Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
26 Մարտ 2026
Թադևոս Ավետիսյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Նրա թեկնածությունն առաջադրել էին ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ 107 պատգամավորներից քվարկությանը մասնակցել է 85-ը, որոնցից անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։
Ավետիսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ 0։
