ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Տոներ սահմանելուց առաջ արժե մի փոքր մտածել

22 Մարտ 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ես արդեն սկսել եմ կասկածել այն հանրահայտ ճշմարտությանը, որ Նիկոլ Փաշինյանի ձախորդությունների բուն մեղավորը նրա քաղաքական թիմն է: Պարզվում է դա այնքան էլ այդպես չէ, և Փաշինյանն իր ծանրակշիռ ներդրումն ունի այդ գործում:

Կառավարության վերջին նիստում ահագին հետաքրքիր բաներ տեղի ունեցան, որոնց մասին կարելի էր մեկ երկու տող բան գրել ՖԲ-ում ու ժողովրդին առավել հասկանալի լեզվով բացատրել, թե այդ ինչ աղմուկ էր այնտեղ, ինչ պետք է արած լինեին որ չէին արել և ինչու էր վարչապետն այնքան զայրացած: Բայց արի ու տես, որ այդ նիստից Փաշինյանի վրա մեծ տպավորություն էր թողել միայն մեկ հարց՝ օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: Փաշինյանը որոշել է ՖԲ-ում հենց այդ «կարևոր» օրինագիծը մեկնաբանել և գրել է, որ դա արվում է «ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»: Հասկացանք, իսկ ինչո՞ւ է Փաշինյանը «Ոչ» բառը գրել մեծատառով: Չլինի՞ արդեն ուզում ենք մեր հեղափոխությունը Ֆրանսիական հեղափոխության կամ Հոկտեմբերյան հեղափոխության կողքին դնել: Իսկ գուցե Շտապում ենք պատմության մե՞ջ մտնել: Հայրենի կառավարությանը մենք խորհուրդ կտայինք դանդաղ շտապել, որովհետև սա շատ նուրբ հարց է, և, չի բացառվում, որ պատմության մեջ մտնելու փոխարեն, հերթական հիմար պատմության մեջ ընկնենք:

«Իզմ»-եր չընդունող Փաշինյանն իր գրառման մեջ կտրուկ անցել է պոպուլիզմին (ամբոխահաճությանը) և մոտավորապես հասկացրել, որ ինչ անում են ժողովրդի համար են անում. «Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը»:

Ի պատիվ բոլշևիկների, պետք է նշեմ, որ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ավանտյուրայի օրը` նոյեմբերի 7-ը (հին տոմարով հոկտեմբերի 25), պաշտոնապես տոն է հայտարարվել միայն 1927 թվականին: Մինչ այդ նոյեմբերի 7-ին ցաքուցրիվ միջոցառումներ էին տեղի ունենում Մոսկվայում և մի քանի այլ քաղաքներում: ԽՍՀՄ վերջին ղեկավարը, որ այդ օրը բարձրացել է Լենինի դամբարանի տրիբունա, եղել է Միխայիլ Գորբաչովը, որը, սակայն, 1917թ. ավանտյուրային անդրադառնալու փոխարեն, ճառ է ասել փլուզվող ԽՍՀՄ-ի տարածքում նոր միավորի` ԱՊՀ-ի կազմավորման մասին: Ինչո՞ւ սա հիշեցի: Հայաստանն, իհարկե, հսկայածավալ ու բազմազգ ԽՍՀՄ չէ, բայց, ինչպես Խորենացին կասեր, մեզանում էլ հիշատակության արժանի շատ բաներ կան: Եվ հիմա, երբ Փաշինյանը հեղափոխության տոն է ուզում պարտադրել, այն էլ որպես ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օր, արդյոք համոզվա՞ծ է, որ այդ տոնը բոլորինն է և միանշանակ տոնվելու է Հայաստանի բոլոր անկյուններում, բոլոր բնակավայրերում, հասարակության բոլոր շերտերում, բոլոր մասնագիտությունների տեր մարդկանց ու բոլոր տարիքային խմբերի շրջանում: Եվ վերջապես, ինչո՞ւ է Փաշինյանին թվում, որ «բուն հեղափոխությունը տոն» է եղել բոլորի համար:

ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների ուղղակի պարտադրել են նշել հոկտեմբերյան կարմիր ավանտյուրայի օրը, որը նույնիսկ կապ չի ունեցել այդ ժողովուրդների պատմության հետ: Հիմա նույնը հայ ժողովրդի գլխին ՀՀ կառավարությունն է բերում, գաղափար չունենալով անգամ, թե ինչպես պետք է նշել ինքնահնար այդ տոնը: Փաշինյանն է գրել. «Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում»: Զավեշտ չէ՞ սա: Հնարավոր է` այդ քննարկումներով որոշվի, որ մեկը ուսապարկով պետք է գնա Գյումրի և այնտեղից, արագաչափերը փակելով, գա Երևան: Այլ տարբերակներ էլ կարող են քննարկվել: Օրինակ, ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը փակել Երևանի փողոցները և բեմականացնել հեղափոխության նշանավոր դրվագներից մեկ-երկուսը: Հնարավոր է նաև այդ օրը վերածել համապետական «սելֆիի» և հեղափոխական աքսեսուարների տոնավաճառներ կազմակերպել: Եվ պատկերացրեք, որ այս ամենն իրականացնելուց հետո մենք ևս մի քանի տողով վեր կբարձրանանք աշխարհի ամենաերջանիկ ազգերի սանդղակում` չնայած մեր ծով խնդիրներին, որոնցից և ոչ մեկին դեռևս չի հասել Փաշինյանի բնութագրմամբ`«… Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական» հեղափոխությունը:

Հետաքրքիր է նաև, որ Փաշինյանի կառավարության նախաձեռնությունը աջակցություն չի գտնում հայաստանյան առանցքային քաղաքական ուժերի կողմից: Հետևաբար մեծ է վտանգը, որ «Քաղաքացու օր» կոչվող ավանտյուրան դառնա բացառապես «Քաղպայմանագրի» կամ «Իմ քայլ»-ի քաղաքական մենաշնորհը: Այս տեսանկյունից շտապելն առավել քան հակացուցված է օրվա իշխանությանը, որովհետև առաջին իսկ իշխանափոխությունից հետո այս իշխանությունն ստիպված է լինելու իր հետ տանել նաև «Քաղաքացու օրը», ճիշտ այնպես, ինչպես բոլշևիկները տարան իրենց նոյեմբերի 7-ը:

Ի պատիվ Փաշինյանի նշենք, որ նա, ի տարբերություն իր թիմի, նկատել է ապրիլի վերջին շաբաթ օրը տոն հռչակելու հետ կապված անհարմարությունը: Նա իր գրառման հետգրության մեջ խոսել է նաև այդ մասին. «Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»: Այո, ՀՀ նոր կառավարության օրոք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը լուրջ անհարմարություններ է ստեղծում ՀՀ քաղաքացու համար: Սակայն, Փաշինյանի առաջարկած տարբերակը` խույս տալ ապրիլի 24-ից և «ՔՕ»-ն նշել ապրիլի 25-ին, անընդունելի է, որովհետև ապրիլի 25-ին աշխարհի շատ երկրներում տակավին ցուցադրում են Ծիծեռնակաբերդ գնացող մեր երթն ու պատմում Թուրքիայի հրեշավոր հանցագործության մասին: Կարծում ենք` գեղեցիկ չէ, որ մենք այդ օրն այստեղ ուրախության նոպաներ ունենանք:

Նախապես խոսվում էր քաղաքացու օրը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվա հետ «խոսեցնելու» և ապրիլի 23-ին նշելու մասին: Հետո հասկացան, որ դա էլ գեղեցիկ չէ, որովհետև այդ օրը անմեղ զոհերի հոգիների խաղաղության հսկումի օրն է, մոմավառություն, ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ, որն արդեն մեկ անգամ (2018թ.) տեղի չի ունեցել հայտնի իրադարձությունների պատճառով: Փաշինյանի նախարարներն իրենց հարցազրույցներում նշեցին, որ չեն ցանկանում լրացուցիչ ոչ աշխատանքային օր մտցնել տոնացույց: Սա նշանակում է, որ նրանց հարմար չէ «տոնը» նշել ապրիլի 22-ին կամ 26-ին: 26-ը հեռու է 23-ից, իսկ 22-ն էլ, հակառակի պես, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան օրն է: Այս դիլեման է, որ, չնայած քաղաքացու հանդեպ իրենց անմնացորդ սիրուն, չեն կարողանում լուծել Փաշինյանն ու իր թիմը: Բայց մենք կարող ենք նրանց օգնել այդ հարցում: Քաղաքացու օր կարելի է հռչակել հոկտեմբերի 2-ը, որ կարելի է դասել մեր նորագույն պատմության ամենախելահեղ օրերի թվին:

Իսկ ի՞նչ է մտածում քաղաքացին, որին, առհասարակ, չեն էլ հարցրել` դու քաղաքացու օր ուզո՞մ ես, թե՞ չես ուզում: Քաղաքացին, կարծում ենք կպատասխաներ` այն երկրում, որի քաղաքացին եմ ես, սահմանադրությամբ բոլոր օրերն են իմը և այնպես չէ, որ պետք է ուրախանանք այս «հատուկ շնորհի» համար: Աննախադեպ պոպուլիզմով մեզ հաճոյանալու կարիք չկա, պարոնայք, իսկ եթե շատ եք ցանկանում կարևորել հեղափոխությունը, ապա ստիպված եք սպասել, որովհետև դեռ շատ ժամանակ է պետք հասկանալու համար, թե այս հեղափոխությամբ իրականում ինչ է եկել մեր գլխին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company