ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի

07 Սեպտեմբեր 2026

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներում գրում էր հայերի ամբողջական բնաջնջնման հրեշավոր ծրագրի մասին․ «Ուզեցին մեկ հայ թողնել, այն էլ… թանգարանում…»։

Եթե Հայաստանում ընթացող աղետալի զարգացումները շարունակվեն, ապա այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Թորոսյանը մայիսին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց. «Մենք պետք է ներգաղթ կազմակերպենք, նույնիսկ եթե դա չի տեղավորվում, այսպես կոչված, ազգային գաղափարների մեջ։ Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է ներգաղթեն այստեղ։ Առանց դրա դա տեղի չի ունենա։ Մենք նաև պետք է փոխենք մեր մոնոէթնիկ մտածելակերպը մեր գլուխներում, որովհետև այս տարածաշրջանում գոյատևելու այլ ճանապարհ չկա»։ Թորոսյանը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է։ Նախկինում նա զբաղեցրել է առողջապահության նախարարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները, եղել է պատգամավոր, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Սա հակահայկական գաղափար է, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր մյուս գործողությունները։ Ցանկացած խելամիտ հայ ղեկավար, նախքան տասնյակ հազարավոր օտարերկրացիների ներհոսքը շտապողաբար կազմակերպելը, կփորձեր խրախուսել յոթ միլիոնանոց հայկական Սփյուռքի ներկայացուցիչների մի մասին՝ հայրենադարձվելու Հայաստան։

Դրա փոխարենը Փաշինյանը լծված է Հայաստանի պատմության ու մշակույթի մերժմանը, իսկ հիմա էլ՝ երկրի ժողովրդագրությունը նոսրացնելուն։ Սկզբում նա Ադրբեջանին հանձնեց հայկական Արցախը՝ զոհաբերելով հազարավոր երիտասարդ հայ զինվորների, այնուհետև թույլ տվեց Ադրբեջանին 2021 և 2022 թվականներից սկսած բռնազավթել Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ։ Այժմ էլ խոսում է Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին։

Այնուհետև Փաշինյանը սկսեց նսեմացնել հայկական նվիրական ազգային խորհրդանիշները, ինչպիսին Արարատ լեռն է։

Նախքան մտահոգվելը, թե արդյոք Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սփյուռքահայերին, ավելի մտահոգիչ է սեփական քաղաքացիների Հայաստան գալն ու ընտրության օրը քվեարկելն արգելափակելը։ Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է նոր օրենք, ըստ որի՝ քվեարկելու նպատակով հայրենիք վերադարձող քաղաքացիները նախ պետք է մեկ տարի բնակված լինեն Հայաստանում։ Սա քաղաքացիների ամենաառաջնային ժողովրդավարական իրավունքի խախտում է։

Կառավարությունը նաև շատ ավելի է դժվարացրել սփյուռքահայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը՝ փոխանակ նրանց հայրենադարձությունը խրախուսող պայմաններ առաջարկելու, ինչը կնպաստեր Հայաստանի բնակչության աճին։

Մի քանի տարի առաջ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանան այցից առաջ մամուլին հայտնեց, որ կցանկանար կազմակերպել արաբների վերաբնակեցումը Հայաստանում, կարծես չգիտակցելով, որ իր պաշտոնական պարտականությունը սփյուռքահայերի հետ աշխատելն է, այլ ոչ թե արաբների, չինացիների կամ որևէ այլ ազգության ներգաղթի խրախուսումը Հայաստան։

Հայ պաշտոնյաների հայտարարություններում ամենաանհանգստացնողն այն է, որ նրանց՝ օտարերկրացիների Հայաստան վերաբնակեցման մասին քննարկումները ճանապարհ են հարթում 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխման համար, ինչը կնշանակի Հայաստանի Հանրապետության վերջը։ Արդեն ամիսներ է, նախագահ Ալիևը պահանջում է, որ Հայաստանի կառավարությունը ընդունի 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում։ Ալիևն արդեն իսկ վերանվանել է Հայաստանը՝ կոչելով այն «Արևմտյան Ադրբեջան»։ Արդյոք Թորոսյանն ու Փաշինյանը կընդլայնե՞ն իրենց հակահայկական դիրքորոշումը՝ մինչև 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանում ընդունելը։ Ցավոք, կարծում եմ, սա լիովին հավանական է։ Իսկ եթե Հայաստանը կործանելու համար դա էլ բավարար չլինի, ապա Հայաստանի սահմանից այն կողմ ապրում են միլիոնավոր թուրքեր։ Արդյոք Հայաստանի ղեկավարներն այնքան հանդուգն կգտնվեն, որ հրավիրե՞ն մեծ թվով թուրքերի տեղափոխվելու Հայաստան։ Մտավախություն ունեմ, որ նրանք ունակ են նման քայլի:

Օտարերկրացի վերլուծաբան Խավիեր Վիլամորը «The European Conservative» պարբերականում գրել է, որ Թորոսյանի հայտարարությունը «ներքին սուր բանավեճ է բացել ազգային ինքնության, ժողովրդագրության և երկրի ռազմավարական ուղղության շուրջ …․ Հայաստանը տասնամյակներ շարունակ իրեն բնութագրել է որպես ժողովրդագրական բացառություն՝ էթնիկ բախումներով, պատերազմներով և զանգվածային տեղահանություններով բնորոշ տարածաշրջանում։ Ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր երկիրը, որի 97-98 տոկոսը միատարր հայեր են, քաղաքականապես ձևավորված է ազգային գոյատևման գաղափարի շուրջ՝ Օսմանյան ցեղասպանությունից, խորհրդային համակարգի փլուզումից և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո։ Այժմ, առաջին անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործիչներն սկսում են հրապարակայնորեն խոսել այդ մոդելը կոտրելու մասին»։

Եթե Հայաստանի կառավարությունն իսկապես հետաքրքրված լիներ Հայաստանի բնակչության աճով, ապա ամեն ինչ կաներ, որպեսզի արդեն իսկ երկրում ապրող քաղաքացիները չլքեին երկիրը։ Այն պետք է նաև ապահովեր բնակարանային անհրաժեշտ պայմաններով և աշխատատեղերով, որպեսզի վերջին տարիներին Իրաքից, Սիրիայից, Լիբանանից և Արցախից Հայաստան տեղափոխված հայերը մնային երկրում։ Ցավոք, նրանցից տասնյակ հազարավորներն արդեն հեռացել են Հայաստանից։

Հայաստանի կառավարության հայտարարած՝ մեծաթիվ օտարերկրացիներ Հայաստան բերելու մտադրության մերժումը ռասիզմ չէ։ Այն բխում է այն իրողությունից, որ բազմաթիվ զանգվածային կոտորածներ և նույնիսկ ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը պարտավոր է պահպանել իր բազմահազարամյա քաղաքակրթությունը՝ պաշտպանելով այն ոչնչացումից։

Հարութ Սասունյան
http://www.thecaliforniacourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company