ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Տոնածառից փողոցային խորովածի տիրույթը կամ աղքատության հաղթահարման` քաղաքապետի մոդելը

08 Մայիս 2019 Տարեվերջին, երբ բախվեցինք մի շարք նախարարությունների և հատկապես ՊԵԿ-ի պարգևավճարների շքահանդեսին, հանրությունը շատ արդարացիորեն ընդվզեց։ Ընդվզեց՝ մխիթարվելով հույսով, որ ճիշտ պահն է, որ «նոր Հայաստանի» խոստումով իշխանություն իրականացնող քաղաքական ուժն անդրադառնա պետական համակարգում գործող աշխատավարձերի սահմանման սկզբունքներին և փիլիսոփայությանը։

Որքան էլ ջանաք, դժվար է հասկանալ կամ բացատրել, թե ինչու պիտի պետությունը նույն հասարակության անդամ հանդիսացող գրադարանավարի, դասախոսի կամ բժշկի համար 70000 աշխատավարձ սահմանի, մեկ այլ պետական հատվածում քարտուղարուհին կամ ինչ-որ տեսուչ դրա քառապատիկը ստանա կամ ավելին։ Ճիշտ այդպես՝ անկարելի է հասկանալ կամ պատկերացնել, թե ինչ աճպարարությամբ է հնարավոր գոյատևել այդ աշխատավարձով կամ 40 000 միջին կենսաթոշակով։

Եվ ուրեմն տրամաբանական էր և արդար հանրության սպասումը, որ «հետհեղափոխական» և մանավանդ Սահմանադրությամբ սոցիալական հայտարարված պետության առաջնահերթությունների ցանկում տեղ կգտնեն սոցիալական արդարության, աղքատության հաղթահարման ու աշխատանքի արժանի վարձատրության խնդիրները։ Նաև թվում էր, թե աղքատության և գործազրկության ներկայիս համատեքստում երկրի բարձր պաշտոնեությունը կզսպի գայթակղությունը, որոշ նրբանկատություն կդրսևորի սեփական պարգևատրումներն ու աշխատավարձը սահմանելիս, բայց՝ ոչ։

Ինչպես երևում է՝ առաջնահերթություններն այլ են․ մինչ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը զբաղված է իր համար խիստ օրակարգային 3-ից 6 տարեկանների «սեռական դաստիարակության» խնդիրներով, մինչ օպտիմալացման հնձող սուրը կախվել է մի քանի նախարարությունների գլխին, ու հերթական որակյալ գործազուրկների բանակը փորձում է հասկանալ՝ աղքատությունն իրենց գլխո՞ւմ է, թե՞ գլխավերևում, ու մինչ փորձ է արվում սոցիալական քաղաքականությունը տեղավորել գրանտային համոզումով և ինտրիգներով լի բազմագույն ու բարձրաձայն մի փոքր հատվածի շրջանակներում, մինչ մեր հասարակության բազմաչարչար ուշադրությունը շեղվում է կեղծ օրակարգերով ու սերիալի միտող դատավարություններով, մինչ սոցիալական քաղաքականությունն ու հպարտ քաղաքացին ընկալվում են տոնածառից փողոցային խորոված տիրույթում, Երևանի քաղաքապետը որոշել է աղքատության հաղթահարման անհատական մոդել մշակել՝ լրջորեն տնօրինելով քաղաքի բյուջեն։

Ես կհասկանայի և անգամ կգովերգեի քաղաքապետի` օրենքով պատվիրակված այդ լիազորության իրացումը, եթե բյուջեի միջոցներն ուղղվեին քաղաքի բազում կարիքներին՝ վերելակային պայթած տնտեսությանը, հիսուն տոկոսն անցնող` բարոյապես մաշված բնակֆոնդին, փողոցների ու գարշահոտ ստորգետնյա անցումների նորոգմանը, տրանսպորտի խնդիրներին․․․, բայց՝ ոչ։

Պարզվում է, որ սուպերքաղաքապետը սեփական աշխատավարձը 1 մլն 200 հազար դրամ դարձնելու, ինչպես նաև աշխատակազմը մեծացնելու ծրագիր ունի։ Իհարկե, լավ կլիներ, որ մեկը, ասենք` քաղաքապետարանի իրավաբանական բաժնից, քաղաքապետին տեղեկացներ, որ իր աշխատավարձը սահմանվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և չի կարող գերազանցել ԱԺ պատգամավորի աշխատավարձի /661 հազար 400 դրամ/ 90%-ը։ Եթե անգամ մեկ այլ օրենքով, այնուամենայնից քաղաքապետի աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն կա, միևնույն է, խնդիրն իրվական չէ, ոչ էլ օրենքներին անտեղյակ քաղաքապետը:Խնդիրն այնքան էլ օրենքներին անտեղյակ քաղաքապետը չէ։ Խնդիրը միաժամանակ թե’ բարոյական, թե’ քաղաքական դաշտում է․ դժվարանում եմ հավատալ, որ կառավարությունում անտեղյակ են այս հղացմանը կամ հաշտվել են այն մտքին, որ քաղաքը սևերի ու սպիտակների բաժանելուց հետո սպիտակներին արժանի աշխատավարձի ժամանակն է եկել։

Ի վերջո, սոցիալական պետությունը, սերն ու համերաշխությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունների և պետության համար բոլոր քաղաքացիները հավասար արժեք պետք է ունենան, նա պարտավոր է բարեկեցության քաղաքականության վարել ոչ միայն յուրայինների, այլև, առանց բացառության, ամբողջ հասարակության և բոլոր քաղաքացիների համար։
Արդյո՞ք այսպիսի հատվածական սոցիալական քաղաքականությանը կանաչ ճանապարհ տալուց առաջ կառավարությունը հաշվարկել է սոցիալական մի խմբի աղքատացման և մյուս խմբի հարստացման ռիսկի աստիճանը։

Տղանե’ր և աղջիկնե’ր, մի՞թե դժվար է ընկալել, որ ինտրիգային ու հատվածական այս քաղաքականությունը կամ վարքագիծը հյուծիչ է, կեղծ օրակարգերով հանրության ուշադրությունը շեղելու փոխարեն բովանդակային գործ արեք, վաղուց հասարակություն և պետություն կերտող ծրագրեր մշակելու ժամանակն է, իրացրեք սոցիալական պետության հանձնառությունը, սոցիալական պետության հայեցակարգ մշակեք՝ կառուցված կանխատեսելիության, բոլորի համար աշխատանքի արժանի վարձատրության, լավակեցության և հասարակության մեջ սոցիալական արդարության ու համերաշխության հաստատման վրա։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company