ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կա­ռա­վա­րու­թյու­նը ներդ­րու­մա­յին ծրագ­րեր ու դրանք սպա­սար­կող քա­ղա­քա­կա­նու­թյուն և թիմ չու­նի

23 Ապրիլ 2019 Կառավարության անդամները, պատգամավորները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում են արված աշխատանքի մասին՝ 10 կետով, 20 կետով, 80 կետով ներկայացնելով կատարված խոստումները: Թվերը, ոլորտները՝ գյուղատնտեսություն, բանակ, առողջապահություն և այլն, ինչ խոսք, կարևոր են, սակայն ե՞րբ է քաղաքացին իր կենսակերպի, սոցիալական վիճակի վրա զգալու այդքան սպասված փոփոխությունները:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ հասկանալու համար, թե երբ մարդն իր կենսամակարդակի վրա կզգա կատարված փոփոխությունները, պետք է նախ հասկանալ՝ կառավարությունն ի՞նչ խոստումներ է տվել իր գործունեության ծրագրով, որոնք իրագործվելու դեպքում քաղաքացու կյանքը կբարելավվի:

«Կառավարության ծրագիրն իրենից մի քանի ցուցանիշ է ներկայացնում, և դրանցից որևիցե մեկն ուղղակի ազդեցություն ապահովելու հնարավորություն չունի կամ կոչված չէ ուղղակի ազդեցություն ունենալ քաղաքացու կենսամակարդակի վրա: Ցավոք սրտի, կառավարությունը հենց սկզբից որդեգրեց առանց ցուցանիշ ներկայանալու գործելաոճը, ինչը թույլ չի տալիս մեզ ճիշտ գնահատել այս կառավարության գործունեությունը, այսինքն, պլանայինը համեմատել փաստացի ցուցանիշների հետ: Սա՝ առաջին կարևոր հանգամանքը:

Հաջորդը՝ կառավարությունն իր ծրագրում խոսում է ներառական տնտեսական զարգացման մասին, որն, ըստ էության, որակյալ տնտեսական աճն է, որից պետք է օգտվի հասարակության մեծ մասը: Ներառական տնտեսական աճը ենթադրում է նաև, որ զարգացում պետք է լինի տնտեսական, սոցիալական, բնապահպանական հատվածներում, բայց այս ուղղություններով որևիցե ներառական զարգացում չունենք: Ավելին՝ առանձին դեպքերում հակառակ գործընթացն է: Մասնավորապես, կառավարությունը նախաձեռնել է հարկային օրենսգիրք, որի համաձայն հարուստները և աղքատները կամ չունևորները նույն չափով են հարկեր վճարելու, ինչը չի ապահովում ներառականությունը: Բացի դա, կառավարությունը որդեգրել է տուրքերի կտրուկ աճի քաղաքականությունը, ինչպես գրավատների և փոխանակման կետերի դեպքում է, որի հետևանքով փոքր և միջին գրավատներն իրենց գործունեությունը դադարեցնելու են, և բանկերն այդ դաշտը վերցնելու են իրենց ձեռքը: Տեղի է ունենալու դաշտի մոնոպոլացում, ինչի հետևանքով որոշ տնտեսվարող սուբյեկտներ դադարեցնելու են իրենց գործունեությունը», – ասում է տնտեսագետը:

Ս. Պարսյանը նշում է, որ կառավարությունն էականորեն չի վերանայել պետական հատվածի աշխատողների աշխատավարձը: «Կառավարությունը չի վարում բարձր աշխատավարձի քաղաքականություն: Տարիներ շարունակ մեր նվազագույն աշխատավարձը 55 000 դրամ է: Այդ ուղղությամբ որևէ քայլ չի նախատեսվել, ավելին՝ գործադիր մարմնի գործունեության ծրագրում այս մասին որևէ թվային խոստում չկա: Կառավարության խոստումն այսպիսին է. եթե հնարավոր լինի, կանենք, բայց նպատակը սահմանված չէ, որ պետք է հասնել բարձր աշխատավարձի», – ընդգծում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ խնդիրները շատ տարբեր են, բայց հիմնական խնդիրն այն է, որ այս կառավարությունը ներդրումային նախագծեր, ծրագրեր սպասարկող քաղաքականություն և թիմ չունի: «Չնայած շատ են խոսում այն մասին, որ ցանկանում են ներդրումներ, խրախուսում են դրանք, սակայն այդ քաղաքականությունը և թիմը չկա առ այսօր, ինչը չի նպաստում, որ Հայաստանում խոշոր ու միջին ներդրումային ծրագրեր լինեն: Ավելին՝ շատ հաճախ գերատեսչություններն ավելորդ ձգձգում են տարբեր թույլատրությունների տրամադրումը, լիցենզավորման գործընթացները: Բիզնես հանրությունը շատ է բողոքում նաև շինթույլտվությունների մասով:

Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունենում հետևյալը. պատասխանատվության հանգամանքը փոխանցվում է վերևի օղակին: Օրինակ, բաժնի աշխատողը փոխանցում է բաժնի պետին, պետը վարչության պետին, նա՝ փոխնախարարին, վերջինս նախարարին և, ի վերջո, ամբողջ խնդիրները գալիս են կառավարություն: Առ այսօր պատասխանատվության և լիազորությունների բաշխում չունենք, և միջին ու ստորին օղակների աշխատակիցները, ստորաբաժանումները չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել և որոշումներ կայացնելու պատասխանատվության փաթեթը փոխանցում են վերին օղակներին, ինչի հետևանքով որոշումների կայացումը ձգձգվում է, և դրանք դառնում են իրավիճակային և ոչ համալիր:

Կա անկում գյուղատնտեսության ոլորտում, տնտեսական աճի նվազում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Սրանք բացասական միտումներ են, որոնք կառավարությունը պետք է հաշվի առնի և վերանայի իր քաղաքական գործունեությունը: Ցավոք սրտի, այն շարունակում է նախորդի նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը», – եզրափակում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

past.am

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company