ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Ռազմավարական դաշինք՝ միասնական օրակարգի հարթակ

17 Մայիս 2019 Մայիսի առաջին տասնօրյակում Արցախյան թեման միշտ էլ շոշափվել է: Դա առաջին հերթին պայմանավորված է Շուշիի ազատագրման օրվա նշումով եւ Արցախյան գաղափարի շուրջ հաղթանակի օրվա առիթով համախմբման արտահայտիչ դրսեւորմամբ: Այս տարին եւս բացառություն չեղավ:

ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ դեռեւս Եռատոնի նախօրյակին՝ մայիսի 7-ին տեղի ունեցավ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք ֆորումը: ԱՀ Ազգային ժողովի դահլիճում համախմբվեցին հայկական քաղաքական գունապնակում գոյություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Դաշնակցության համար միշտ էլ օրակարգային է եղել Հայաստան-Արցախ դաշինքի կնքման հարցը:

Դաշնակցության կողմից դա արծարծվել է դեռեւս 1994-ի զինադադարից հետո՝ թե այն ժամանակ, երբ ՀՀ-ում Դաշնակցությունն ընդդիմություն էր, եւ թե իշխանության մաս կազմելու տարիներին: Բոլոր նրանք, ովքեր փորձեցին Դաշնակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած այս համախմբմանը կպցնել ինչ-որ պիտակներ, նախ եւ առաջ տառապում են քաղաքական կարճատեսությամբ, կամ էլ ունեն միտումներ, որոնք չեն տեղավորվում ազգային հարցերի շուրջ հավաքական համախոհություն ձեւավորելու շրջանակներում:

Ինչպես ասվեց՝ Մայիսյան եռատոնն առիթ է համահայկական հաղթանակ տոնելու համար, որին գաղափարական հիմք տալը եւ այդ ուղղությամբ գործնական քայլը ամրապնդում են մեր ազգային միասնության հիմքերը: Այս դիտանկյունից նայելով Արցախում տեղի ունեցած ֆորումին, չի կարելի չանդրադառնալ այն կարեւոր հանգամանքին, որ ՀՀ-ում 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո յուրաքանչյուր քաղաքական նախաձեռնությունից բացառվել է քաղաքական ուժերի համախմբվածության գործոնը: Այս պարագայում՝ Դաշնակցության նախաձեռնությամբ ստեղծվեց մի հարթակ, որտեղ կարեւոր հարցի շուրջ տեղի ունեցավ համակցման գործընթաց:

Ֆորումի մյուս կարեւորությունը կայանում է աշխարհաքաղաքական ներկա բարդ իրավիճակում Արցախի շուրջ հայկական գործոնի համախոհությունն ի ցույց դնելու մեջ: Դեռեւս 2016 թվականի ապրիլյան պատերազմն աշխարհին ապացուցեց, որ հայ ժողովուրդը միասնականությամբ ունակ է պայքարելու եւ համախմբվելու, եւ՝ պատրաստ չէ պարտադրանքի ճնշման ներքո ընկրկել: Ապրիլյան համախմբման ազդեցությամբ Արցախյան հարցի հանգուցալուծման գործընթացին մասնակիցները պարտավոր եղան նոր հաշվարկներ իրականացնել եւ վերանայել իրենց «պլանները»:

Զգայուն այս ժամանակահատվածում, երբ աշխարհաքաղաքական գործընթացները տարածաշրջանում բարդ հեռանկար են նախանշում, երբ ՀՀ իշխանությունների կողմից դրսեւորվում է խուսափոխական դիրքորոշում, իսկ այդ առիթից օգտվելով՝ Ադրբեջանը կոշտացնում է իր հռետորաբանությունը, եւ երբ միտումնավոր կերպով նսեմացվում են ազգային արժեքներն ու հաղթանակի խորհրդանիշները, ռազմավարական դաշինքի շուրջ համախմբումը կարող է հանդիսանալ այն հաղթաթուղթը, որի հետ շահագրգիռ բոլոր կողմերը պարտավոր են հաշվի նստել:

Արցախում ռազմավարական դաշինքի անհրաժեշտությունը միանշանակ ընդունվեց՝ արտացոլվելով կազմկոմիտեում Արցախի առաջատար քաղաքական ուժերի ներկայությամբ, ինչը նախադրյալ է Արցախում միասնական օրակարգ ձեւավորելու համար:

«Ապառաժ»-ի խմբագրական, 17 մայիսի, 2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company