ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հարցազրոյցներ

Բացառում եմ դավադրությունների հնարավորությունը

23 Մայիս 2019 Այո՛, բացառում եմ դավադրությունների հնարավորությունը, այն, ինչ ասում է վարչապետը, շատ վտանգավոր է։ Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։

Նրա գնահատմամբ՝ հայտարարությունը, թե Ապրիլյան պատերազմը հայկական կողմից դավադիրներ է ունեցել, կարող է չափազանց վտանգավոր լինել։

«Եթե անգամ կասկած է եղել, ապա սա ուղղակի նվեր է Ադրբեջանին։ Ադրբեջանը 2016 թվականին բարձր ամբիոններից հստակ ասում էր, որ մենք չենք հարձակվել, մենք հարձակումը հետ ենք մղել։ Մենք հիմա ասում ենք, որ իսկապես դավադրություն կարող են անել՝ հարձակվել, որպեսզի տարածքներ զիջենք։ Սա նշանակում է՝ ոչ թե Ադրբեջանն է հարձակվողը, այլ մենք դրդում ենք, որ մեզ վրա հարձակվի։ Հետո սրա տակից ո՞նց ենք դուրս գալու»,- ասաց նա։

Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն քառօրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ հայտարարել, որ մարդիկ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ավելին՝ նշել են 3 ուղղություններ ուսումնասիրության համար․ «Բայց բացահայտման գործընթացն այսպես չպետք է կատարվի, որ մեր դեմ օգտագործվի։ Սա շատ վտանգավոր բան է, պաշտպանության ու անվտանգության հետ կապված հարց է, կարող է լինել պետական գաղտնիք։ Կարող ենք հոնքը ուղղելու տեղը տանք, աչքը հանենք»,- շարունակեց Արմեն Ռուստամյանը։

Վերջինս շեշտեց՝ այս երկրում չի կարելի թշնամիներ գտնել․ «Եթե կան այդպիսները, դրանց պետք է բացահայտել, ոչ թե խոսել։ Սա նշանակում է բոլորին հանել բոլորի դեմ, կասկածանքի մթնոլորտում դուք ինձ եք կասկածելու, որ դավադիր եմ, ես՝ ձեզ։ Ավելի լավ է՝ սուս ու փուս դավադիրներ բացահայտեն, հայտարարելով դավադիրները փախչելու են։ Էդ ո՞ր դավաճանը տանը նստած կսպասի, որ գան, իրեն բռնեն»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանը չի կարող ասել՝ արդյոք իրենց կմիանա նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը, թե ոչ։

Նա նշեց, որ այս հանրահավաքի օրակարգը, գաղափարներն ու ծրագրերը ՀՅԴ-ին են, այս պահին լրջության գնահատման եզրակացությունն էլ իրենցից է գալիս։ Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք այսօր հստակ տեսնում են, որ օրվա իշխանությունները պետք է սթափվեն։

«Շատ ճիշտ նպատակներ դնելով, բայց սխալ միջոցներով այդ նպատակներին հասնել, մենք միայն հեռանալու ենք այդ նպատակներից»,- ասաց նա։

Ռուստամյանը՝ շեշտեց, որ հայ ժողովուրդը ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների ձեռքին պատանդ չէ։ Նա նշեց, որ եթե նախկին ու ներկա իշխանությունները միմյանց հետ խնդիր ունեն, ապա թող լուծեն այլ հարթակներում։ Ռուստամյանը, խոսելով անցումային արդարադատության մասին, նկատեց, որ անցումային արդարադատության նպատակը սերունդների համերաշխությանը հասնելն է։

«Չի կարելի ասել՝ դատարաններ չկան, պետական ինստիտուտների նկատմամբ այդ նիրիլիզմը լավ տեղ չի կարող տանել։ 88 հոգի են, մեծամասնություն են, այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ կատարել օրենքով։ Անցումային արդարադատության նպատակը սերունդների համերաշխությանը հասնելն է, սերունդների խզումը հաղթահարելն է, իսկ այսօր մենք ճիշտ հակառակն ենք անում»,- նշեց Ռուստամյանը։

tert.am

https://youtu.be/qY4dFREg1IA

Ժողովուրդը պատանդ չէ ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների ձեռքում

Ունենք մեր հստակ օրակարգն ու հանրահավաքում հնչած գաղափարները, ծրագրերը: Կոչ ենք անում լրջության և ընդգծում` այսօրվա իշխանությունները պետք է սթափվեն ու լրջանան. ՀՅԴ նախաձեռնած հանահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ըստ նրա` ճիշտ նպատակ դնելով, բայց սխալ միջոցներով այդ նպատակներից հեռանալու ենք, նաև ցավով արձանագրեց` անցած տարի սկիզբ առած շարժումը, որը համաժողովրդական բնույթ, բոլորովին այլ մակարդակ ու ծավալ ուներ, հիմա առնվազն այդպիսին չէ, ու դրա խորը վելուծությունը պետք է անել, քանի որ ինքնագոհ կեցվածքով շարունակել հնարավոր չէ:

«Մեր ժողովուրդն ու հասարակությունը պատանդ չէ ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների ձեռքում: Եթե նրանք իրար հետ հարց ունեն լուծելու, կարող են այդ հարցերը լուծել իրենց տեղերում ու ձևերով: Չի կարելի ասել, թե դատարաններ չկան Հայաստանում, պետական ինստիտուտների նկատմամբ այդ նիհիլիզմը չի կարող լավ տեղ տանել: Սահմանադրական փոփոխություններ կարող են անել, 88 պատգամավոր են Ազգային ժողովում, մեծամասնություն են, իսկ այդ մեծամասնությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ անելու օրինական ճանապարհով,- ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով անցումային արդարադատությանն ու օրեր առաջ կազմակերպված` դատարանների մուտքերը փակելու ակցիային` անա հավելեց. «Անցումային արդարադատության նպատակը հաշտության ու համերաշխության հասնելն է, սերունդների խզված համերաշխությունը վերականգնելն է, բայց այսօր մենք ճիշտ հակառակն ենք անում: Ավելի լավ էր անցումային արդարադատություն լիներ, քան միանձնյա դատավարություններ»:

Բավական է փնտրել կեղծ թիրախներ, ինչ-որ թշնամիներ մոգոնել. արձագանքեց Արմեն Ռուստամյան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Դաշնակցության նախաձեռնած այսօրվա հանրահավաքին որոշ մարդիկ «հակահեղափոխություն» որակումն են տալիս:«Հոկտեմբերի 2-ին էլ հորինեցին, թե իբրև Ազգային ժողովի աշխատանքներին ենք խանգարում ու հակաօրենսդրական փաթեթ ընդունում, բայց հետո պարզ դարձավ, որ նորմալ ընթակարգով, սահմանադրական օրենք է ընդունվել: Հիմա, ի դեպ, այդ օրենքն իրենց է օգտակար»,- հավելեց նա:

Ռուստամյանը չի հասկանում` ինչո՞ւ են ամեն ինչ գլխիվայր շուռ տալիս: Զարմանում է` իրավագիտությունը ամեն նոր եկած սերունդ չպետք է փորձի յուրովի մեկնաբանել: Բացատրում է` դա նույնն է, որ ես գամ ու սկսեմ Նյուտոնի օրենքները փոխել, բաներ կան, որ ունիվերսալ են, չի կարելի փորձել փոխել` պատճառաբանությամբ, թե իրենց դարն ապրել են, ու հիմա «նոր» Հայաստան է եկել, պետք է նոր էջից սկսել:

«Այո, պետք է նոր էջից սկսել` չվերադառնալով հին արատներին, հին բարքերին, դրանց դեմ պետք է պայքարել, բայց նույնն են անում նաև նորերը: Դատական իշխանությանը չեմ վստահել դեռ էն գլխից, բայց մենք, ի տարբերություն այս իշխանությունների, ճանապարհ ընտրեցինք` ինչպես փոփոխությունների գնալ: Սահմանադրական փոփոխությունները եղան, որ կատարել ենք միջազգային փորձագետների հետ համախորհուրդ: Եթե որևէ բան այդտեղ սխալ լիներ, միջազգային փորձագետները մեր ձեռքը կբռնեին ու կասեին` այսինչ բանը սխալ է: Ու այդ նույն ճանապարհով, վստահ եմ, դատական իշխանությունը, թեև դանդաղ տեմպերով, բայց կարող է փոփոխությունների գնալ»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահը:

Իսկ բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե իրենց այսօրվա հանրահավաքը կարող էր համաձայնեցված չլինել Սփյուռքի կառույցների հետ, Ռուստամյանը խորհուրդ տվեց նման բան չփնտրել: Հստակեցրեց` իշխանություններն այնպիսի բաներ արեցին, որ եթե անգամ տարբեր մոտեցումներ են եղել, այժմ դրանք էլ չկան: Ըստ նրա` հիմա Դաշնակցությունը մեկ բռունցք է դարձել, մանավանդ` օրը ցերեկով մարդու վրա այլանդակ հարձակումից հետո (նկատի ունի Հրանտ Մարգարյանին):

Արտախորհրդարանական այլ ուժերի հետ, այո, պատրաստ են համագործակցել: ՀՅԴ Բյուրոյի նախագահն ասաց, որ այս հանրահավաքի հետ կապված թեև քննարկում չեն ունեցել այլ ուժերի հետ, բայց այս հանրահավաքի շրջանակներում հանդիպելու են բոլոր այն ուժերի հետ, որոնք երկրի վիճակը գնահատում են այնպես, ինչպես իրենք են գնահատում, այն է` իշխանություններին օգնել, որ լրջանան, հասկանան, որ լուրջ մարտահրավերներ ունի երկիրը, նոր վտանգներ ու խնդիրներ պետք չէ առաջացնել:

«Սա է մեր հիմնական խնդիրը: Եթե կրկին ինքնասիրահարված վիճակով շարունակեն ասել, թե` «ո՞վ է խոսում, Դաշնակցությո՞ւնը, որ ժամանակին Ռոբերտի, Սերժի հետ է եղել, դրանց մի՛ լսեք, նախկին ռեժիմի պաշտպաններն են», չեն հասկանում` իրենք այսօր կան, վաղը` ոչ: Իսկ Դաշնակցությունը միշտ լինելու է: Սա գաղափարի կուսակցություն է, ու այդպիսի պիտակներով հնարավոր չէ սևացնել մեր կենսագրությունը,- շեշտեց նա ու որպես ասածի հիմնավորում անդրադարձավ Աղվան Վարդանյանի` կրկին կուսակցական շարքերը վերադառնալու մասին հարցին,- ՀՅԴ-ն որոշումով առաջնորդվող կուսակցություն է, ու հնարավոր չէ, որ Աղվան Վարդանյանը կրկին կուսակցական դառնա: Ես այն ժամանակ կատարել եմ ՀՅԴ ընդհանուր որոշումը: Իմ` այժմ ունեցած մտահոգություններն այն ժամանակ էլ ունեի, բաց պարտավոր եմ, որպես դաշնակցական, կատարել կուսակցության որոշումը: Աղվան Վարդանյանին չենք հեռացրել իր հայացքների համար, նա հեռացվել է կանոնագիրը խախտելու համար: Մենք Աղվանի հետ ընկերություն ենք անում, հանդիպում ենք, նա իմ լավ ընկերն է»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե օրեր առաջ Վարդանյանը դատարանի բակ էր գնացել` ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, հնարավո՞ր է մի օր էլ ինքը պաշտպանի, Ռուստամյանն արձագանքեց. «Լավ էր արել: Տա Աստված` բոլորն այնպես ազատ մտածեն, ինչպես Վարդանյանը: Ինչու վերաբերում է իմ պաշտպանությանը, ապա կվարվեմ այնպես, ինչպես կորոշի Դաշնակցությունը: Ես Դաշնակցության անդամ եմ ու ստիպված եմ կաշկանդվել այդ հանգամանքով: Լավ կլինի` մնացած պաշտոնյաներն էլ, այդ հանգամանքը հաշվի առնելով, կաշկանդվեն ու անձնական էմոցիաներին զոռ չտան»:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company