ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ավելորդ վախեր Հայաստան-Արցախ ֆորումի շուրջ

08 Մայիս 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ Ստեփանակերտում այս օրերին տեղի է ունենում «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու օրակարգով: Ֆորումին մասնակցում են Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող` այդ գաղափարի մի քանի տասնյակ կողմնակիցներ: Նախատեսվում է ազդարարել երկու հայկական պետությունների միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու գործընթացի մեկնարկը։ Ընդունվելու է հռչակագիր, կյանքի է կոչվելու կազմկոմիտե, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի: Ինչպես հաղորդում են ՀՅԴ լրատվամիջոցները, նախաձեռնությունը նպատակ ունի նոր ազդակ հաղորդելու Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին:

Այս բավականին պարզ և հասկանալի բացատրությունը, որքան էլ դա տարօրինակ է, թյուրընբռնում է առաջացրել իմ արցախցի գործընկեր Վահրամ Աթանեսյանի մեջ: Վերջինս կարծում է, որ ՀՅԴ-ն, կազմակերպելով այս համաժողովը, նպատակ է հետապնդում ընտրություններից առաջ վերականգնել իր վարկանիշը Արցախում: Այլապես, ասում է Աթանեսյանը, ի՞նչ կարիք կար ֆորումին համահայկական հնչեղություն տալու:

Եթե այս հարցին խոսքի ազատության տեսանկյունից մոտենանք, ապա պետք է ասենք, որ դա Աթանեսյանի կարծիքն է, որ գոյության իրավունք ունի: Ամենահետաքրքիրը, սակայն, ոչ թե բուն կարծիքն է, այլ այն, որ Աթանեսյանը միակն է աշխարհում, որ այդպիսի կարծիք ունի Ստեփանակերտում ընթացող ֆորումի մասին: Ի դեպ, Վահրամ Աթանեսյանը առաջին անգամը չէ, որ մեզ զարմացնում է իր եզակի և էկզոտիկ կարծիքներով: Օրեր առաջ էլ նա հայտարարել էր, որ ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարավամերիկյան շրջագայությունը ՀՅԴ-ն կազմակերպել է, որպեսզի նախարարը տեսնի, թե ինչ կարողությունների տեր է Դաշնակցությունը և համաձայնի դառնալ Դաշնակցության թեկնածուն Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում: Հետո, իհարկե, պարզվեց, որ այդ այցի շրջանակներում հանդիպումներ ու քննարկումներ են տեղի ունեցել նաև Ուրուգվայի և Արգենտինայի հայամետ քաղաքական շրջանակների հետ, բայց դրանից հազիվ թե Աթանեսյանի կարծիքը փոխված լինի:

«Հայաստան-Արցախ, ռազմավարական դաշինք» ֆորումի հետ կապված` Աթանեսյանը ՀՀ իշխանություններին նախազգուշացնում է, որ Դաշնակցությունը դա կարող է օգտագործել որպես այդ իշխանություններին «տուն ուղարկելու» հարցը օրակարգ բերելու միջոց. «ՀՅԴ-ն, կարծես, հենց այդ կանխավարկածով էլ առաջնորդվում է` ձևավորվում է համազգային պահանջ, Հայաստանի իշխանությունները չեն ընդառաջում, և օրակարգ է գալիս նրանց հեռացնելու խնդիրը»,- գրում է Աթանեսյանը`առաջ ընկնելով ոչ միայն ՀՅԴ-ից, այլև ՀՀ իշխանություններից, որոնք չգիտես ինչու չպետք է ընդառաջեն «Հայաստան-Արցախ» ռազմավարական դաշինքի ստեղծման, հայկական երկու հանրապետությունների անվտանգությունն ամրապնդող այս կարևոր նախաձեռնությանը: Աթանեսյանը մտածում է, որ այս նախաձեռնությունը «արմատական քայլ է», իսկ ՀՀ իշխանություններն Արցախի հարցում հազիվ թե արմատական որոշումների գնան:

Ես պարոն Աթանեսյանին խորհուրդ կտայի այս նախաձեռնությունը չնույնացնել մինչ այս իր տեսած «ծայրահեղական» նախաձեռնությունների ու արկածախնդրությունների հետ` Արցախի մանդատը հանձնել ռուսական կողմին, Արցախին տալ ՀՀ մարզի կարգավիճակ, հենց հիմա ճանաչել Արցախի անկախությունը և այլն և այլն: Մտահոգությունները, որոնք հիմք են դարձել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքն ի վերջո իրականություն դարձնելու գործընթաց սկսելու համար, այսօր առավել քան երբևէ առարկայական են, իսկ ինչ վերաբերվում է այդ գործընթացին համահայկական հնչեղություն հաղորդելուն, ապա դա ինքնանպատակ չի արվում, և կամ, ինչպես կարծում է Աթանեսյանը, տեղական մասշտաբի քաղաքական դիվիդենտներ շահելու համար: ՀՅԴ բուն նպատակը ոչ թե ԱՀ խորհրդարան մտնելն է կամ ՀՀ իշխանությունների դեմ քարոզչական գործիքներ ձեռք բերելը, այլ Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ մղելը և արցախցու իրավունքների հանդեպ 30 տարի շարունակ դրսևորված անտարբերության մթնոլորտի վերացումը:

Ի պատիվ Աթանեսյանի պետք է ասեմ, որ նա բավականին մոտենում է ճշմարտությանը, երբ գրում է. «Եթե ՀՅԴ-ն որոշել է կազմակերպել համահայկական ստորագրահավաք` ի աջակցություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի, ուրեմն ունի ավելի արմատական նպատակ: Այն է`Հայաստանի իշխանությունների առջև դնել Արցախի սուբյեկտության իրավական ճանաչման համազգային պահանջ»: Շարունակելով այս միտքը` ասեմ, որ հաջողության դեպքում մենք կունենանք մի փաստաթուղթ, որ ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ որևէ իշխանության թույլ չի տա գնալ կամայական որոշումների, որոնք կհակասեն երկու հայկական պետությունների կողմից հաստատված իրավապայմանագրային դրույթներին:

Եվ վերջում`ևս մեկ դիտարկում: Այս նախաձեռնությունը ՀՀ իշխանությունների առջև խնդիր չի դնում հենց հիմա ճանաչելու Արցախը, և սխալ է Հայաստան-Արցախ» ռազմավարական դաշինքի ձևավորման խնդիրը «Ժառանգության»`տարիներ առաջ բարձրացրած Արցախը ճանաչելու խնդրի հետ նույնացնելը: Ճանաչման գործընթացի համար հիմնավոր նախադրյալներ ստեղծելն ու ՀՀ ԱԺ-ում ոտքի վրա ճանաչման քվեարկություն կազմակերպելը, մեր համոզմամբ, միանգամայն տարբեր բաներ են:

hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company