ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Կ՚ապրինք պատերազմական պայմաններու մէջ

04 Ապրիլ 2019 Ասոնք Ալիևի խօսքերն են յայտնապէս ի պատասխան Վարչապետ Փաշինեանի և Նախարար Տոնոյեանի յայտարարութիւններուն։ Ալիև կը փութայ աւելցնել՝ «Պատերազմը վերջ չէ գտած։ Միայն առաջին փուլն է, որ վերջ գտած է։» Ան նաև կը պնդէ, որ բանակցութիւններու նպատակը ազրպէյճանական հողեր ազատագրելն է, քանի որ Արցախի հիմնահարցը միայն մէկ լուծում կրնայ ունենալ Ալիևի համար։ Վերականգնե՛լ Ազրպէյճանի «հողային ամբողջականութիւնը» և վե՛րջ։ Իսկ ալիևեան Ազրպէյճանի «հողային ամբողջականութեան» իտէալին մաս կը կազմեն ոչ միայն ագատագրուած տարածքներն ու Արցախը, այլև ամբողջ Հայաստանը իր ներկայ սահմաններով և առանց հայերու։ Ասոնք հրահրիչ վերագրումներ չեն։ Այս ցնորական քարտէզը վաղուց գծուած է Ալիևի ռազմագէտներուն կողմէ։

Բայց այնուամենանիւ յաճախ կը լսեմ սրտցաւ ձայներ, որոնք կը թուին հաւատալ, որ այս բոլորին ետին պէտք է խոհեմաբար լուսանցք մը տալ Ալիևի ժողովրդահաճութեան (polpulism) քաղաքական պահանջներուն և այդ չափով նաև զեղջել վտանգին հաւանականութիւնը...Այսինքն պէտք է ի վերջոյ հասկնալ, թէ ի՞նչ բան է Ալիևը։ Իր խորքերուն մէջ, բանակցո՞ղ մըն է ան, թէ պատերազմող մը։ Դժուարահաճ սակարկո՞ղ մը, թէ ժամանակ շահող մը՝ պատրաստուելով յաջորդ գրոհին։ Պարզ խօսքով, պէտք չէ անտեսել քաղաքական Ալիևին ներքին սպառման կարիքները և լուրջի առնել իր ռազմամոլ հռետորաբանութիւնը։

Կասկած չկայ, որ այս հարցադրումներուն պէտք է անպայման պատասխան տան հայկական կողմի ռազմագէտները իրենց դժուարին քննարկումներուն մէջ և մեր նպատակը չէ փորձել մուտք գործել այդ ներքին ոլորտէն ներս առանց մանաւանդ տիրապետելու անհրաժեշտ տեղեկոյթին։

Բայց մենք պէտք է հաւաքաբար հարց տանք, թէ իսկապէս մեր պետութիւնը ունի՞ արդեօք պերճանքը Ալիևի սպառնալիքները լուրջի չառնելու։ Ունի՞ պերճանքը վտանգը թերագնահատելու և իր ռազմավարական առաջնահերթութիւնները ըստ այնմ չդասաւորելու։

Արդար ըլլալու համար, պէտք է ընդգծել, որ ժողովրդահաճութեան (populism) տուեալը միշտ ալ գոյութիւն ունեցած է և ունի հակամարտ իրավիճակներու բևեռացման գործընթացին մէջ, ուր կը գտնուի այս հարցը տարիներէ ի վեր։ Պէտք չէ կասկածիլ, որ այդ քաղաքական ախտէն բոլորովին ազատ չենք նաև մենք որպէս պետութիւն և հասարակութիւն։ Այնուամենայնիւ ճակատագրական սխալ մըն է այդպիսի ենթադրութիւններու վրայ ռազմավարութիւն կառուցելը։ Նախորդ իշխանութեան օրով ալ կը հնչէին այդպիսի առարկութիւններ։ Եւ սակայն երբ ճիշտ պահը ներկայացաւ (ըստ թշնամիի ռազմագիտական հաշիւներուն), Ալիև չվարանեցաւ մտնելու Քառօրեայ Պատերազմի արկածախնդրութեան մէջ և հակառակ այն իրողութեան, որ հայկական ուժերը կրցան ի վերջոյ ձախողութեան մատնել թշնամիի նախայարձակումը՝ այնուամենայնիւ թշնամին յաջողեցաւ ծանր գին վճարել տալ հայկական կողմին։ Ես կասկած չունիմ, որ մեր պետութեան մասնագիտական շերտերը այսօր ևս հարց կու տան, թէ արդեօ՞ք մենք լիարժէքօրէն պատրաստ էինք այդ գրոհը ընդունելու։ Չեմ ուզեր մտնել մանրամասնութիւններու մէջ։ Մէկ բան անուրանալի է։ Մենք բարոյական իրաւունքը չունինք ժողովրդահաճութեան ենթադրեալ վարկածով «խաղաղութեան» ռազմավարութիւն կառուցելու այսօր։ Մենք հարկին տակն ենք պատերազմի ռազմավարութեամբ գործելու բաց աչքերով ընդունելով չոր իրականութիւնը, որ մեր առջևն և որուն բիւրեղացումը ըրաւ Ալիև յաչս աշխարհին։

Միաժամանակ կարևոր է, որ սխալ ենթադրութիւններու չդիմենք։ Պատերազմի ռազմավարութիւնը — վերոյիշեալ առումով — չի նշանակեր նախայարձակ (aggression-based) քաղաքականութեամբ գործել։ Բայց նաև չի նշանակեր յարձակողականի (offense) գործօնը ջնջել մեր ռազմավարական հաշուարկներէն։ Թշնամին երբեք պէտք չէ հանգստանայ մեզի վերագրելով «պաշտպանողական» ռազմավարութիւն։ Ատիկա ժխտումն իսկ է ռազմավարական գաղափարի էութեան։ Թշնամին միշտ պէտք է համոզուած ըլլայ, որ մեր ռազմավարութիւնը կը գործէ ամբողջական խաղաքարտերով և մեր զինարանին մէջ ինքնաբացարկման այլընտրանք (proposition eliminatoire) գոյութիւն չունի։

Կ՚ապրինք պատերազմի իրականութեան մէջ։ Պիտի գործենք պատերազմի իրականութեան գործիքակազմով (toolbox)։ Վարչապետ Փաշինեան կը խօսի դիւանագիտութեան մասին և կը փորձէ ճեղքեր բանալ տարածաշրջանային խաղաղութեան եզրերու ոլորտին մէջ։ ՀՀ գործադիր իշխանութեան պետը անպայման պիտի գործէ արտաքին քաղաքականութեան բոլոր ճակատներուն վրայ ամրապնդելու համար հայկական կողմի խաղաքարտերը միջազգային ուժերու ընդհանուր դասաւորման մէջ։ Բայց ան նաև ՀՀ զինեալ ուժերու ընդհանուր հրամանատարն է այնպիսի ժամանակ, երբ թշնամին կը խօսի պատերազմի մասին…

Երբեք չկասկածինք, որ պատերազմ փնտռող թշնամին իր դիմաց պիտի գտնէ հայ ժողովուրդի հզօր բռունցքը, եթէ կրկին Ալիև որոշէ իր երկիրը մխրճել պատերազմական տխմար գործողութիւններու մէջ արհամարհելով խաղաղութեան հրաշալի պատեհութիւնը, որ հայկական կողմը դրած է իր առջև։ Հայաստան և Արցախ պատրաստ են դիմագրաւելու բոլոր հնարաւոր մարտահրաւէրները։ Այդպէ՛ս ծնունդ առաւ նոր ժամանակներու հայ անկախ պետականութիւնը հարիւր տարի առաջ և հասաւ այսօրուան։ Ալիև կասկած պէտք չէ ունենայ, որ ժամանակները չեն սպառեր մեզ։ Եւ իր պատերազմը ի վերջոյ ի՛ր ժողովուրդին ողբերգութիւնն է։

Կարօ Արմենեան
Ապրիլ 3, 2019
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company