ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

02 Սեպտեմբեր 2026

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։

Այդ առիթով բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, Արցախի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել «Արցախի կանչը» հուշակոթողին։

«Երբ սեպտեմբերի 2-ին արցախահայությունը որոշեց տեր կանգնել իր իրավունքներին, իր քաղաքական հեռանկարին, իր ներկային: Ցավոք սրտի մեր պատմության ամենահիշարժան, ամենաերևելի, ամենաարժանապատիվ օրերից մեկը այսօր մթագնած է։ Մթագնած է օրվա քաղաքական իշխանության վարած անհավասարակշիռ արտաքին քաղաքականության և նույնքան անհավասարակշիռ ներքին քաղաքականության արդյունքում։ Բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ լավատես լինել ու պատահական չէ, որ մենք, հակառակ այս մեծ անարդարությանը, այսօր էլ գտնվում ենք Եռաբլուրում, ուր հանգչում են արցախյան ազատամարտի և մեր բոլորի հավաքական արժանապատվության և իրավունքների պայքարի համար նահատակված մեր հերոսները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների, արժանապատվության պաշտպանության, պետականության գիտակցման օր արցախցիների և մեզ համար։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Արցախը հայկական է, և Նիկոլ Փաշինյանն այս իմաստով այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե հայկական չէ։ Բնականաբար, նա շարունակում է սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունն ու նրանց շահերը Հայաստանում, բայց, միևնույն է, ասել եմ ու շարունակելու եմ պնդել, որ Արցախը հայկական է»:

Նա նշեց, որ բոլոր միջազգային հանդիպումներում ՀՅԴ-ն իր Հայ դատի կառույցներով Արցախի հարցը բարձրաձայնում է, բայց հարցն առաջ չի գնում, հարցը շատ դժվար է միջազգային օրակարգում պահել, քանի որ դրա թիկունքում չկա պետություն։ Ու ոչ միայն չկա պետություն, այլ պետությունը դրա դեմ է աշխատում։ «Մենք ամեն ինչ անում ենք հարցն օրակարգում պահելու համար, բայց մշտապես հանդիպում ենք ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարությունների, այլ նաեւ Հայաստանի կառավարության հակահայ քաղաքականությանը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը լրագողներին փոխանցեց, որ Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում բազմաթիվ հանդիպումներ ու լսումներ են կազմակերպվել։ «Փորձում ենք բոլոր այն ուժերի հետ համատեղ, որոնք մտահոգված են թե՛ Արցախի ճակատագրով, թե՛ անմիջապես արցախահայության խնդիրներով, մշակել մի քաղաքականություն, որը թույլ չի տա մոռացության տալ Արցախը»,- նշեց նա:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիելյանն իր խոսքում ընդգծեց. «Հերթական անգամ գալիս ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու, այդ հիշողությունը վառ պահելու, հիշատակը մեր զոհված տղերքի: Խունկ ու խոնարհում բոլոր այն տղաների հիշատակին, որ իրենց կյանքը նվիրել են հանուն հայրենիքի։ Ամոթով ենք գալիս, ես քիչ առաջ էլ ասացի, որովհետև դեռևս ասելու բան չունենք իրենց, բայց ես հույս ու հավատ ունեմ, որ մի օր իրենց շիրիմներին կգանք, կայցելենք լավ նորությունով, լավ բան կասենք իրենց։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը։ Իրենց քաղաքական էջը ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի պահի փակվելու է, բայց Արցախինը՝ ոչ»:

ԱՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք պայքարում ենք Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար: Արցախահայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու հայրենի օջախներ»:

մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company