ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հետևողական ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման հարցում

30 Մարտ 2019 Ապրիլի 2-ին լրանում է Պռոշյանի դաշնակցական գյուղապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով պարգրատրված ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի սպանության 6-րդ տարելիցը:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ նոր իշխանությունները 2018-ի սեպտեմբերին գործը վերաբացել էին, սակայն որևէ առաջընթաց տեղի չունեցավ, և դեկտեմբերի 28-ին գործը կրկին կասեցվեց:

«Ինչպես նախկինում, հիմա ևս մենք հետևողական և պահանջատեր ենք լինելու, որ օրը ցերեկով տեղի ունեցած այս սպանության գործը բացահայտվի: Նախկինում բազմաթիվ ակցիաներ, հստակ գործողություններ ենք իրականացրել և՛ նախագահականի, և՛ դատախազության առջև, նույնիսկ ճանապարհ ենք փակել, ԱԺ-ում ենք խնդիրը մի քանի անգամ հնչեցրել, հանդիպումներ ունեցել դատախազի և ոստիկանապետի հետ: Դժբախտաբար, նախորդ իշխանությունների օրոք գործը չի բացահայտվել: Այս իշխանությունների օրոք ևս, կարծես, ամեն ինչ գնաց նույն տրամաբանությամբ, քանի որ սպանության գործը քննել են նույն քննիչները` նույն քննչական խումբը, և գործը կրկին նույն պատճառաբանությամբ կասեցվել է: Մենք հետևողական ենք լինելու գործի լիարժեք բացահայտման հարցում»,- շեշտեց Սաղաթելյանը:

Հարցին՝ պահանջե՞լ եք, որ փոխվի քննչական խմբի կազմը, նա պատասխանեց. «Սպանության օրը՝ ապրիլի 2-ին, գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա ենք իրականացնելու, և մեր հիմնական պահանջներից մեկը լինելու է հենց դա, որ ստեղծվի նոր քննչական խումբ, այսինքն՝ գործի վարույթը վերսկսվի և քննչական ենթակայությունը փոխվի: Մենք համարում ենք, որ այն քննչական խումբը, որը նախկինում քննել և կասեցրել է գործը, ի վիճակի չէ լիարժեք օբյեկտիվությամբ քննություն իրականացնել»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը հավելեց, որ ակնկալում են արդարություն և մեղավորների շրջանակի լիարժեք բացահայտում: «Տեղի է ունեցել սպանություն` օրը ցերեկով: Մեր խորին համոզմամբ` Հրաչ Մուրադյանի սպանությունն անձնական դրդապատճառներ չունի, նրան սպանել են որպես Պռոշյանի գյուղապետի, հետևաբար՝ մեր պահանջն է գործի լիարժեք բացահայտումը, և մենք ամեն ինչ անելու ենք այդ ուղղությամբ, երբեք չենք լռելու և հետ չենք կանգնելու մեր պահանջից, որովհետև այդ կրակոցը կրակոց էր պետության դեմ: Եվ հատկապես հիմա, երբ նախկինները թերացել են և չեն բացահայտել, ներկայիս իշխանությունը պարտավոր է դա անել, հակառակ դեպքում` կնշանակի, որ որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է: Մենք այս պահին տպավորություն ունենք, որ իշխանությունները շահագրգռված են բացահայտել այն գործերը, որոնցում քաղաքական հետաքրքրություն ունեն: Իսկ այս դեպքում շատ անտարբեր են»,- ընդգծեց Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ սպանությանը նախորդել են մի շարք դեպքեր, որոնք այն ժամանակ պատշաճ կերպով չեն քննվել և դրանց չեն տրվել գնահատականներ: «Սպանությանը նախորդել են բազմաթիվ միջադեպեր՝ հրկիզում, կրակոց, վեճ, որոնց ժամանակին պատշաճ ուշադրություն չի դարձվել: Եվ հենց այդ անտարբերության արդյունքում եղավ այն, ինչ եղավ»,- նշեց Սաղաթելյանը:

Նա չհամաձայնեց պնդմանը, որ իրենք այս վեց տարիների ընթացքում բավարար պահանջատեր չեն եղել: «Մենք ինչ կարողացել, արել ենք: Եվ այնպես չէ, թե նախկինում չենք արել, հիմա ենք անում: Մենք հետևողական ենք լինելու` մինչև գործի բացահայտումը: Հրաչ Մուրադյանի սպանության` հանրային լայն հնչեղություն ստացած այդ հանցագործության գործի բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջը մշտապես լինելու է մեր վերահսկողության ներքո»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ՀԵՄ բողոքի ցույցը՝ ՀՀ կառավարությ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունն այսօր բողոքի ցույց է իրականացրել ՀՀ կա

26 Մարտ 2026
Ֆրանսիացի լրագրողները հանդիպել են Արցա

Սույն թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախ

26 Մարտ 2026
Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցությ

Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձն

26 Մարտ 2026
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռու

26 Մարտ 2026
Պետական մակարդակով դադարեցվել է Հայոց

Հայաստանի իշխանությունները Հայոց Ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման հարցը

26 Մարտ 2026
Կարևոր է Արցախի հարցն օրակարգում պահել

Մարտի 23-ին Երկիր մեդիա հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն է

25 Մարտ 2026
Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ,

Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանա

25 Մարտ 2026
Քինախնդիր Ազգընտիրին Սայթաքումները

«Յաջողութիւնը չի կայանար այն հաստատումով, որ երբեք պէտք չէ սխալիլ, այլ՝ միեւնո

25 Մարտ 2026
Պատերազմը Նպատակ Ունի՞

Միացեալ Նահանգներու եւ Իսրայէլի շղթայազերծած պատերազմը Իրանի դէմ թեւակոխեց երր

25 Մարտ 2026
Փաշինյանը նոր պատճառ է տալիս առաջիկա ը

Ութ տարվա անհաջող ղեկավարումից հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է վնասել Հայաս

25 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Ոչ Մէկ Ճիգ Պէտք Է Խ

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ պլոք

24 Մարտ 2026
Տեղի ունեցաւ Գանատայի Հայ Դատի յաձնախո

Շաբաթ, 21 մարտ 2026-ին, Քինկսթընի մէջ գումարուեցաւ ՀՅԴ Գանատայի Հայ Դատի շրջան

24 Մարտ 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին Նախագահութե

Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին հրաւէրով եւ նախագահութեամբ, Երկուշաբթի, 23 Մարտ 202

24 Մարտ 2026
«Փախածներն» ու պատասխանատուութեան ուրա

Աւելին, վարչապետին վարքագիծը կը բացայայտէ այն խորունկ անդունդը, որ կայ իշխ

24 Մարտ 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում

23 Մարտ 2026
Քո «զղջումները» կեղծ են, իսկ նպատակդ մ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթ

23 Մարտ 2026
Նախընտրական փուլում պոպուլիստական և նե

Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գոր

22 Մարտ 2026
Սա արհամարհանք է հայ ժողովրդի անանդույ

«Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց։ Ամե

22 Մարտ 2026
Մեզ համար գերխնդիրը Հայաստանի Հանրապետ

Մարտի 20-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, բժիշկ, ազատա

22 Մարտ 2026
Սփիւռքի նոր մայրաքաղաքի վտանգներն ու հ

Լևոն Պարոնեան Այս ժողովրդագրական վերափոխումը միայն զուտ ծանօթագրութիւն չէ։

21 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company