ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • «Հայաստան» դաշինք
  • Ելույթներ

Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժմանը, իրավունք չունեն խոսելու շարժման վախճանի մասին

02 Սեպտեմբեր 2026

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին, եկավ իր տրամաբանական ավարտին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության 35–ամյակին նվիրված հանդիսավոր նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տարիների պայքար Սաֆոնովի, Պալյանիչկոյի, ադրբեջանական Օմոնի դեմ։ Եվ եթե այսօր մեր աչքերին ոչ թե ուրախության, այլ տխրության արցունքներ են, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է ուրանանք մեր պատմական հաղթանակը և մոռանանք մեր իրավունքների մասին։

Հայերն Արցախում ապրել են հազարավոր տարիներ, երեք տարին պատմության համար մի ակնթարթ է, և ինչ-որ մի քանի տարի հետո, երբ դարձյալ Գանձասարում, Ղազանչեցոցում, Ամարասում և հայկական մյուս վանքերում հնչի հայկական աղոթքը և հայ երեխաները մկրտվեն, մենք կարող է նույնիսկ չհիշենք, որ հազարավոր տարիների պատմության ընթացքում մի որոշակի ընթարթ Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ էր։ Բայց որպեսզի գա այն ուրախ պահը, երբ մենք կրկին վերադառնանք Արցախ և իրացվի արցախցիների վերադարձի և այլ իրավունքները, անհրաժեշտ է, որ արցախահայերի վերադարձի իրավունքը և մյուս իրավունքները լինեն թե Հայաստանի քաղաքական օրակարգում և թե միջազգային քաղաքական օրակարգերում։ Մենք գոնե այդ հարցը միշտ արծածելու ենք թե Հայաստանում, թե բոլոր հասանելի միջազգային հարթակներում։

Արցախի ժողովուրդը Սովետական Միության օրենսդրության համաձայն հռչակել է իր պետականությունը, և այդ որոշումը, նույնիսկ Սովետական Միության սահմանադրական վերահսկողության կոմիտեն հակասահմանադրական չի ճանաչել, ի տարբերություն, օրինակ, 89 թվականի նոյեմբերի 28-ի Արցախի ինքնավարությունը լուծարող Ադրբեջանի իշխանությունների որոշման։

Արցախի իշխանությունները միշտ համարվել են հակամարտության կողմ, ի տարբերություն Արցախում ապրող ադրբեջանցիների համայնքի, որը շահագրգիռ կողմ է եղել։ Սեղանին դրված բոլոր կարգավորման առաջարկությունները ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այո, ճանաչել են նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ինչպես իր խորհրդատվական կարծիքում նշել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, տարածքային ամբողջականությունը որևէ կերպ չի արգելում որևէ ժողովրդին հռչակել անկախություն, այլ վերաբերում է միայն երկու ճանաչված պետությունների միչև հարաբերություններին։

Այնպես որ, երբ մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին չի նշանակում որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Եվ թող ոչ պաշտոնական Երևանը, ոչ պաշտոնական Բաքուն և Անկարան չփորձեն մոլորեցնեն թե մեզ՝ պահելով խավարի մեջ, և թե միջազգային հանրությանը։

Պարտության առաջին քայլը հուսահատությունն է, հուսահատության առաջին քայլը հավատի կորուստն է։ Այո ես հասկանում եմ որ հիմա մենք նշում ենք ստիպված Արցախի Հանրապետության կայացման օրը այսօր, այլ ոչ թե երթով հրապարակից գնում ենք մինչև Պանթեոն։ Բայց ձախորդ օրերը գալիս են ու անց են կենում։ Կարևորը հավատալն է, որ արևը դարձյալ կծագի։

Դրա համար անհրաժեշտ է, որ արցախցիների բոլոր իրավունքները, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական Հայաստանում հարգվեն, ապահովվի արցախահայերի կոմպակտ բնակության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում և վերադարձի իրավունքը արծածվի բոլոր ատյաններում։

Նրանք, որոնք երբեք Արցախյան ազատամարտի հետ առնչություն չեն ունեցել, Արցախյան շարժման հետ առնչություն չեն ունեցել, նրանք, ովքեր չեն սկսել Արցախյան շարժումը, ոչ բարոյական և ոչ էլ առավել ևս քաղաքական իրավունք չունեն Արցախյան շարժումը ավարտած համարել։ Արցախի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք և ունի իր իրավունքները»։

 

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company