ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն
  • Հարցազրույցներ

Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական ուրացման

06 Մայիս 2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշտոնական դիրքորոշման, գիտական շրջանակների տեսակետների և դրանցում փոփոխությունների մասին Ermenihaber.am-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:

– Թուրքիան մինչ օրս չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ պատճառաբանելով պատմական փաստերի «քննարկման անհրաժեշտությունը»։ Ի՞նչ են իրականում բացահայտում օսմանյան արխիվները, և ի՞նչ պատասխան ունի այս տեսակետին հայ պատմագիտությունը։

– Այո՛, Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար տասնամյակներ շարունակ ներկայացրել է զանազան պատճառաբանություններ, այդ թվում՝ պատմական փաստերը գնահատելու պատրվակ։ Թեև օսմանյան արխիվները տարիներով փակ են եղել հայ և արտասահմանցի հետազոտողների առջև, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարած գիտնականները նման պայմաններում անգամ կարողացել են գտնել և հրապարակել մեծ թվով արժեքավոր փաստաթղթեր, որոնք բացահայտում են ցեղասպանության կանխամտածված և զանգվածային բնույթը։

Թե՛ հայ և թե՛ համաշխարհային պատմագիտությունը վաղուց է տվել իր պատասխանն ուրացողների այդ տեսակետին․ Հայոց ցեղասպանությունն արդեն փաստարկված, ապացուցված և հիմնավորված իրողություն է, և թուրք ժխտողականներին ամենալավ պատասխանը տալիս են օսմանյան արխիվային փաստաթղթերը։ Հարկ է նշել, որ դրանց շարքում ամենակարևոր տեղն են զբաղեցնում Արամ Անտոնյանի հրապարակած թուրքական կառավարության հեռագրերը և 1919-1921 թթ․ Ստամբուլում Օսմանյան պետության Ռազմական արտակարգ ատյանում կայացած երիտթուրքերի դատավարությունների վավերագրերը։

Ընդհանրապես որևէ ցեղասպանություն փաստարկելու համար նախ պետք է ապացուցել, որ այդ հանցագործությունն իրագործած խումբը նախապես ծրագրել է այն։ Երիտթուրքերի դատական փաստաթղթերը, հատկապես, «Միություն և առաջադիմություն կուսակցության» և կառավարության գործիչների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը բացահայտում են, որ հայերի բնաջնջումը նախապես որոշվել էր «Միություն և առաջադիմություն կուսակցության» կենտրոնական կոմիտեի մանրամասն քննարկումների արդյունքում: Այսպես, գրավոր կերպով դատարանին վկայություն տված օսմանյան երրորդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան հայտնել էր, թե հայերի հանդեպ կատարված վայրագություններն ու կոտորածները, ինչպես նաև ունեցվածքի կողոպուտը որոշված են եղել «Միություն և առաջադիմություն կուսակցության» կենտրոնական կոմիտեի կողմից, և որ այդ ջարդերի իրականացման համար Բեհաեդդին Շաքիրը հատուկ մարդասպաններ էր պատրաստել երրորդ բանակի շրջանում: Կան այլ բազմաթիվ անհերքելի ապացույցներ և փաստեր, այնպես որ մենք՝ հայ մասնագետներս, արդեն պետք է լիովին ազատվենք ցեղասպանությունն ապացուցելու ցանկությունից և կենտրոնանանք Հայոց ցեղասպանության ասպեկտների և մանրամասների վրա։

– Թուրքիայում ապրող տարբեր ազգային և կրոնական փոքրամասնություններ, օրինակ՝ քրդերը, ալևիները, կամ քաղհասարակության ներկայացուցիչներն ինչպե՞ս են վերաբերվում Հայոց ցեղասպանության հիշատակմանը։ Կա՞ որևէ փոփոխություն վերջին տարիներին։

– Վերջին տարիներին, մասնավորապես ԱԶԿ-ի՝ (Արդարություն և զարգացում կուսակցություն – խմբ.) իշխանության գալուց հետո Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի կոշտ ժխտման քաղաքականությունը թուրքական իշխանությունների կողմից ենթարկվել է որոշ փոփոխության։ Թեև կոշտ ժխտումը Էրդողանի (Թուրքիայի նախագահ – խմբ.) իշխանության շրջանում փոխակերպվեց ավելի մեղմ ու քողարկված հերքման, այնուամենայնիվ, բովանդակային առումով այն շարունակեց նույնը մնալ։ Բայց և այնպես, վերջին տասնամյակներին Թուրքիայում տպագրվեցին նաև պատմական փաստերը չխեղաթյուրող գրքեր։

Այսինքն՝ Էրդողանի իշխանության օրոք թուրք հասարակությունն աննախադեպ շատ է քննարկել Մեծ եղեռնի թեման ու, թեև, 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ աշխուժությունը նվազել է, իսկ ազատ խոսքի հանդեպ հետապնդումները՝ ավելացել, Հայոց ցեղասպանության թեման այլևս ոչ միայն տաբու չէ Թուրքիայում, այլեւ՝ չնայած թուրքական իշխանությունների վարած քաղաքականությանը, այդ երկրում արդեն շատ ավելի մեծ թվով մարդիկ հնարավորություն ունեն տեղեկանալ պատմության իրական փաստերին։

Դրա շնորհիվ Թուրքիայի հասարակության որոշ շրջանակներ կարողացան ոչ միայն տեղեկանալ պատմական իրողությունների մասին, այլ մինչև իսկ երբեմն հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և տարբեր հիշատակի միջոցառումներ կազմակերպել։ Այս առումով հատկապես ուշագրավ են Արևմտյան Հայաստանում որոշ իսլամացած հայերի շրջանում կազմակերպվող արարողությունները։ Այսպես՝ մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ կազմակերպվեցին Ստամբուլում, Իզմիրում, Դերսիմում, Ադանայում և այլ վայրերում, իսկ վերջերս էլ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ կկայանա Դիարբեքիրում։ Անցյալ տարի ևս նույն վայրում «Արգելված սերենադ» խորագրով տեղի ունեցած այդ համերգին մասնակցած արևմտահայ երգիչ Ստեփան Եփրեմյանն այս տարի ևս ներկա կգտնվի։

Հիշատակի նման արարողություններ կազմակերպվում են նաև Թուրքիայի փոքրամասնությունների, մասնավորապես, քրդերի և ալևիների կողմից, քանի որ վերջիններս գիտակցում են, որ ցեղասպանության վտանգը կախված է նաև իրենց գլխին․․․

– Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում (օրինակ՝ վերջին հայ-թուրքական երկխոսության շրջանակներում) ի՞նչ դեր ունի Հայոց ցեղասպանության հարցը՝ իբրև պատմական արդարության տարր։ Կարո՞ղ է արդյոք հնարավոր կարգավորումը շրջանցել այդ հարցը և ինչպե՞ս:

– Փորձենք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները պատկերավոր կերպով ներկայացնել որպես 2 անձանց փոխհարաբերություններ։ Ասենք՝ այդ երկու մարդիկ թշնամացել են, քանի որ մեկը սպանել է մյուսի հարազատներին։ Պատկերացնենք, թե հիմա նրանց փորձում են հաշտեցնել՝ հուսալով, որ հարազատներին կորցրածը կմոռանա կամ նրբանկատ կերպով կշրջանցի այդ թեման․․․ Մի՞թե դա հնարավոր է։ Իհարկե՝ ոչ։

Նման մասշտաբի ողբերգությունը հնարավոր չէ մոռանալ կամ ուրանալ։ Ահա թե ինչու հարաբերություններ կառուցելու կամ զարգացնելու համար հարկ է նախ և առաջ քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Եթե Թուրքիան իրապես ցանկանում է հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, նախ և առաջ պետք է անկեղծորեն զղջա իր հանցանքի համար, ճանաչի մարդկայնության դեմ իրագործված այդ մեծ հանցագործությունը, ներողություն խնդրի և պատրաստ լինի ճանաչումից բխող բոլոր պարտավորությունների, այդ թվում՝ փոխհատուցման կատարմանը։

Հակառակ դեպքում, ես ինքս, որպես հայ և մասնագետ, անհնար եմ համարում այդ հարաբերությունների զարգացումը։ Եթե անգամ փորձենք աչքաթող անել Հայոց ցեղասպանության թեման, այն անընդմեջ ի հայտ է գալու բազմապիսի ձևերով և ամենաանսպասելի տեղերից, ինչպես որ կլիներ 2 անհատների հարաբերությունների դեպքում, երբ նրանցից մեկը մեծ ոճիր գործած լիներ մյուսի նկատմամբ․․․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company