ-ն 5 ամսով կրթաթոշակ է տալիս, որպեսզի զարգացնեն իրենց գաղափարը և իրագործեն:

-Իսկ առաջիկայում Արցախ այցեր նախատեսվո՞ւմ են:

-Մենք պարբերաբար կազմակերպում ենք այցեր Արցախ: Այս գարնան ընթացքում չեն նախատեսվում, քանի որ ԵՄ-ում շուտով ընտրություններ են, ու փոքր-ինչ զբաղված շրջան է: Իսկ ինչ վերաբերում է հետագային, ապա այս պահին բավականին մեծ գերմանական խմբի այց է պլանավորված: Այն տեղի կունենա օգոստոսին: Պատվիրակությունում կլինի մոտ 25 մարդ, այդ թվում`դասախոսներ և հասարակական գործիչներ: Պատվիրակությունը կգլխավորի Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնը, որը դեռ 2018 թվականին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և իմ ուղեկցությամբ ժամանել էր Արցախ:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Օշականում նշվել է Քրիստոսի Պայծառակեր

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

13 Հուլիս 2026
Ցավակցագիր

Խորը վշտով ու ցավով տեղեկացանք. - Մեր սիրելի հայրենակից, ազգային ու հասարակ

12 Հուլիս 2026
ՆԱԹՕ-ի Ճգնաժա՞մ, Թէ՞ Զարգացման Նոր Փու

Քաղաքականութեան կողքին ի յայտ եկած էր նաեւ նիւթական եւ տնտեսական թնճուկը, զոր

10 Հուլիս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօր

09 Հուլիս 2026
Սա քաղաքական պատվերով դատավարություն է

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի պատգամը Բաքվի բանտից.

09 Հուլիս 2026
Հակառակ Քոնկրեսական Ընդդիմութեան, Թրամ

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, թէ ՆԱԹՕի վեհաժողովին մասնակցելու հ

09 Հուլիս 2026
Ակնարկ. Ազատ Նաւարկութեան Քաղաքական Ըն

Միացեալ Նահանգներու նախագահին յայտարարութիւնը, թէ Իրանի հետ կնքուած հրադադարի

09 Հուլիս 2026
Միջազգային իրավունքը կորցնում է հեղինա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

08 Հուլիս 2026
Պատնէշել Գահավիժումը

Ներելի՞ էր պատրանք ունենալ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը օրէնքներու ճշգ

08 Հուլիս 2026
Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության

07 Հուլիս 2026
Հայ Քաղաքական Կուսակցութիւններու Ներկա

Հայ քաղաքական կուսակցութիւններու համահայկական եւ լիբանանեան մարմիններու ներկայ

07 Հուլիս 2026
Այս իշխանության դեմ պետք է համակարգված

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատ

07 Հուլիս 2026
Ռէալփոլիթիքի Գործօնը Իր Իսկական Դիմագծ

Վարչապետ Նեթանիահուի կառավարութեան անակնկալ նախաձեռնութիւնը՝ Հայոց Ցեղասպանութ

07 Հուլիս 2026
Բագրատունի Այցելեց Մխիթարեան Միաբանութ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում

06 Հուլիս 2026
Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաք

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդ

06 Հուլիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետ

06 Հուլիս 2026
Կոչ եմ ուղղում Վեհաժողովին՝ Հայաստանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ա

05 Հուլիս 2026
«Աստուած իմ, գոհարեղէ՜նս»

Յաճախ թերթերու կտրօններ մէկ կողմ կը դնեմ առիթով մը անդրադառնալու համար անոնց։

05 Հուլիս 2026
Տարագիրների հանդեպ քաղաքականությունը Հ

«Ճակատամարտ» օրաթերթը հրատարակվել է 1918-1924 թթ. Օսմանյան Թուրքիայի մայրաքաղա

05 Հուլիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company