ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

02 Սեպտեմբեր 2026

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր ողջ տարածաշրջանի ինչպէսեւ միջազգային աշխահաքաղաքական ստատուսկւոն փոխւելու էր ըստ ներկայիս աննպաստ ու սպառնալից իրավիճակի։ Փաստօրէն, այդ կորուստը ոչ միայն ծանրագոյն ու ճակատագրական վնաս է պատճառել մեզ՝ աշխարհասփիւռ հայութեանն ու Հայաստանի պետականութեանը, այլեւ անմիջականօրէն ներուժ ու ներգործուն սպառնալիքների դուռ է բացել հարեւան ԻԻՀ-ի ու կրկնակիօրէն Կովկասի աւանդական «տէր ու տիրական» Ռուսաստանի համար, յատկապէս հաշւի առնելով վերջնիս ուկրաինական թնջուկը։

Արդէն պարզից էլ պարզ է, որ «Արցախեան ջրհեղեղից» յետոյ, հայն ու Հայաստանն դիմագրաւում են ըստ էութեան գոյաբանական մարտահրաւէրներ՝ հողային-տարածքային եւ հայրենական-պետական համակարգերի թէ՛ պահպանման, եւ թէ՛ կորստեան առումներով։ Իսկ այս բոլորի առաջնակարգ երաշխիքներ հանդիսացող երբեմնի մարտունակ բանակի ոչ նշոյլներ կան ու ոչ էլ երեւացող ապացոյցներ (շքերթ, զօրահանդէս եւ կարեւորը՝ նպատակային-կանխարգելիչ ռազմափորձեր) եւ ապա՝ դիւանագիտական գերատեսչութեան գրեթէ զրօ դերակատարութիւն՝ սեփական երկրի շահերն ու անվտանգութիւնն ապահովելու համար։ Սրանք ինչ-որ տեղ սպասելի էին, քանզի Արցախի՝ որպէս ռազմաքաղաքական սուբիեկտ (գործօն), կորստից յետոյ, ապարդիւն դարձան մինչ այդ իր անվտանգութեան երաշխիք՝ ՀՀ-ի մանեւրի հնարաւորութիւնները՝ յատկապէս միջազգային դիւանագիտական ասպարէզում։ Այս ծանրակշիռ վնասը Հայաստանի իշխանաւորները փորձում են մշտապէս «հատուցանել» իրենց «խաղաղասիրական» մանիպուլիացիաներով (աճպարարութիւն), մինչդեռ անքննելի օրինաչափութիւն է այն, որ եթէ խաղաղութիւն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի…։

Ահաւասիկ, Հայաստանում իշխող թաւշեայ «խաղաղասիրութեան» արդիւնքում ունենք այն, ինչ ունենք այսօր. ՀՀ-ի աւելի քան 200 քկմ. բռնագրաււած տարածք, վտանգւած Սիւնիք, կորստի ենթակայ Տիգրանաշէն ու ըստ շրջանառւող լուրերի՝ Կապանի երկնքում ադրբեջանական անօդաչուների շուրջօրեայ հետազօտական թռիչք-նկարահանումներ…թէ ի ՞ նչ նպատակով, դա արդէն պարզ է ու մեկին…։

Գալով Արցախի կորստի տարածաշրջանային էֆեկտներին, պէտք է արձանագրել, որ անտարակոյս դրանք ենթադրում են հարեւան Իրանի համար խիստ անվտանգային սպառնալիքներ, որոնք մասնաւորապէս ի յայտ եկան 2020 թ. արցախեան պատերազմից յետոյ։ Նախ տարածւածութեան երկայնքով խիստ կրճատւեց հայ-իրանական անվտանգ ու վստահելի սահմանային շփման գիծը. ապա, եւ որ շատ կարեւոր է, հայկական (արցախեան) բռնազաւթւած տարածքներում աստիճանաբար յայտնւեցին միջազգային ուժային կառոյցների ինչպէս ռազմաքաղաքական միաւորներ, այնպէս էլ՝ տնտեսական եւ հիմնականում նաւթագազային ընկերութիւններ։ Եւ արդէն ամենօրեայ լրատւական հաղորդումները ողողւած էին օկուպացւած Արցախում իսրայէլական զինւորական եւ բրիտանական էներգետիկ ներկայութիւնների մասին…։ Սրանք, սակայն, այսօր համալրւած են «Թրամփի ուղի»-ով՝ ԻԻՀ-ին անմիջական սահմանակից ու դրանցից բխող անվտանգային բոլոր սպառնալիքներով. ընդորում ՝ ներգործուն…։

Թէեւ իրաւացի, բայց հարկ չենք համարում մէկ անգամ եւս քննադատել ժամանակի Ռոհանի-Զարիֆ արտաքին քաղաքականութեան խոցելիութիւնն ու անհեռանկարայնութիւնը՝ մասնաւորապէս Արցախի հարցի կարգաւորման խնդրում։ Բայց փաստը մնում է փաստ, այն էլ դառնագին, որ ԱՐՑԱԽԵԱՆ ԳՈՐԾՕՆ-ի կորուստը եթէ ոչ ՀՀ-ի հետ հաւասարապէս, բայց անշուշտ՝ ոչ պակաս սպառնալիքներ առաջացրեց Իրանի համար՝ իր հիւսիսային զգայուն եւ ինչու ոչ նաեւ պատմականօրէն խնդրայարոյց սահմանակից շրջանի ողջ երկայնքում՝ ՆԱՏՕ-ական, իսրայէլական եւ յատկապէս պանթուրանական յաջորդական նկրտումներով…։

Ու կարծես, թէ այս վերջինների ռազմական, աշխարհագրաքաղաքական, տնտեսա-առեւտրական, էներգետիկ ու դիւանագիտական թափ վերցնող ներկայութիւնը նոյնպէս եւ աւելիով նպատակադրւած է երկարաձգել ուկրաինական յորձանուտում մխրճւած ՌԴ-ի անգործութիւնը՝ ողջ կովկասեան տարածաշրջանում։

Եւ անսպասելի էլ չէ երբեւէ, որ 7000-ամեայ հայկական Արցախի կորստեան շարունակւող «ջրհեղեղ»-ով իր հետ դեռ նորանոր «աւարներ» է ի յայտ բերելու ապազգային ու ապիկար իշխանութեան առկայութեամբ հանդերձ խոր թմբիրում գտնւող հայութեան ու Հայաստանի համար…։

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company