ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Փաշինյանական իշխանությունը որպես Հայաստանի գլխին կախված դամոկլյան սուր

05 Սեպտեմբեր 2026

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն մեկ տարուց էլ քիչ ժամանակ դեպի անդունդ սլացքը կասեցնելու և Հայաստանի Հանրապետության լուծարումը կանխելու համար՝ հապաղելը, ուշացումը կամ նախկին սխալների անդադար կրկնումը կարող են Հայաստանի համար ողբերգական 2027-ի արժանանալ, հետևաբար պետք է գործել արագ և հնարավորինս արդյունավետ, քանի դեռ հավանականություն կա կանխելու անդառնալի և ճակատագրական կորուստները»։1 Այն, որ այս մտահոգությունն արդարացված էր, ապացուցում են վերջին օրերին փաշինյանական ոչ լեգիտիմ իշխանության գործողություններն ու հայտարարությունները:

Եկեղեցու դեմ ուղղված ատելության ու թշնամանքի արշավին (որի մասին արդեն խոսել ենք), արցախցիների, ընդդիմադիրների, և ռուսաստանցի հայ գործարարների նկատմամբ ատելության փաշինյանական խոսույթին հաջորդեց հավաքական Սփյուռքի նկատմամբ ատելության խոսքն ու Հայաստան-Սփյուռք շահերի արհեստական հակադրումը:

ՔՊ կուսակցության պատգամավորի խոսքն այն մասին թե.

«Սփյուռքը պետք է անի այն, ինչ Հայաստանը կխնդրի»2, նպատակ ուներ տպավորություն ստեղծելու, թե մինչ այս Սփյուռքը չի արել այն, ինչ Հայաստանից են խնդրել, շարժվում է միայն իր շահերով և օրակարգով, ինչը հակասում է Հայաստանի շահերին։ Զարգացնելով այս թեզը, նույն պատգամավորը պնդում է թե. «Եթե Սփյուռքը հզորանա, Հայաստանը կթուլանա. Սփյուռքը պիտի թուլանա, որ Հայաստանն ուժեղանա»։3 Իրականությունն այն է, սակայն, որ անկախ Հայաստանի գոյության ողջ ընթացքում որքան ուժեղ է եղել Սփյուռքը, այնքան ավելի ամուր են եղել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում:

Ինչևէ, Սփյուռքի դեմ սկսված ատելության արշավը, առայժմ մի կողմ թողնենք և խոսենք ՀՀ-ի համար գոյութենական նշանակություն ունեցող Տիգրանաշենից:

Սկսած 2021-ից բազմիցս զգուշացրել ենք, որ փաշինյանական զիջողական քաղաքականության հետևանքով սև ամպեր են կուտակվում ինչպես Մեղրիի միջանցքի, այնպես էլ ոչ պակաս կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Տիգրանաշենի գլխին:

Ընդամենը օրեր առաջ` Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը հայտարարեց. «Քյարքին Հայաստանի տարածք չէ»։4 Հայկական Տիգրանաշենից հրաժարվելու և այն թուրքական «Քյարքի» հայտատարելու փաշինյանական «իրավական հիմնավորումը» Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով հետխորհրդային երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Սակայն, այստեղ ևս, Փաշինյանը ստում է, որովհետև 1991 թ․ դեկտեմբերին կնքված Ալմա-Աթայի հռչակագրով անկախանալու պահին փաստացի գոյություն ունեցող տարածքներում հետխորհրդային անկախ պետությունների ճանաչումը չի ամրագրում Հայաստանի Հանրապետության 29.743 կամ Ադրբեջանի 86.600 քառ. կմ տարածք: Նշյալ հռչակագրում, կնքման պահին, անկախացող պետությունների փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում, այդ պետությունների անկախության ճանաչումն է: Ըստ այդմ, 1991 թ. դեկտեմբերին, Ալմա-Աթայի հռչակագրի կնքման պահին` ինչպես Տիգրանաշենը, այնպես էլ Արծվաշենը գտնվում էին Հայաստանի Հանրապետության կողմից փաստացի տիրապետվող տարածքում, որն էլ ճանաչվել է Փաշինյանի այդքան սիրած Ալմա-Աթայի հռչակագրով:

Ի դեպ, այդ հռչակագրի կնքման պահին Արցախը նույնպես չի գտնվել Ադրբեջանի կողմից փաստացի տիրապետվող տարածքում քանզի, ինչպես հիշում ենք, 1988 թ. հունիսի 12-ին ԼՂԻՄ Մարզխորհրդի որոշմամբ` ԼՂԻՄ-ը դուրս էր եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից և առանձին ինքնավար մարզի կարգավիճակով մտել ԽՍՀՄ կազմի մեջ, իսկ 1991 թ. սեպտեմբերի 2-ին` հանրաքվեով անկախացել ԽՍՀՄ-ից, հետևաբար, ո՛չ Արցախը, ո՛չ էլ Տիգրանաշենը, որևէ կապ չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, իսկ Արծվաշենն ու Տիգրանաշենը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ են:

Հետևաբար, Տիգրանաշենը Ադրբեջանին փոխանցելու փաշինյանական արդեն ակնհայտ մտադրությունը, հերթական դավաճանական գործողությունն է Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ ստանալով Տիգրանաշենը` Ադրբեջանը Սյունիքն ու Վայոց Ձորը կկտրի Երևանից, կհայաթափվեն Արարատի մարզի տասնյակ գյուղեր, և թշնամին կհայտնվի Երևանի դարպասների մոտ:

Իսկ Ադրբեջանի կողմից «Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու» փաշինյանական հավաստիացումները ներքին լսարանին մոլորեցնելու համար են:
Եթե նույնիսկ Ադրբեջանը «բարի կամք դրսևորի» և վերադարձնի Արծվաշենը, այն չունի Տիգրանաշենի ռազմավարական նշանակությունը, և չի կարող կատարել այն դերը, որը կատարում է Տիգրանաշենը: Սա, իհարկե չի նշանակում, որ մենք դեմ ենք, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք Արծվաշենը վերադառնա ՀՀ կազմ, բայց Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել իր կողմից օկուպացված Արծվաշենը, առանց դրա դիմաց, որևէ բան պահանջելու:

TRIP-ի անվան տակ, Մեղրիի միջանցքի հանձնմանը զուգահեռ նաև Տիգրանաշենի հանձնումը, կնշանակի տապանաքար դնել Հայաստանի Հանրապետության վրա: Սա, իհարկե, Փաշինյանը շատ լավ հասկանում է, և արդեն բացահայտ հրաժարվելով Տիգրանաշենից այլևս չի թաքցնում ՀՀ-ն լուծարելու իր մտադրությունը, որի մասին խոսեց օրեր առաջ «չորրորդ հանրապետություն» մոլորեցնող եզրույթով:

Օգոստոսի 24-ին ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձին հաջորդող օրը` նա հայտարարեց. « Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է։… Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության տեքստին՝ այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում, և ինչպես ասել եմ՝ 1990 թվականի անկախության հռչակագրին նոր Սահմանադրության մեջ հղում չպետք է լինի…»։5

Իսկ ի՞նչ է Փաշինյանի երևակայած «չորրորդ հանրապետությունը» – ընդամենը վարչատարածքային միավոր, որտեղ չեն խոսի Արցախի մասին, որտեղ մոռացության կտան Հայոց ցեղասպանությունը, և որտեղ արտաքին ու ներքին քաղաքականությունը, արժեհամակարգը, կյանքի որակն ու ապրելակերպը կթելադրվեն Բաքվից, իսկ չհնազանդվողները կբանտարկվեն կամ ֆիզիկական հաշվեհարդարի կենթարկվեն: Ասվածի վկյայությունը Փաշինյանի` նույն օգոստոսի 24-ի ելույթն է.

«Մենք որոշեցինք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում»։6 Մինչդեռ ՀՀ-ին քաղաքական կշիռ տվող և գործոն դարձնող երկու կարևորագույն օրակարգեր կային` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման ու Արցախի ինքնորոշման իրավունքի օրակարգերը, երկուսից էլ փաշինյանական իշխանությունը հրաժարվում է՝ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգը հարմարեցնելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ու քմահաճույքներին:

Իսկ ինչ վերաբերում է աշխարհի շատ երկրներում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակված ապրիլի 24-ին, ապա, ըստ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի, եթե մտածենք թե «դա զենք է նաև մեր ձեռքին, այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու»։7 Այլ կերպ ասած, Հայաստանի այսպես կոչված ղեկավարը, ոչ բաց ենթատեքստով` Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգ ՀՀ քաղաքացիներին սպառնում է Թուրքիային որևէ պահանջ չներկայացնել:

Մեր սրբադասված նահատակների մասին էլ նա ձևակերպում է անում թե. «Միջազգային խաղացողները, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են»։8 Այսինքն՝ Հայոց ցեղասպանության զոհերի մասունքները, որ մեզ համար սրբություն են և սրբադասված են, Հայաստանում թուրքական շահերի սպասարկուի համար «բամփելու» միջոց են, և պետք է մենք հրաժարվենք մեզ համար այդ սրբազան հիշատակումից ու մեր ազգային խախտված իրավունքների միջազգային ճանաչման համար պայքարից, որ դրանով Թուրքիայի «գլխին չբամփեն»:
Հարց է ծագում, գուցե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից Թուրքիայի «գլխացավե՞րն» են այդքան հուզել և անհանգստացրել թուրքական շահերի անխոնջ պաշտպան Փաշինյանին:

Վերջինս այնքան խորն է հուզվել ու ցնցվել Թուրքիայի «գլխացավերից», որ հայ ժողովրդին ու թուրք ժողովրդին շփոթել է, և հայ ազգին խորհուրդ է տալիս. «Մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը….»,8 ինչպես ասում են` մեկ րոպե պարոն Փաշինյան, ո՞վ է ասել, որ հայ ազգը, երբևէ այլ հայրենիքի մասին է երազել: Ո՛չ, հայ ազգը երազել ու երազում է ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ մասին, քանզի հայ ազգը Ալթայի երկրամասում կամ միջինասիական անապատներում առաջացած թուրք ու թաթար (ադրբեջանցի) քոչվոր խառնամբոխ չէ, որ երազի այլ (այլոց) հայրենիքը զավթելու մասին:

Հայ ազգն ունի իր հայրենիքը` Հայակական Լեռնաշխարհը, և նվազագույնը 161.000 քառ կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետություն, որի տարածքների մեծամասնությունը օկուպացված է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ինչի մասին, լռում եք:

Եթե խոսում ենք հայ ազգի երազանքների հայրենիք-պետության սահմանների մասին, ապա այն չպետք է փոքր լինի 161.000 քառ կմ-ից:

Իսկ ինչո՞ւ է «ինքնիշխանություն» ճառող և հակառուսական քաղաքական ուղեգիծ առաջ մղող փաշինյանական իշխանությունը փորձում հայ ժողովրդի վզին փաթաթել բոլշևիկյան Ռուսաստանի գծած կեղծ սահմանները, և թե ինչու՞ է Փաշինյանի համար խորհրդային ինչ-որ ենթադրյալ քարտեզ «աստվածաշնչյան ճշմարտություն», բայց 1920 թ. փետրվարի 24-ին Ազգերի լիգայի (ժամանակակից ՄԱԿ-ի նախորդը) Արցախի ու Նախիջևանի, որպես ՀՀ տարածք ճանաչող բանաձևը և Սևրի պայմանագիրն ու դրանից բխող Վիլսոնյան իրավարար վճիռը անհիշատակելի` կարծում ենք հասկանալի է, և խոսուն ապացույցը նրա, որ Փաշինյանը պանթյուրքիստական քաղաքականության առաջամարտիկ է, իսկ նրա իշխանությունը Հայաստանի գլխին կախված դամոկլյան սուր:

Արդեն, անհերքելի փաստ է, որ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը վտանգավոր է ՀՀ գոյության համար, դրա մասին են վկայում նաև անվերահսկելի մահերը բանակում, ոչ մարտական պայմաններում` այսինքն՝ Հայաստանի պաշտպանական ուժի վերացումը «դժբախտ պատահարների» միջոցով` ՀՀ-ի դեմ փաշինյանական վարչակազմի հերթական կոլաբորացիոնիստական գործողություններից առաջ:

Եվ, եթե հայաստանյան ընդդիմադիր շրջանակները չարագացնեն իրենց գործողություններն ու ամիսների ընթացքում իշխանությունից չհեռացնեն փաշինյանական վարչակազմին, իրենք ևս կմնան Հայաստանի Հանրապետության լուծարման պատմական բեռի տակ, իսկ պատմության բեռը ամենածանրն է, որի տակից, ոչ ոք դեռևս չի կարողացել դուրս գալ:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.https://www.arfd.am/wp-content/uploads/2026/07/%D4%B4%D6%80%D6%85%D5%B7%D5%A1%D5%AF-%D5%A9%D5%AB%D5%BE-6-2026%D5%A9.pdf2.https://azg.am/news/%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%BD%D6%83%D5%B5%D5%B8%D6%82%D5%BC%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%A9%D5%B8%D6%82%D5%AC/
3. Նույնը;
4. https://news.am/hy/video/1056586
5.https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2026/08/24/Nikol-Pashinyan-Speech/
6. https://news.am/hy/video/1057272
7. Նույնը;
8. Նույնը:

Անի Մելքոնյան

Դրօշակ» թիվ 8 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company