ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Միասնական աշխատանքով հայրենիքի զարգացմանը նվիրվելու պահն է

28 Մայիս 2019 Մայիսի 28-ը մեր նորագույն պատմության ամենափառահեղ էջն է, այսօր Հայաստանի ու հայության տոնն է` երկար տարիների կորստից հետո վերականգվեց մեր պետությունը, և այդ վերականգնումի մեջ իր խոշոր դերն ունի Դաշնակցությունը. Սարդարապատի հուշահամալիրում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Վեց մետր բարձրությամբ` կարմիր տուֆից կերտված հուշակոթողը կառուցված է ՀՅԴ Կանադայի կառույցի և Տորոնտոյում Հայաստանի պատվո հյուպատոս Վան Լապոյանի բարերարությամբ, հեղինակել են ճարտարապետ Հայկ Ասատրյանը և քանդակագործ Արտակ Համբարձումյանը:

«Հուշակոթողի բացմանը ներկա ենք հպարտության մեծ զգացումով, և ուրախ եմ ասել, որ կամաց-կամաց Արամ Մանուկյանն իր արժանի տեղն է գտնում Հայաստանում: Արամ Մանուկյանը Հայաստանի և Սփյուռքի համար երկար տարիներ եղել է անկախության խորհրդանիշը: Նա Սարդարապատի հողի վրա կերտված հաղթանակի, նաև Վանի ապստամբության ու մեր ժողովրդի մարտական ուղու խորհրդանիշն է: Հիշենք, որ հաղթանակ կերտելուց ու Հայաստանի Հանրապետության հիմնադրումից հետո նա ստանձնեց ներքին գործերի նախարարի պաշտոնն ու անցավ քաղաքական դաշտ, բայց, ցավոք, կարճ ժամանակ անց մահացավ: Արամ Մանուկյանը լավագույն խորհրդանիշն է մեր անկախության ձգտման: Երանելի կլիներ, որ տեսներ նաև 1919-ի մայիսին կնքված Միացյալ Հայաստանի ակտը»,- ասաց նա:

Դառնալով հուշակոթողին` Տեր-Խաչատուրյանն իր գոհունակցությունը հայտնեց, որ այն կանգնեցվել է Սարդարապատի հուշահամալիրում: «Հուսանք, մաղթենք, որ այն կդառնա ուխտատեղի հայ ժողովրդի համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց, որ նորօրյա իշխանություններին ու ժողովրդին մշտապես հորդորում են` միասնական աշխատանքով հայրենիքի զարգացմանը նվիրվելու պահն է այժմ, և հարկավոր է հայրենիքը խնայել նոր ցնցումներից: «Ժողովրդական շարժումից հետո մարդկանց մոտ հույս արթնացավ, ու մենք մշտապես կոչ ենք ուղղել իշխանությանը` կոնկրետ քայլերով և առանց ցնցումներ առաջացնելու ստեղծել իսկապես սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ, որը կվերացնի ատելություն, բաժանարարություն ստեղծելու մտադրությունը: Վերջիվերջո, ժամանակն է, որ բոլորս ձեռք ձեռքի տանք ու կերտենք, զարգացնենք մեր հայրենիքը»,- հավելեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Սարդարապատի բարձունքում, Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սառնաղբյուրում հազարամյա պետականության բացակայությունից հետո հայ ժողովուրդը, զենքը ձեռքին, վերակերտեց իր անկախությունը, վերահաստատեց ազատ ու անկախ ապրելու իր կամքը, իսկ 1919-ին վերահաստատեց Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան կերտելու` իր վճռականությունը:

«Սարդարապատի բարձունքում կանգնած` տեսնում ենք, թե ինչպես վերսկսվեց Հայաստանի ու հայ ժողովրդի վերածնունդը: Եթե չլինեին 1918-ի մայիսյան հաղթանակները, չէր լինի Հայաստանի Հանրապետությունը, այնուհետև` չէր լինի Խորհրդային Հայաստանը, և, իհարկե, չէր լինի մեր այսօրվա հաղթանակած Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով նոր իշխանությունների` պետականության գաղափարին ու դրա պահպանությանը միտված քայլերին` Խաչատրյանը հույս հայտնեց, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում ստանձնած առաքելությանը և Հայաստանի Հանրապետության նավը չեն տանի դեպի խութեր: «Ցավոք, ընթացքի վերաբերյալ որոշակի վերապահումներ ու մտահոգություններ ունենք, որոնց մասին բազմաթիվ անգամներ հայտնել ենք»,- հավելեց նա:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության գնդապետ, հայ ռազմական գործիչ Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) նույնպես Սարդարապատի բարձունքում էր: Նա Yerkir.am-ին ասաց` հպարտության զգացում ունի այսօր, որովհետև Սարդարապատը մեր պետության ամենակարևոր պոռթկումից մեկն է: «Եթե Սարդարապատը չլիներ, նորօրյա Հայաստան չէինք ունենա»,- նշեց նա` հավելելով. «Սարդարապատը մեզ ուժ, եռանդ, զինվորական կրթություն է տվել, զարկ է տվել մեր ժողովրդին, ու Արցախյան հաղթանակներն էլ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի ավարտն էին»:

Նշենք՝ ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև Ապարան, ծաղիկներ խոնհարել Հայաստանի անկախության համար պայքարած Զորավար Դրոյի գերեզմանին:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը մեզ հետ զրուցում ընդգծեց. «Ազատագրական պայքարի երեք տասնամյակների զոհողություններից հետո, 1918թ. մայիսի 28-ին մեր ժողովուրդը իրականություն դարձրեց իր քաղաքական երազանքը՝ հիմնելով Հայաստանի Հանրապետությունը։ Մեկ տարվա մեջ մեր երազած պետությունն իր սահմանները հնգապատիկ ընդարձակեց: Բայց հայության հավաքական գոյատևելիությունը կարիք ուներ ավելիին։ Եվ ահա ուղիղ 100 տարի առաջ այս օրը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ և Հայաստանի Խորհրդարանի վավերացումով, որոշեց վերականգնել հայրենիքի ամբողջությունն ու միասնությունը՝ հայտարարելով Միացեալ և Անկախ Հայաստանի Ակտը։ Միացեալ և Անկախ Հայաստանով մեր պատմության մեջ առաջին անգամ հավաքաբար նվաճեցինք մեր մնայուն սահմանները։ Այսօր այդ նվաճման իրականացումից է կախված է մեր հավաքական գոյատևությունը»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company