ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչակման օր

02 Սեպտեմբեր 2026

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, որը լիովին համապատասխանում էր ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին։

Համաձայն «ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1990 թ․ ապրիլի 3-ի N 1409-I-ի որոշում)՝ «Միութենական Հանրապետությունում, որն իր կառուցվածքում ներառում է ինքնավար հանրապետություններ, ինքնավար շրջաններ կամ ինքնավար մարզեր, հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավար կազմավորման համար տեղի է ունենում առանձին։ Ինքնավար հանրապետություններին և ինքնավար կազմավորումներին իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ կազմի մեջ մնալու կամ Միության կազմից անջատվելու վերաբերյալ հարցը, ինչպես նաև բարձրացնելու սեփական պետական-իրավական կարգավիճակի մասին հարց»։

Այս օրենքի հիման վրա և ավելի քան 40 միջազգային դիտորդների ներկայությամբ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որին մասնակցեցին ընտրողների ընդհանուր թվի 82․2%-ը։ «Համաձայն եք արդյո՞ք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն և ինքնուրույն որոշի այլ պետությունների և համայնքների հետ իր համագործակցության ձևերը» հարցին քվեարկության մասնակիցների 99․9%-ը պատասխանեց՝ «այո»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումից մեկուկես ամիս անց միայն Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը (1991թ․ հոկտեմբերի 18-ին), որը հաստատվեց 1991թ․ դեկտեմբերի 25-ի հանրաքվեով։ Իր անկախության համար այս օրինական ճանապարհը արցախահայությունն անցավ Ադրբեջանի կողմից բռնաճնշումների, խաղաղ բնակչության զանգվածային բռնատեղահանման քաղաքականության պայմաններում։

1991թ․ սեպտեմբերի 2-ի պատմական փաստաթղթով հիմք դրվեց Արցախի Հանրապետության գոյությանը։ Անցած երեսուն տարիները պետականաշինության փորձություններով և դժվարություններով լեցուն մի ժամանակահատված էր՝ հանուն ազատ ապրելու և արարելու կամքի։ Մեր երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր ձևավորեցին, կերտեցին Արցախի պետականությունը և մեր խոնարհումը նրանց, ովքեր հանուն Արցախի Հանրապետության գոյության պահպանման՝ զոհաբերեցին իրենց կյանքը։ Մեծարելով և հարգանքի տուրք մատուցելով նրանց՝ մեր պարտքն է շարունակելու նրանց գործն ու պատգամը, պաշտպանել ու հզորացնել Հայաստանն ու վերադարձնել Արցախը։

«Ապառաժ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company