ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ո՞րն է արմատական լուծումը

19 Մայիս 2019 Կ՚ուզեմ յիշեցնել, որ Վարչապետ Փաշինեանի և իր համախոհներու իշխանութեան գալէն ի վեր բազում անգամներ շեշտած եմ կենսական կարևորութիւնը ամբոխը տուն ճամբելու և վերջ տալու զայն որպէս քաղաքական խարիսխ գործածելու վտանգաւոր մոլորութեան։ Ամբոխը քաղաքական ուժ չէ և պիտի չըլլայ։ Ան միայն կրնայ թունաւորել երկրի քաղաքական մթնոլորտը և զայն մղել մէկ անգուշակելի ձախաւերութենէն դէպի միւսը։ Պիտի նաև ըսեմ, որ խորապէս հիասթափուած եմ, որ Պր. Վարչապետը ցարդ չ՚անդրադառնար այս տարրական ճշմարտութեան և կը շարունակէ իր քաղաքական յոյսերը կապել ամբոխի կարծեցեալ ուժին։

Հարց պէտք է տալ, թէ իսկապէս ի՞նչ տեղի կ՚ունենար երէկ Օպերայի հրապարակին վրայ հնարաւոր դարձնելով այն անիշխանական քաշկռտուքը, որուն ականատես կ՚ըլլայինք աշխարհով մէկ չհաւատալով մեր աչքերուն։ Ականատես կ՚ըլլային մեր փոքրերը, մատղաշ տղաքն ու աղջիկները, որոնք կեցած էին համացանցի պաստառներուն առջև։ Ովքե՞ր էին հրապարակի այս գրոհականները, զորս ոստիկանութիւնը կը փորձէր զսպել և չէր կրնար։ Մէկ բան պա՛րզ էր։ Ասոնք Պր. Վարչապետին համակիրներն էին։ Իր հիացողները։ Իր խօսքերէն սնուողները։ Իր քաղաքականութեան ապաւէն հայթայթողները։ Երկու հաւանական եզրակացութիւններու կարելի էր յանգիլ դիտելով բեմադրուող այս տխուր պատկերը։ Երկու մէկը միւսէն անորակելի հետևութիւններո՛ւ։ Այս բոլորը տեղի կ՚ունենային Պր. Վարչապետին գիտութեամբ և հաւանութեա՞մբ...Թէ այս բոլորը տեղի կ՚ունենային Պր. Վարչապետի կամքին հակառակ։ Ո՞րն էր այս երկուքէն, որուն պէտք էր հաւատային ՀՀ հանրութիւնն ու Սփիւռքը գնահատական կարենալ տալու համար ստեղծուած այս կացութեան։ Ամբոխը շղթայազերծելու փորձութեա՞ն, թէ ամբոխը չկարենալ զսպելու վտանգաւոր հաւանականութեան։

Կը գտնուինք մեծապէս մտահոգիչ անկիւնադարձի մը վրայ, Պր. Վարչապետ։ Կը գտնուինք պայթուցիկ կացութեան մը առջև, որ պիտի կրկնէ ինքզինք նորէն ու նորէն և ամէն անգամ աւելի մեծ ուժգնութեամբ և անգուշակելի հետևանքներով և մօտէն յուշելով Մարտ 1-ի ողբերգութիւնը։ Ժամանակն է օրուան հարցերու թակարդէն վեր ելլելու և հաղորդակցութեան առողջ ուղիներ հաստատելու երկրի բոլոր հարազատ քաղաքական ուժերուն հետ։ Ժամանակն է մանաւանդ փողոցը տուն ճամբելու և միանգամընդմիշտ վերջ դնելու այս վտանգաւոր խաղին։ Ժամանակն է հիմը դնելու քաղաքական առողջ բանավէճի մշակոյթին։ Այս իշխանութիւնը ողբալիօրէն պարտուած է առանց այդ բանավէճին։ Պարտուած է բոլոր իր մեծամասնութիւններով հանդերձ։ Եւ ձեր այդ ճակատագրական պարտութիւնը ուղիղ յառաջատւութեամբ (progression) կը վերածուի մեր պետականութեան պարտութեան։ Մի հաւատաք բոլոր այն փուճ սիրալիրութիւններուն, զորս Արևմուտքն ու Արևելքը կը շռայլեն ձեզի ձեր այցելութիւններու ընթացքին։

Ես կ՚ուզեմ յիշեցնել ձեզի, որ դուք հարկադրուած էք մեր պետականութեան դատը շահելու մեր հայրենի հողի՛ն վրայ։ Պիտի կարողանաք շահիլ ամէն մէկ քաղաքի ու գիւղի մէջ և ամէն մէկ գաղթօճախի։ Պիտի շահիք ոչ թէ ձեր քաղաքական դիրքերը ամրացնելու սին միտումով, այլ ամրապնդել ջանալով մեր երկրի լինելիութան հիմքերը։ Ձեր յաղթանակի գրաւականը ձեր համախոհները չեն և չեն կրնար ըլլալ։ Պետականութեան ղեկավարը պիտի կարողանայ ինքզինք անջատել կուսակցական ղեկավարի բռնութենէն և ինքզինք նուիրել ազգի և հայրենիքի ղեկավարման նուրբ և պատասխանատու գործին։ Ձեր գործի փորձադաշտը կը գտնուի այն իսկ տեղ, որմէ դուք յայտնօրէն կը թուիք խորշիլ։ Դուք անկեղծօրէն պիտի փնտռէք ձեր ընդդիմախօսներու «կնճռոտ» խորհրդակցութիւնն ու վէճը փոխանակ բանտարկուելու ձեր համախոհներու նեղ աշխարհին մէջ։ Դուք պիտի կարողանաք խօսիլ մեզի՛ և այլ ընդդիմադիր ուժերու հետ կարենալ միաւորելու համար երկիրը իր սուր անելիքներուն շուրջ։

Այն ինչ, որ տեղի կ՚ունենայ այսօր դեռ ախտանիշն է գալիքին։ Երկիրը մտած կը թուի ըլլալ այնպիսի սխալ տարերոյթի (dynamics) մը ալիքին մէջ, որ միայն կրնայ ուտել իր կենսունակութիւնը և որմէ պէտք է դուրս գալ ամէն գնով և առանց այլևայլի։ Եւ կտրականապէս վե՛րջ տալ յեղափոխութիւն խաղալու անպտուղ փորձերուն և լծուիլ իսկական գործին։ Երկիրը պէտք ունի համակարգային և արմատական փոփոխութիւններու։

Երկիրը պէտք ունի իր տնտեսաձևը արդիականացնելու, զայն ուժականացնելու, զայն մարդկայնացնելու։ Երկիրը պէտք ունի աղքատութեան ճիրաններէն ձերբազատուելու։ Երկիրը պէտք ունի իր գործօն, հպարտ, ինքնավստահ և ապագայասևեռ մարդուն։ Երկիրը պէտք ունի իր հարազատ զաւկին, որ փարի իր հողին և ազգային բարիք ստեղծէ։ Այն զանգուածը, զոր դուք գազազած ամբոխի վերածեցիք, պէտք է վերադառնայ ինքզինքին և իր հայրենի առաքելութեան և իր գոյութեան իմաստը փնտռէ մեր դժուար – բայց անպայման փայլո՛ւն – ապագան կերտելու գործին մէջ։ Եւ այս ճամբան այլընտրանք չունի։ Մեր կեանքի բոլոր դաժան հարցականներու բանալին կը գտնուի այս արմատական լուծման մէջ։


Կարօ Արմենեան
Մայիս 19, 2019
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company