ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. Ազգային Ժողովն Է Դատական Բարեփոխումներու Միակ Միջավայրը

21 Մայիս 2019 Վարչապետ Փաշինեանի կոչը` դատարաններու ելքն ու մուտքը արգելակելու, ազդարարեց յեղափոխութեան երկրորդ փուլի իրականացման մեկնարկը: Յանկարծակի այս որոշումը ուշագրաւ է այն առումով, որ կը փոխարինէ երկրորդ փուլի նախապէս յայտարարուած բնոյթը: Խօսքը տնտեսական յեղափոխութեան մասին է, որ յայտարարուած էր վարչապետին եւ գործող մեծամասնութեան կողմէ` օրէնսդիր եւ գործադիր հաստատութիւններու արմատական իշխանափոխութենէն ետք:

Երկրորդ փուլի անուանակարգային փոփոխութիւնը եւ մանաւանդ անոր յայտարարուած քաղաքական պահը անմիջապէս մտածել կու տան հանրապետութեան երկրորդ նախագահին նկատմամբ երաշխաւորութիւնը ընդունելու եւ զայն ազատ արձակելու դատարանի որոշումին մասին: Օրէնսդիրէն եւ գործադիրէն ետք յայտարարուած էր տնտեսական յեղափոխութեան մեկնարկը:

Այստեղ բնականաբար կը ձեւաւորուի հարցադրումը. եթէ դատարանը չբաւարարէր երաշխաւորութեան միջնորդութիւնը, դատական համակարգը արմատապէս փոխելու նախապէս յայտարարուած որոշումը փուլերու հերթափոխութեան պիտի ենթարկուէ՞ր եւ վերածուէ՞ր անմիջականօրէն մեկնարկելի հրատապ օրակարգի: Տրամաբանութիւնը շարունակելով կարելի է ըսել, թէ Քոչարեանի նկատմամբ տրուած որոշումը շարժիչ գործօնի դեր կատարեց արդարադատական յեղափոխութեան անցումին:

Մէկ կողմէ կը յայտարարուէր, որ գործող իշխանութիւնը որեւէ կերպով միջամտութիւն չէր ունենար դատական գործընթացներուն, միւս կողմէ չբաւարարող որեւէ վճիռ տեղի կու տար դատարաններու արգելակման որոշումներու:

Խորհրդարան ելքն ու մուտքը արգելակելու կամ ճամբաներ փակելու մեթոտաբանութիւնը կիրարկուած էր եւ ժողովրդային շարժման համար ազդեցիկ միջոցի վերածուած` առաջադրուած կարճաժամկէտ նպատակներ իրականացնելու առումով: Երկու ուղղութեամբ ալ միջոցները օգտագործուած էին նախ գործադիր, ապա օրէնսդիր հաստատութիւնները կտրուկ փոփոխութիւններու ենթարկելու: Նոյնը կը կիրարկուէր այս անգամ դատականի պարագային: Եւ եթէ յատկապէս առաջինի պարագային օրուան գործող իշխանութեան դէմ կը կիրարկուէր մեթոտը, այս պարագային իշխանութեան գործադիր-օրէնսդիր (մեծամասնութեամբ) թեւերուն նեցուկը կը վայելէին պետականութեան երրորդ իշխանութեան դէմ ընթացող գործողութիւնները:

Իրաւականութեան գերակայութիւնը եւ հանգուցալուծումները բացառապէս իրաւական եւ սահմանադրական դաշտերու մէջ ապահովելու հրապարակային յանձնառութիւններ ստանձնած իշխանութիւնները ինչո՞ւ կը դիմէին դատական համակարգի արգելակումին, երբ խորհրդարանական համակարգով ղեկավարուող պետութեան խնդիրներու լուծման հիմնական բանալին կը գտնուէր խորհրդարանին մէջ, ուր կը գործէ կայուն մեծամասնութիւնը:

Այս հարցը հաւանաբար կը յանգի այն եզրակացութեան, որ երկրորդ նախագահին նկատմամբ կայացուած ազատ արձակման որոշումը զայրոյթի ալիք բարձրացուցած էր ժողովրդային որոշ խաւերու մօտ, որոնց նկատմամբ անհրաժեշտ էր իրականացնել լիցքաթափման գործողութիւն: Այստեղ արդէն այս առաջադրանքը սկսած էր գերադասուիլ իրաւական սկզբունքին:

Նկատի առնուած էր միաժամանակ լիցքաթափման կարճատեւ գործողութիւն: Նոյն օրը արգելակման շղթաները քակելու կոչ կը կատարէր վարչապետը. հեռարձակուող ուղերձէն ժամ մը ետք:

Այդ ուղերձին մէջ յանձնառութիւնը կը վերընդգծուէր սահմանադրութիւնն ու իրաւականութիւնը գերադասելու. մանաւանդ, երբ արդարադատութեան արմատական բարեփոխման որոշումի ճանապարհային քարտէսի 5-րդ կէտը կը յստակացնէր`

«Ազգային ժողովում պէտք է տեղի ունենայ օրէնսդրական համապատասխան աշխատանք` մեր երկրի համար կենսական այս օրակարգը կեանքի կոչելու եւ Հայաստանում իրապէս, երաշխաւորուած անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթէ սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխութիւններ, մենք պէտք է գնանք նաեւ այդ քայլին, եթէ պէտք լինի դա անել համաժողովրդական հանրաքուէով, մենք պէտք է գնանք նաեւ նման լուծումների»:

Ըստ էութեան, այստեղ կ՛ամփոփուի դատական համակարգի առնչութեամբ առաջադրուած արմատական փոփոխութեան եղանակը: Եւ եթէ Ազգային ժողովն է միջավայրը այդ բոլորի լսումներուն, քննարկումներուն, քուէարկութիւններուն եւ որոշումներուն, ապա ի՛նչ նշանակութիւն կ՛ունենան արգելակումները, մեղադրանքները, վերագրումները, հրաժարականի պահանջները:

Սահմանադրութեան 7-րդ գլուխի 162-175 յօդուածները ամբողջովին տրամադրուած են դատարաններուն եւ Բարձրագոյն դատական խորհուրդին` նշանակման, արձակման, լիազօրութիւններուն, գործառոյթներուն, ուր ուղղակի թէ անուղղակի հաշուետուութիւնը կը կատարուի Ազգային ժողովին: Մանաւանդ խորհրդարանական հանրապետութեան Ազգային ժողովին:

Ազգային ժողովն է գերադաս եւ միակ այն հարթակը, որ արմատական բարեփոխումներ կրնայ կատարել առաջադրուած համակարգին: Նոյնիսկ հանրաքուէով կատարուելիք սահմանադրական փոփոխութեան որոշումին յանգելու համար նախ Ազգային ժողովի հարթակը պիտի ճշդէ անոր անհրաժեշտութիւնը:

Իրաւականութիւնը գերադասելու սկզբունքներուն նկատմամբ կատարուած հրապարակային յանձնառութիւնները անհրաժեշտ է, որ յարգուին: Յարգուին` ո՛չ միայն գործող պետական գործիչներու հեղինակութեան կամ վարկանիշի պահպանման, այլեւ ուղղակի պետականութեան շահերու գերադասման նպատակով:

Գործող Սահմանադրութիւնը, պետական այլ հաստատութիւններէ դատական համակարգի էական տարանջատման, ամբողջական անկախացման մասին իրաւադրոյթներ ամրագրած է: Սահմանադրական կարգերու ամբողջական գործադրման համար կայ զուտ իրաւական դաշտի մէջ աշխատելու անշրջանցելի հրամայականը: Եւ այդ հրամայականի կատարման համար սահմանադրական միջավայրը` Ազգային ժողովը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company