ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ձեր ժամացույցը մեկ տարով հետ է ընկել, տիկին Աննա

29 Մարտ 2019

ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Եթե «Հայկական ժամանակ» թերթի այս տարվա մարտի 27-ի համարում տպագրված «Բանակը քրեականացնողներին ասֆալտին փռելու ժամանակը» հոդվածը տպագրվեր մոտ մեկ տարի առաջ, մենք այսօր չէինք անդրադառնա Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքին։

Եվ դա, գուցե, համարեինք սպայակազմի ցուցաբերած անփութության կամ զինվորների հանդեպ ոչ կանոնագրային վերաբերմունքի հետեւանք: Չմոռանանք նաեւ, որ բանակը տղամարդկանց միջավայր է, որտեղ կարող են նաեւ վեճեր ծագել, թեեւ դա հիմք չի տալիս արդարացնելու նման միջադեպերը: Զինվորները լքել են զորամասը, իսկ դա դասալքություն է եւ միշտ պետք է պատժվի` անկախ պատճառներից:

Եվ, ուրեմն, ինչո՞ւ է մեզ անհանգստացնում «Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածի ժամանակավրեպ լինելը: Բանն այն է, որ այդ թերթն ուղիղ մեկ տարի առաջ հերոսացրել է զորամասն ինքնակամ լքած զինվորականների (հիմնականում՝ սպաներ) հակականոնագրային եւ հակասահմանադրական գործողությունները, այն է` համազգեստի կոճակներն արձակած, խելքները հեղափոխական քամուն տված` Երեւանի փողոցներն ընկնելը, չսափրվելը եւ «դըմփ-դըմփ-հու» անելը: Այսօր, սակայն, նույն թերթը Մեղրիի զորամասի դեպքի մասին գրում է. «Այդ միջադեպը պետք է մանրամասն ուսումնասիրվի, մեղավորները բացահայտվեն ու պատժվեն, ԶՈՒ հրամանատարությունն էլ պետք է համապատասխան հետեւություններ անի ու կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի»: Ինչո՞ւ, ի՞նչ տարբերություն` դեպքը Երեւանո՞ւմ է տեղի ունեցել, թե՞ Մեղրիում: Իսկ գուցե Երեւանում իսկապե՞ս ցուցադրաբար էին փողոց հանել սպաներին, որոնք պետք է տպավորություն ստեղծեին, թե բանակը միանում է հեղափոխությանը: Բայց ի՞նչ պակաս է հեղափոխությանը միացել Մեղրիի այդ զորամասը: Գրեթե բոլոր լրատվամիջոցները գրեցին, որ զորամասը լքած զինվորները գոչել են «դըմփ-դըմփ-հու», չեն սափրվել` ընդօրինակելով վարչապետ Փաշինյանին եւ, որ շատ կարեւոր է, չեն պահանջել նախկին իշխանությունների վերադարձը, այսինքն` նրանք հակահեղափոխական չեն:

Առաջ չանցնելով` ՀԺ-ի գործընկերներիս ասեմ, որ բանակի մասին գրելու համար առնվազն պետք է բանակի տեղն իմանալ, այլապես այս կարգի հրապարակումներով կարող ես ավելի փչացնել գործը եւ բարոյալքել անգամ ամենականոնագրային բանակները: Քանի որ խնդրո առարկա հոդվածը ստորագրություն չունի, ստիպված եմ դիմել թերթի գլխավոր խմբագրին` Աննա Հակոբյանին, որ համատեղության կարգով նաեւ մեր վարչապետի տիկինն է, իսկ օրվա որոշակի ժամերի` համարյա մեր վարչապետը: Տիկին Աննա, մեկնաբանեք, խնդրեմ, Ձեր այս ընդհանրացումը. «Պետք է անկեղծ լինել` շատերն այսօր էլ խուսափում են բանակում ծառայելուց ոչ թե այն պատճառով, որ վախենում են դժվարություններից կամ թշնամու գնդակից, այլ որովհետեւ չեն ցանկանում երկու տարի անցկացնել քրեական միջավայրում, որտեղ ինչ-որ «յախշի» կարող է իրպեսների ոհմակով նվաստացնել ցանկացած նորմալ մարդու»: Հետաքրքիր է, արդյոք, Հայկական բանակի բոլո՞ր զորամասերն են «քրեական միջավայր»: Մեր կարծիքով` դա շատ լուրջ պատճառ է բանակում չծառայելն արդարացնելու համար, մինչդեռ մեզ թվում էր, որ բանակից թռածները «գժի թուղթ» ու նման բաներ էին հանում բոլորովին այլ դրդապատճառներով, օրինակ` կարճատեսության, հարթաթաթության, թերաճության, անորոշ սեռական կողմնորոշում ունենալու եւ այլն: Բայց չմոռանանք, որ բանակում ծառայելը նաեւ սահմանադրական պահանջ է, ՀՀ քաղաքացու պարտականություն, իսկ, ահա, ծառայությունից խուսափելու համար այնպիսի ծանրակշիռ փաստարկ բերելը, թե Հայկական բանակը «քրեական միջավայր է», մեղմ ասած` դասալքության պես մի բան է:

Եվ, վերջապես, տիկին Աննա, Դուք՝ որպես բանակում ծառայող զինվորի ծնող, կարո՞ղ եք նույնն ասել նաեւ այն զորամասի մասին, որտեղ ծառայում է Ձեր զավակը: Եթե այո, մենք այլ հարցեր չունենք, իսկ եթե ոչ` ապա պետք է բացատրություն տալ այն մայրերին, որոնց որդիները ծառայում են այլ զորամասերում, որոնք «քրեական միջավայր» են: Այդ ինչպե՞ս է պատահել, որ Ձեր որդին ավելի լավ զորամասում է ծառայում:

Նաեւ կարիք չկա նեղանալու այն լրատվամիջոցներից, որոնք փաստերը ներկայացրել են այնպես, ինչպես դրանք կան, դուք վստա՞հ եք, որ փորձ է արվել «հասարակության գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, թե՝ ահա, խնդրեմ, հեղափոխությունը հասավ բանակ, եւ արդյունքներն աղետալի են»: Այդ դեպքում ինչո՞ւ եք բանավեճի մեջ մտնում եւ հաջորդիվ գրում. «Իրականում խնդիրը հենց այն է, որ շատ դեպքերում հեղափոխությունը դեռ չի հասել զորամասեր»: Հարց է առաջանում` իսկ ինչո՞վ էր զբաղված Ձեր ամուսինն արդեն մեկ տարի, որ հեղափոխությունը չի հասել բանակ: Այդքան մարդու փռեց ասֆալտին, ծեփեց պատերին, կոռուպցիան ու մենաշնորհները վերացրեց, էսա-էսա ուսուցիչների ու զինվորականների աշխատավարձերն է բարձրացնում, էդ մի քանի «յախշիներին», որոնց վերագրում եք այս խայտառակությունը, չկարողացա՞վ կարգի հրավիրել կամ հանել համազգեստի միջից: Ինչ-որ չեմ հավատում, ավելի ստույգ` չեմ ուզում թերագնահատել Փաշինյանի հնարավորությունները:

2 խոսք էլ ասեմ այն «պատժի» մասին, որից խոսում են միջադեպից «անակնկալի» եկած «պալկավոդեցներն ու մարշալները»: Միջադեպը դեռեւս ամբողջությամբ չի ուսումնասիրվել, հայտնի չեն զինվորականների վարքագծի դրդապատճառներն ու մեղավորները, բայց արդեն հայտարարում են, որ կարգազանցներին «քշելու» են Ղարաբաղ` առաջին գիծ: Ի դեպ, սովետի ժամանակ «առաջին» գիծ` մսաղաց էին քշում կարգազանցներին ու քրեական հանցագործներին՝ որպես պատժելու յուրահատուկ ձեւ: Սրանո՞վ ենք սպառնում մեր զինվորներին: Ղարաբաղը պատժի վայր չէ, պարոնայք մարշալներ, Ղարաբաղը հայրենիք է, որտեղ այսօր կանգնած են ու միշտ պետք է կանգնած լինեն Ապրիլյան քառօրյայում իրենց հերոսությամբ փայլած տղերքի նմանները:

hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company