ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հարցազրույցներ

Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պետք է փողփողայ իր բարձունքին վրայ

05 Սեպտեմբեր 2026

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ

Վրէժ-Արմէն – Սովորական երեւոյթ չէ Դաշնակցութեան պաշտօնաթերթի խմբագրին հետ հարցազրոյց մը՝ իր խմբագրած նոյն թերթին իսկ մէջ։ Սակայն 2026 թուականը յոբելեանական է «Դրօշակի» համար, ինչ որ անկասկած կ՚արդարացնէ նման հարցազրոյցի մը գաղափարը։ Բայց նախ քան թերթին մասին խօսիլդ, Արտաշէս, կ՚ուզէի սկսիլ քու հեւքոտ աշխատանքէն, որուն վկան եմ ես հեռուէ հեռու։ Ինչպէ՞ս կը հասնիս դիմել աշխատակիցներուդ, ստանալ անոնց գրութիւնները եւ կազմել հերթական համարը՝ «Համազգային»-ի Կեդրոնական վարչութեան անդամակցութեանդ եւ այլ պատասխանատւութիւններուդ կողքին։

Արտաշէս Շահբազեան – Իսկապէս յոբելեանական է տարին Դաշնակցութեան անդրանիկ պարբերականի համար։ Յոբելեանական ոչ պարզապէս չոր թուերի իմաստով։ Երբ մտովի անդրադառնում ես «Դրօշակի» անցած ճանապարհին միանգամից կարծես ուսերիդ ծանրանում է հսկայական նուիրումի, գործի, ազգին անսակարկ ծառայութեան ժառանգուած բեռը։ Այդ բեռն առաուել մեծ կշիռ ու խորհրդանշական իմաստ է ձեռք բերում, երբ մտաբերում ես նաեւ, թե կուսակցութեան անմահների փաղանգից ինչ երեւելիներ են իրենց դաշնակցական-յեղափոխական գործունէութեան մեկ շօշափելի բաժինը յատկացրել «Դրօշակի» պարբերական լոյսընծայման ոչ երկրորդական առաքելութեանը։ Երբեմն ինձ թւում է, թե թիկունքումս կանգնած Քրիստափոր Միքայելեանը լուռ հետեւում է, թե ինչով եմ զբաղուած «Դրօշակի» աշխարհում։

«Դրօշակի» հրատարակումը հսկայական պատասխանատւութիւն է, որ ստիպում է առնուազն հաւատարմօրէն շարունակել նախորդների գործը, հարազատ մնալով թերթի առինքնող կենսագրութեանը եւ հետապնդած նպատակին։ Չէի ցանկանայ ծանրանալ աշխատանքի ծաւալի, «Դրօշակը» ստեղծողների ծանրաբեռնուածութեան հարցերի վրա, որովհետեւ մենք, ընդգրկուն առումով, այն «հարուստ» կուսակցութիւնն ենք, որի տանիքի ներքոյ, ոչ նուուիրումով կարող ես մարդ զարմացնել, ոչ հերոսութեամբ, ոչ կատարածդ աշխատանքով, բայց այ անհամեստութեամբ իսկապէս կարող ես զարմացնել, դրա համար զգուշանամ չհասնելու համար այդտեղ։ Տրուած հարցին այնուամենայնիւ պատասխանած լինելու համար աւելացնեմ, որ ի հարկե, ինչպէս դաշնակցական գործի իւրաքանչիւր ճակատում, մեր ընկեր խմբագիրները ամենուր եւ մշտապէս պարտաւորուած են եղել փոքր մարդուժով եւ տեխնիկական հնարաւորութիւններով իրականացնել անհամեմատ մեծ գործ, անհրաժեշտ կարիքի պակասը լրացնելով ծանրաբեռնուած աշխատանքով։ Ես այդ աշխատանքը նմանեցնում եմ թմբուկի մեջ սկիւռի վազքին, որը վերջ չունի եւ ինչքան էլ անես թւում է թե դոփում ես նոյն տեղում։ Մեր մամուլի իւրաքանչիւր թիւը հանձնելու օրն իսկ զգում ես, որ կարող ես յաջորդը ուշացնել եթե նոյն այդ օրը ծուլանալու շռալութիւնը թոյլ տաս քեզ։ Բարեբախտաբար այդ զգացողութիւնը ունեն նաեւ այն մարդիկ, ում գործակցութեամբ ապահովւում է «Դրօշակի» կանոնաւոր եւ անխափան գործունէութիւնը։ Այնպէս որ մեր դէպքում նպատակը թելադրում է անելիքը։

Վ-Ա. – Հիմա պիտի խնդրէի, որ մեր ընթերցողին հակիրճ պատկերացում տայիր «Դրօշակի» անցած ճանապարհի, նրա պատմութեան մասին։

Ա. Շ. – «Դրօշակը» սկսել է լոյս տեսնել հեռաւոր 1891 թուականից։ Միւս կողմից, յայտնի է, որ պատմական իրադարձութիւնների թելադրանքով, ինչպէս եւ այլ պատճառներով մի շարք անգամներ «Դրօշակի» հրատարակութիւնն ընդհատուել է։ Այնպէս որ անցնող 135 տարիների ընթացքում ՀՅԴ գլխաւոր պաշտոնաթերթը լոյս է տեսել 80 տարի, ինչը, դարձեալ յոբելեանական լինելով նոյնպէս պատկառելի ժամանակահատուած է մամուլի համար։

Վ-Ա. – Բայց մի՞թէ ՀՅԴ հիմնադրութեամբ ալ չ՚սկսիր «Դրօշակ»-ի պատմութիւնը։

Ա. Շ. – Կարելի է ասել, որ «Դրօշակի» կենսագրութիւնը սկիզբ է առնում դեռեւս իր ֆիզիկական ծննդից առաջ։ 1890 թուականին (ամիսը յայտնի չէ), Դաշնակցութեան հիմնադրումը հռչակելու վերաբերեալ հրապարակուել է «Մանիֆեստ Հ. Յ. Դաշնակցութեան» մեկ էջանոց փաստաթուղթը։ Մեզ է հասել նաեւ 1891 թուականի մայիսին No.2 թուագրութեամբ լոյս տեսած մէկ այլ հրապարակում, որը կրում է «ԴՐՕՇԱԿ-ի ԹՌՈՒՑԻԿ ԹԵՐԹ» անուանումը։ Այս «Թռուցիկ Թերթի» ճակատային մասում գրուած է, որ Հ.Յ. Դաշնակցութիւնը մօտիկ ապագայում կ՚ունենայ «Դրօշակ» անունով իր օրգանը։ Իսկապէս էլ նոյն թուականի մայիսի ամսաթուով լոյս է տեսնում «Դրօշակի» առաջին համարը։ 1891-ի սեպտեմբերին լոյս է ընծայուել «Դրօշակի» եւս մէկ թիվ, 1892-ին եւս 2- ական համար եւ այդպէս շարունակ։ Առաջին 2 համարները հրատարակուել են Թիֆլիսում, 3-րդ համարը Ռումինիայի Կոստանցա քաղաքում, որից յետոյ հրատարակութեան մշտական վայր է դառնում Շվեյցարիայի Ժնեւ քաղաքը։

Վ-Ա. – Ո՞վ, աւելի ճիշտ, որո՞նք խմբագրած են զայն այդ սկզբնական տարիներուն։

Ա. Շ. – «Դրօշակի» խմբագիր եղել է Քրիստափոր Միքայէլեանը, իր կողքին ունենալով հիմնադիր երրորդութեան միւս անդամներին՝ Սիմոն Զաւարեանին ու Ռոստոմին։ Զանազան ժամանակներ իբր խմբագիր կամ խմբագրութեան անդամ նրանց կողքին եղել են նաեւ Սիմոն Շխեանը, Յոնան Դաւթեանը, Գարեգին Խաժակը, Միքայէլ Վարանդեանը, Էդուարդ Ակնունին, Սիամանթոն, Աւետիս Ահարոնեանը եւ իբր աշխատակից ուրիշ շատերը։

Ուրեմն եւ ոչ թե պարզապէս իր շուրջ եղած անուններով, այլ արձանագրուած գործից ելնելով կարելի է հաստատել, որ «Դրօշակը» Դաշնակցութեան գաղափարական խոսափողն է, կուսակցութեան հերոսական երթի մասնակիցը, ՀՅԴ եւ Հայոց պատմութեան տարեգիրը։

Սկիզբի այդ ընթացքը շարունակվում է մինչեւ 1914 թուականը, երբ դժնդակ իրադարձութիւնների բերումով «Դրօշակի» հրատարակումը ընդհատւում է մինչեւ 1925 թուականը։ Նշուած թուականից Փարիզում, Սիմոն Վրացեանի եւ Արշակ Ջամալեանի խմբագրութեամբ «Դրօշակը» լոյս է տեսնում մինչեւ 1933 թուականը։ Յաջորդ երկար ընդհատումից յետոյ «Դրօշակը» վերահրատարակւում է Բէյրութում՝ 1969-1985 թուականներին՝ սկզբում Բաբգէն Փափազեանի, ապա Սարգիս Զէյթլեանի խմբագրութեամբ, պետական գրանցման հետ կապուած պահանջներից ելնելով փոխուած անունով՝ որպէս «Ազդակ շաբաթօրեակ-Դրօշակ»։ Սարգիս Զէյթլեանի ողբերգական անհետացումից յետոյ մինչեւ 2005 թուականը պաշտոնաթերթը խմբագրում է Նազարէթ Պէրպէրեանը՝ սկզբում Բէյրութում, ապա Աթէնքում, այնուհետեւ Երեւանում։ 2007 թ. մինչեւ 2011 թուականը գլխաւոր խմբագիրն է Ռուբէն Յովսէփեանը՝ ընկերակցութեամբ Կարէն Խանլարեանի։ Պետք է ասել, որ այս շրջանին հետեւած յաջորդ ընդմիջման ժամանակահատուածում եւս «Դրօշակի» հրատարակման պահանջը չի դադարել կուսակցութեան շարքերում։

Առաջնորդուելով Ընդհանուր ժողովի որոշմամբ ՀՅԴ Բիւրոն ձեռնարկեց վերահրատարակութեան գործը 2020 թուականի յունուարից, երբուանից սկսած մինչեւ այսօր «Դրօշակի» խմբագրման պատիւը վերապահուել է ինձ։ Յուսանք, որ կուսակցական ու ազգային արժէքի վերածուած «Դրօշակի» ընթացքը, դեռ երկար կը շարունակուի եւ կը փոխանցուի կուսակցութեան գալիք սերունդներին։

Վ-Ա. – Այո, «Դրօշակի» հրատարակման ոդիսականին միայն հպանցիկ արձագանգը արդէն պատկառանք կը ներշնչէ, սակայն աւելի պատկառելի է մեր անդրանիկ օրգանի առաքելութիւնը, վաստակը եւ ունեցած դերակատարութիւնը։ Խնդրեմ կարելի՞ է անդրադառնալ այս հարցերուն եւս՝ վեր առնելու համար ոչ միայն «Դրօշակի» հարուստ կենսագրութիւնը, այլեւ արժէքը։

Ա. Շ. – Համաձայն եմ, որ «Դրօշակը» դաշնակցական մեծ արժէք է, աւելին՝ այն մի իւրատեսակ խորհրդանիշ է ու, թող չափազանցութիւն չթուայ, եթէ ասեմ որ ինձ համար ՀՅԴ խորհրդանիշների՝ օրհներգի, զինանշանի ու դրօշի նման մի խորհրդանիշ էլ «Դրօշակն» է եւ պատահական չէ, որ թերթն այդ անունն է կրում։ Իմացողը գիտէ, որ Դաշնակցութիւնը ոչ թե նեղկուսակցական, այլ ազգային ամբողջական գաղափարախօսութեան դաւանող կուսակցութիւն է։ Նա իր գործունէութեան առաջին շրջանից իսկ վերածուել է ազգային-յեղափոխական եւ գաղափարական շարժման։ «Դրօշակին» վերապահուել է գաղափարական առաջնորդող մամուլի առաքելութիւնը։ Պատահական չէ, որ մեր զինատարները, ֆիդայիներն ու գործիչները զէնք-զինամթերքի հետ Էրգիր էին հասցնում նաեւ պաշտօնաթերթը։ Պատահական չէ, որ «Դրօշակի» խմբագիր եղել են իրե՛նք՝ կուսակցութեան հիմնադիր այրերը, իսկ թերթի շուրջ մշտապէս խմբուած են եղել մեր լաւագոյն մտաւորականները։

«Դրօշակի» համար Արեւմտահայաստանի անցուդարձի, այնտեղ ծաւալուած ազատագրական պայքարի փոթորկուն իրադարձութիւնների մասին թղթակցութիւններ էին փոխանցում յայտնի ֆիդայիներն ու գործիչները ինչպիսիք էին Հրայր Դժոխքը, Պետոն, Յովսեփ Եուսուֆեանը եւ ուրիշներ։ «Դրօշակի» այդ օրերի համարները թերթելիս կարծես երեսիդ է խփում իրականութեան տաք շունչը, որն արտացոլուած է Վանից, Կարսից, Մուշից Սասունից, Էրզրումից ու այլ վայրերից ուղարկուած թղթակցութիւններում։

1892 թուականին տեղի ունեցած կուսակցութեան Առաջին ընդհանուր ժողովը Թիֆլիս ու Թաւրիզ կենտրոնների կողքին ղեկավար Բիւրոյի իրաւասութիւններով է օժտում նաեւ Ժնեւում հաստատուած «Դրօշակականներին», ի դեմս Քրիստափոր Միքայէլեանի ու միւսների։ 1895 թուականին Թիֆլիսում տեղի ունեցած ռայոնական ժողովը փոխում է Թաւրիզի մարմնի կարգավիճակը, իսկ 1896-97-ի ռայոնական ժողովը որոշում է «Կազմակերպել մի ուժեղ խմբագրութիւն «Դրօշակի» համար … որ միեւնոյն ժամանակ լինելու է ամբողջ Դաշնակցութեան արտասահմանեան ներկայացուցիչ-Բիւրոն»։ Փաստացի ստեղծւում է Արեւմտեան Բիւրոն, որի կարգավիճակը պաշտօնապէս հաստատում է 1898-ի Երկրորդ ընդհանուր ժողովը։ «Դրօշակի» խմբագրութիւնը ներկայացնող Արեւմտեան Բիւրոյի իրաւասութեան ներքոյ էին գործում Պոլսոյ, Իզմիրի, Կիլիկիայի, Բալկանների, Եգիպտոսի, Ամերիկայի կենտրոնական կոմիտէութիւնները եւ Եւրոպայի ուսանողական միութիւնը։ Ես հաւանաբար մի փոքր շեղուեցի, սակայն նպատակս էր փաստել, թե կուսակցութեան մեջ ինչ կարեւորութիւն ու արժէք էր իրենից ներկայացնում «Դրօշակը»։

Վ-Ա. – Հաճելի է ի հարկէ երեւակայութեամբ վերապրիլը այդ ամենը, սակայն այդ այլեւս պատմութիւն է, ժամանակները փոխուեր են, փոխուեր են խնդիրները եւ այս իրողութիւնը չի կրնար չազդել նաեւ մեր մամուլի վրայ։

Ա. Շ. – Անշուշտ շատ ջրեր են հոսել այն օրերից, ցաւօք հայ ժողովրդի համար շարունակւում է գոյատեւման, ինքնիշխանութեան համար պայքարը։ Հայաստանի վերանկախացումից յետոյ, որի մասին ոչ միայն մենք, այլեւ մեր նախորդ սերունդներն էին երազել, նոր ու ոչ պակաս բարդ մարտահրաւէրների առջեւ կանգնեց հայ ժողովուրը։ Բանական հայ մարդը չի կարող հանգիստ մտածել այն ողբերգութեան մասին, որը բաժին հասաւ Արցախին ու արցախահայութեանը։ Աներեւակայելի էր, որ Հայաստանում իշխանութեան կը գայ թրքամէտ տեսակ, որը հարցականի տակ կը դնի Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը։ Որպէս մէկ հայութիւն, Սփիւռքի հետ միասնականանալու փոխարէն, դրածո իշխանութիւնները, մերժեցին ու օտարեցին Սփիւռքը, առնուազն արտերկրի հայութեան այն մեծամասնութեանը, որը չի պարում իրենց դուդուկի տակ եւ չի ծափահարում իրենց հայրենադաւ, ազգակործան ծրագրերին։ Ցաւով պիտի ասել, որ «Դրօշակն» այս պայմաններում պարտաւորուած է նախկին ժամանակների եռանդով լծուել հայրենիքի ու հայութեան շահերի պաշտպանութեան գործին, կանգնել առաջին գծի վրա այն պայքարի, որը մղում է իրեն կեանք տուած կուսակցութիւնը։ Որպէս Դաշնակցութեան հարազատ զաւակը «Դրօշակը» շարունակական պայքարի մէջ է մեր արժէքների, մեր ռազմավարական նպատակների, արցախահայութեան իրաւունքների համար։

Վ-Ա. – Ի՞նչ տարածում ունի պաշտօնաթերթը, ի՞նչ է պահանջարկը։ Արդեօք այսօր մամուլի թղթային տարբերակին փոխարինելու չի՞գար ելեկտրոնային տարբերակը։

Ա. Շ. – Գաղտնիք չէ, որ այսօր էլեկտրոնային մամուլը թղթային տարբերակի իր աւագ եղբօրը բաւականին նեղն է դրել եւ որոշ պարագաներում ամբողջովին գրաւել է նրա տեղը։ Այնուամենայնիւ ամենահզօր ու զարգացած երկրներում անգամ շարունակւում է մեծ տպաքանակով մամուլի տպագրութիւնը։ Սա նշանակում է, որ վերջինիս պահանջարկը չի մարում։ «Դրօշակը» այսօր նոյնպէս ոչ մեծ տպաքանակով տպագրւում եւ բաժանւում է մեր կուսակցական կառոյցներին ու ընկերներին, տրամադրւում է տարբեր գրադարանների, մտաւորականների, յօդուածագիր հեղինակների, ինչպէս եւ պարզ ընթերցողների՝ միշտ անվճար։ «Դրօշակի» հասցէատիրոջ մասին խօսելիս աւելացնեմ նաւ հետեւեալը. ՀՅԴ առաջին պարբերականը շարունակում է իրականացնել, գաղափարական, քաղաքական, քարոզչական, դաստիարակչական գործառոյթ, որն էլ որոշում է, թէ ի՛նչ թիրախի է այն ուղղուած։

Վ-Ա. – Ակնարկեցի ժամանակներու փոփոխութեան մասին. կ՚ըսուի, թէ հիմա գաղափարախօսութիւններու ժամանակը չէ, մարդիկ լուրջ ու ծաւալուն յօդուածներ կարդալու փոխարէն կը նախընտրեն զիրենք հետաքրքրող լրատւութիւնը փնտռել առցանց։ Շատ կարեւոր են, բովանդակութեան հետ, նաեւ ձեւի, մատուցման մօտեցումները։

Ա. Շ. – Անշուշտ ծանօթ եմ գաղափարախօսութիւնների, քարոզչութեան հնացած լինելու մասին խօսակցութիւններին։ Բայց տեսնում եմ նաեւ գաղափարախօսութիւնները մերժող քարոզչութեան խորքում ազգերի իրաւունքները մերժող, ինքնութեան պաշտպանութեանն ուղղուած խօսոյթը նացիոնալիզմ ու ֆաշիզմ պիտակաւորելու գաղափարախօսութիւնը։ Այս ամենը այլ բան չէ, քան լիբերալ գլոբալիզմի գաղափարական արշաւը, որի ներքոյ սեփական ընտրեալութեան եւ գերակայութեան ռասիստական դիրքերից փորձ է արւում աշխարհը վերաենթարկեցնել, ոչնչացնելով միւսների ինքնիշխանութիւնը, ինքնատիպութիւնը, պատմական ու հոգեւոր ինքնութիւնը։ Հայաստանում նոյնպէս իշխանութեան եկող ուժը յայտարարեց, թե մերժում է գաղափարախօսութիւնները, ինքը, սակայն հետեւողականօրէն թունաւորեց ու պառակտեց ազգային միասնականութիւնը, հենց լիբերալ գլոբալիզմից ծնունդ առած ազգի պատմական, արժէքային ինքնութիւնը մերժելու, դրանք վերազգային գաղափարներով փոխարինելու քաղաքականութիւն իրականացրեց։

Ես կը պնդէի հակառակը՝ այսօր աշխարհում տեղի է ունենում գաղափարական հակադիր բեւեռների սուր բախում, լիբերալ-գլոբալիզմի համաշխարհային գերիշխանութեան հետ առճակատուել է ժողովուրդների ու պետութիւնների ինքնիշխանութեան, ինքնութեան, բազմազանութեան, պատմական, հոգեւոր ու բարոյական աւանդական արժէքների համար պայքարող համաշխարհային մեծամասնութեան հոսանքը։

Վ-Ա. – Իսկ այդ առճակատումը տեղի կ՚ունենայ նաեւ մե՛ր երկրին մէջ։

Ա. Շ. – Դժբախտաբար հայ ապազգայինների սադրանքով այս բախման գիծն անցնում է մասնաւորապէս հենց մեր երկրով, սպառնալիք դառնալով պետութեան, ազգի, ընտանիքի, եկեղեցու իրաւունքների համար։ Ուրեմն ապագաղափարական ժամանակների մասին խօսոյթը մաս է կազմում դրա հեղինակների նենգօրէն մտածուած ծրագրերին։ Հետեւութիւնն ակնհայտ է, օտար ու հակազգային գաղափարներին կարելի է յաղթել միայն աւելի կենսունակ, ազգաշահ ու հարազատ գաղափարներով։ Դէմ չեմ, որ մեր արագընթաց ժամանակներում մարդիկ ձգտում են արագ մատուցուող կարճ տեղեկատւութեան, բայց այդ, այսպէս ասած, կսմիթներով կարելի է պահի մեջ տրամադրութիւններ ընդհանրացնել, հնարաւոր չէ, սակայն, իրականացնել մտքերի խմորում, մտքի յեղաշրջում, զանգուածային մտածողութեան բարեշրջում։ Ժամանակակից մարդը լողում է տեղեկատւութեան ովկիանոսում եւ երբ դու չես կարողանում քոնը հրամցնել նրան, ապա անպայման ուրիշն է անում այդ բանը։ Այսօրուայ հայ հասարակութիւնը հենց այդ գործընթացի զոհն է։

Վ-Ա. – Իսկ ի՞նչ պիտի ընենք ընթերցողի հետ այսօրուան լեզուով խօսելու, զայն աւելի ամուր առնչելու համար մեր մամուլին, սկսելով «Դրօշակ»էն։

Ա. Շ. – Ինչ վերաբերւում է ժամանակակից լինելուն՝ ասելիքով, բովանդակութեամբ եւ ձեւով, ապա նորացման ձգտումը պետք է լինի մշտական ընթացք, առանց սակայն շեղուելու «Դրօշակի» եւ մեր աւանդական մամուլի առաքելութիւնից բխող էութիւնից, արմատներից։ «Դրօշակը» ազատ, սակայն ոչ անկախ մամուլի միաւոր է։ Պաշտօնաթերթի թղթակիցների մեծամասնութիւնը ոչ կուսակցական, միաժամանակ հայրենասէր, ազգային ինքնութիւնը կրող երիտասարդ մտաւորականներ ու գիտնականներ են։ Ես որպէս «Դրօշակի» խմբագիր մեր հեղինակների գրածի հետ խնդիր չունեմ մինչեւ այն պահը, երբ նրանցից որեւէ մեկը փորձի ապացուցել օրինակ, թե Արցախը մերը չի եղել, քննութեան առարկայ կը դարձնի Հայոց սուրբ եկեղեցու դրուածքը եւ նման այլ յիմարութիւններ։ Բարեբախտաբար այդպիսի արտառոց երեւոյթների հետ դեռ չենք բախուել, ինչպէս ասուած է նմանը զնմանն կը գտանէ եւ մեզ հետ համագործակցելու ձեռք են մեկնում նրանք ովքեր լաւ գիտեն ե՛ւ իրենց, ե՛ւ մեզ։

Հասկանում եմ, որ ժամանակակից աշխարհում ուր սահմանները ամենուր խորտակուած են տեղեկատուական հոսանքների առաջ եւ նորարարութիւնները փոխանցւում են համացանցային արագութեամբ, կարեւոր է ոչ միայն ասելիքը, այլեւ վերջինիս մատուցման ձեւը։ Կարծում եմ ընթերցողի համար ակնյայտ է, որ «Դրօշակի» պարագայում մենք այդ պահանջները նկատի ենք առնում։ Եվ աւարտեմ հետեւեալ համեմատութեամբ. խորհրդային կայսրութիւնը իրեն մաս կազմող ժողովուրդների մշակոյթների համար շրջանառութեան մեջ էր դրել մի խորամանկօրէն մտածուած կարգախօս՝ ձեւով ազգային՝ բովանդակութեամբ սոցիալիստական։ Այսօրուայ գլոբալիստական աշխարհի համար կենսունակ այս կարգախօսը, ըստ որի ազգայինը պետք է լինի ձեւ, իսկ համընդհանուրը՝ բովանդակութիւն, մենք պետք է կիրառենք ճիշտ հակառակ կերպով՝ բովանդակութեամբ ազգային՝ ձեւով համամարդկային։

Վ-Ա. – Եւ այդպէս է, որ պիտի տանինք մեր գաղափարական պայքարը։

Ա. Շ. – Այո, անկասկած գաղափարական պայքարի այդ Դրօշը դեռ երկա՜ր պետք է փողփողայ իր բարձունքի վրայ։
Հարցազրոյցը վարեց ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

Դրօշակ» թիվ 8 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company