ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Հորիզոն»ի Խմբագրական. Արցախի Քառօրեայ պատերազմի փորձաքարը

02 Ապրիլ 2019
«Եւ ճշմարիտ հերոսները նրանք են միայն, որոնք մեծագործում են եւ առաքինանում իրենց վտանգուած հայրենիքը պաշտպանելու ժամանակ»:

Գարեգին Նժդեհ


2016 Ապրիլ 1-5 Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ շղթայազերծուած ատրպէյճանական լայնածաւալ յարձակումը կը միտէր կայծակնային յարձակումով ռազմական բեկում յառաջացնել Արցախի հիւսիսային, հարաւային եւ կեդրոնական պաշտպանական դիրքերու ուղղութեամբ։

Ատրպէյճանական յատուկ նշանակութեան ստորաբաժանումներու ստուարաթիւ մասնակցութիւնը, նոր հրթիռային համակարգերու, անօդաչու թռչող սարքերու եւ այլ ժամանակակից զինատեսակներու օգտագործումը կը փաստեն այն իրողութիւնը, որ Ատրպէյճանի կայծակնային այս յարձակումը կը նպատակադրէր ճեղքային բեկում յառաջացնել Արցախի պաշտպանական բանակի ողնաշարին։ Ատրպէյճանական բանակի գերազանցող ուժերու աշխարհագրական լայն տարածութեան վրայ սփռուած յարձակումը զսպուեցաւ հայկական բանակի հրետանային հակամարտկոցային կրակով, որմէ ետք միայն հրադադարն էր, որ կասեցուց հայկական կողմի պատասխան հակագրոհը։

Ապրիլեան Պատերազմը իրողութեան մէջ փանթուրանիզմի երկարաժամկէտ ծրագրի իրագործման մէկ օղակն է. այդ մէկը կը վկայէ թրքական ռազմական հրահանգիչներու եւ սպաներու թուաքանակի շարունակական բարձրացումը Ատրպէյճանի եւ Նախիջևանի մէջ: Այդ մէկը կը վկայէ նաեւ Պատերազմի նախորդող ամիսներուն եւ ռազմական գործողութիւններուն ընթացքին յստակ եւ ծրագրուած թուրք-ատրպէյճանական տեղեկատուական լայնածիր հակահայ քարոզչական արշաւը։ Անգարա-Պաքու Փանթրքական առանցքի հիմնական խոչընդոտը՝ Հայաստանի լեռնային դարպասը հանդիսացող Արցախն է։

Պալքանեան բարձրավանդակէն մինչեւ Չինաստանի սահմանները երկարող կայսերապաշտական մոլեռանդ փանթուրանիզմի իրաւայաջորդը այսօր փանթրքութիւնն է, եւ այս գաղափարախօսութեան հիմնական արգելքը Հայաստանն է։ Իսկ համաթուրանականութեան գործընթացը պատմութեան մէջ յատկանշուած է որպէս այլ ժողովուրդներ թրքացնելու, դաւանափոխելու եւ ընդհուպ մինչեւ բնաջնջելու պատմական հոլովոյթով։

Քառօրեայ պատերազմը անգամ մը եւս ցոյց տուաւ, որ հայրենիքին սպառնացող վտանգի ընթացքին, Համազգային զօրաշարժով համախումբ ու միատարր է հայութիւնը։ Հայոց Պատմութեան էջերուն վրայ պիտի արձանագրուին, թէ ինչպէս մարտական գործողութիւններու ազդանշանէն անմիջապէս ետք հազարաւոր պահեստազօրայիններ եւ կամաւորներ զէն ի ձեռին խրամադիրքերուն մէջ կանգնեցան հայ զինուորի կողքին։

Ապրիլեան Պատերազմը փոխանցեց ուսանելի դասեր, որ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան համար, ժամանակակից գիտութիւնն ու արտաքին քաղաքականութիւնը, գիտարուեստն ու ռազմաքաղաքականութիւնը փոխադարձաբար միաձուլուած են իրարու հետ։

Սահմանամերձ բնակավայրերն ու տարածքները վերաբնակեցնելը զոյգ պետութիւններուն համար անյետաձգելի առաքելութիւն է, որուն զուգահեռ, Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններու տնտեսական զարգացման եւ աշխատատեղերու ստեղծման համար անհրաժեշտ է Սփիւռքի գործարար ներուժի անմիջական ներդրումը այս բնագաւառին մէջ։

Պաքուի հետեւողական ռազմատենչ քաղաքականութիւնը վկայութիւնն է այն իրողութեան, որ հայկական կողմի հաւանական փոխզիջումները երբեւիցէ երաշխաւորուած պիտի չըլլան։ Ներկայ հանգրուանին, օրուան հրամայականն է գերազանցօրէն սպառազինուած վիճակով հզօրացնել պաշտպանողական գօտին եւ զայն վերածել անխորտակելի պատուարի եւ բանակցային հարթակին վրայ օգտագործել ճկուն դիւանագիտական մարտավարութիւն։ Եթէ 11 տարի առաջ, հիմնուած՝ ազգերու ինքնորոշման սկզբունքի միջազգային օրէնքին վրայ Քոսովոն անկախութիւն հռչակեց՝ ուրեմն Արցախը ունի անհրաժեշտ բոլոր նախադրեալները իր ճակատագիրը որոշելու եւ յառաջիկայ հանգրուանին միջազգային գետնի վրայ իբրեւ ինքնորոշուած անկախ պետութիւն գործելու։

Այսօր, Արցախի սահմանային եւ ռազմաճակատային ինքնապաշտպանական համակարգը պէտք է յագեցած ըլլայ գերարդիական ռազմագիտարուեստով եւ զինուորական սպառազինութեամբ։ Հայ ժողովուրդին սպառնացող ատրպէյճանական թշնամական բռնարարքները կանխելու համար պատրաստ ըլլա՛նք ազգովին վահանաւորելու մեր ամրոց պետութիւնը՝ Արցախը։

«Հորիզոն»ի Խմբագրական

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company