ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգություններ պատերազմի պայմաններում

05 Սեպտեմբեր 2026

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլոմետր երկարությամբ երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջանցքի նախագիծ է, որի նպատակն է վերականգնել Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը։ Նախագիծը ձևավորվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ (Հայաստան–Ադրբեջան–ԱՄՆ) համաձայնագրի շրջանակներում և նախատեսում է ամերիկյան կողմի գերակշիռ մասնակցությունը այս ընկերությունում։ Իրանի համար այս նախաձեռնությունն ի սկզբանե կրել է երկիմաստ բնույթ. մի կողմից՝ Թեհրանը պայմանականորեն ողջունել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը և տնտեսական հնարավորությունների ընդլայնումը որպես տարածաշրջանային կայունությանը նպաստող գործոն, մյուս կողմից՝ այն ընկալվել է որպես սպառնալիք Իրանի տարանցիկ դերին և տարածաշրջանային ազդեցությանը։
2026 թվականի փետրվարից ծավալված ռազմական հակամարտությունն էապես սրել է Իրանի այս ընկալումները՝ TRIPP-ը վերածելով անվտանգային դիսկուրսի առանցքային տարրի։

ԻԻՀ-ի դիրքորոշումը հիմնվում է մի քանի փոխկապակցված գործոնների վրա։ Առաջին հերթին, Թեհրանը մտահոգված է ամերիկյան ներկայության հնարավոր ընդլայնմամբ իր հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։ Պաշտոնական շրջանակներում պարբերաբար ընդգծվում է, որ տնտեսական նախագիծը կարող է վերափոխվել անվտանգային կամ հետախուզական բնույթի գործիքի, հատկապես՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարատև թշնամանքը։ Երկրորդ, TRIPP-ը դիտարկվում է որպես գործոն, որը կարող է նվազեցնել Իրանի աշխարհաքաղաքական լծակները Հարավային Կովկասում։ Ավանդաբար Իրանը հանդիսացել է Ադրբեջան–Նախիջևան տարանցիկ ուղու կարևորագույն օղակներից մեկը։ Նոր միջանցքի գործարկումը կարող է թուլացնել այդ դերը և սահմանափակել Թեհրանի կարողությունը՝ ազդելու տարածաշրջանային տրանսպորտային հոսքերի վրա։ Երրորդ, չնայած Հայաստանի իշխանությունների բազմաթիվ հավաստիացումներին, որ նախագիծը լիովին գործելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում, Իրանում որոշ շրջանակներ շարունակում են այն նույնացնել նախկինում քննադատված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգի հետ։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են դիրքորոշման աստիճանական կոշտացման մասին։ Ալի Աքբար Վելայաթին՝ Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդականը, դեռևս 2025 թվականի վերջին և հետագայում բազմիցս ընդգծել է, որ TRIPP-ն էությամբ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը։ Նա նախազգուշացրել է, որ նախագիծը կարող է հիմք ստեղծել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության համար Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով և հայտարարել է, որ այն․ «չի դառնա Թրամփի սեփականություն հանդիսացող անցուղի, այլ՝ գերեզմանատուն Թրամփի վարձկանների համար»։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին 2026 թվականի մայիսին ISNA գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն «խիստ կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի չարամիտ մտադրություններին» և հստակորեն դեմ է արտահայտվում ամերիկյան «ապակայունացնող ներկայությանը» Հարավային Կովկասում։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մի քանի անգամ հանրայնորեն անդրադարձել է հարցին։ 2026 թվականի մարտին նա հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, թե նախագիծը չունի ռազմական կամ անվտանգային բաղադրիչ։ Սակայն հուլիսին, արդեն հակամարտության պայմաններում, դեսպանը շեշտել է, որ Իրանի մտահոգությունները «շատ օրինական և տրամաբանական» են՝ հղում անելով ԱՄՆ-Իսրայել ռազմական արշավին, և որ անհրաժեշտ է մշակել մեխանիզմներ՝ ամերիկյան ներկայության հետ կապված ռիսկերը կառավարելու համար։

2026 թվականի օգոստոսին Իրանի զինվորական շրջանակներից հնչել են կոշտ գնահատականներ TRIPP-ի վերաբերյալ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թեհրանը Հայաստանի հետ նախագծի շուրջ որևէ նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերել և որ այն, իր ներկայիս տեսքով, սպառնալիք է Իրանի սահմանային անվտանգության համար։ Հատկապես շեշտվել է ամերիկյան ուժերի հնարավոր ներկայության անընդունելիությունը։

TRIPP-ի շուրջ Իրանի դիրքորոշման էվոլյուցիան պատերազմական պայմաններում բացահայտում է ոչ միայն անվտանգային մտահոգությունները, այլև ավելի խորքային կառուցվածքային փոփոխությունները Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական համակարգում։ Նախագիծը, որն ի սկզբանե ներկայացվել է որպես տնտեսական և խաղաղարար նախաձեռնություն, Թեհրանի ընկալմամբ աստիճանաբար վերածվել է տարածաշրջանային ուժերի հարաբերակցության վերաձևակերպման գործիքի։ Այս վերափոխումը հատկապես ակնհայտ է դարձել 2026 թվականի փետրվարից հետո, երբ ռազմական հակամարտությունը ստեղծեց նոր անվտանգային իրականություն, որում ցանկացած ամերիկյան մասնակցությամբ ենթակառուցվածք ընկալվում է որպես պոտենցիալ սպառնալիք։ Իրանական մոտեցման առանձնահատկությունն այն է, որ այն համատեղում է պրագմատիկ և գաղափարական տարրեր։ Պրագմատիկ առումով Թեհրանը չի մերժում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գաղափարը, որպես այդպիսին, և նույնիսկ տեսնում է որոշակի տնտեսական հնարավորություններ Հայաստանի միջոցով։

Սակայն գաղափարական և ռազմավարական մակարդակում նախագիծը դիտարկվում է որպես ԱՄՆ-ի տարածաշրջան ներթափանցման փորձ, որը կարող է երկարաժամկետ հեռանկարում սահմանափակել Իրանի մանևրելու ազատությունը։ Այս երկակիությունը բացատրում է, թե ինչու են դիվանագիտական հայտարարությունները մնում զգուշավոր և պայմանական, մինչդեռ ռազմական և ռազմավարական շրջանակների գնահատականները՝ առավել կոշտ և անզիջում։ Հատկանշական է նաև այն, որ պատերազմը ոչ թե ստեղծել է նոր մտահոգություններ, այլ ակտիվացրել և խորացրել է արդեն գոյություն ունեցողները։ Մինչև հակամարտությունը Իրանի դիրքորոշումը հիմնականում կենտրոնանում էր տարանցիկ դերի կորստի և սահմանային վերահսկողության հարցերի վրա։ Հակամարտության սկսվելուց հետո այս մտահոգություններին ավելացավ անմիջական ռազմական սպառնալիքի ընկալումը, ինչը նախագիծը տեղափոխեց տնտեսականից անվտանգային հարթություն։ Այս տեղափոխումն էականորեն բարդացնում է Հայաստանի փորձերը՝ համոզելու Թեհրանին, որ TRIPP-ը չի վտանգում նրա շահերը, քանի որ պատերազմական պայմաններում վստահության մակարդակը կտրուկ նվազում է։

Այսպիսով, TRIPP-ը դառնում է կարևոր ցուցիչ այն բանի, թե ինչպես են մեծ տերությունների միջև առճակատումները վերաձևավորում տարածաշրջանային նախագծերի ընկալումը։ Իրանի դեպքում նախագիծը վերածվել է ոչ միայն ենթակառուցվածքային հարցի, այլև ինքնիշխանության, անվտանգության և տարածաշրջանային կարգավիճակի պահպանման խորհրդանիշի։ Այս համատեքստում Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը բախվում է լուրջ փորձության. անհրաժեշտ է միաժամանակ առաջ տանել արևմտյան ուղղությամբ ռազմավարական նախագիծ և պահպանել աշխատունակ հարաբերություններ Իրանի հետ՝ այն պայմաններում, երբ այդ երկու ուղղությունները գնալով ավելի են հակասում միմյանց։

Նարե Գևորգյան

Դրօշակ» թիվ 8 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company