ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ցույցերից գործի անցնելու ժամանակն է

29 Մայիս 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Իմքայլականներն այս օրերին ամեն կերպ փորձում են արդարացնել ՀՀ վարչապետի կոչով դատարանները շրջափակելու հակասահմանադրական գործողությունները, որոնք արժանի գնահատական ստացան թե' իրավաբանների, թե' տարբեր քաղաքական ուժերի և թե' առողջ մտածողությամբ առաջնորդվող հասարակական շրջանակների կողմից: Ընդհուպ` «Իմ քայլը» դաշինքում ևս եղան տարաձայնություններ այս կապակցությամբ, սակայն բարձրաձայնել դրանց մասին ոչ ոք չհամարձակվեց: Ինչևէ, կանգնած ենք կատարված փաստի առաջ, որի համար մեզ հանդիմանում են բոլոր կողմերից` Եվրախորհրդարանից մինչև իրավունքի միջազգային կազմակերպություններ:

«Իմ քայլից» առանձին խորհրդարանականներ, այսուհանդերձ, դեռ փորձում են դատարանների շրջափակումը ներկայացնել որպես ժողովրդական ինքնաբուխ գործողություն` նշելով, թե Հայաստանում ժողովրդի իշխանություն է, և ժողովուրդն է որոշում` ինչը շրջափակի և ինչը չշրջափակի: Նրանք, ըստ էության, երբ իրենց այդպես է ձեռնտու, «մոռանում» են, որ Հայաստանի Հանրապետությունը նախևառաջ իրավական պետություն է, որտեղ գործում են օրենքներ, այդ թվում` նաև ժողովրդի իրավունքների մասին: Առանց այդ օրենքների, սա ոզնուն էլ է հասկանալի, երկիրը մի քանի օրում կարող է վերածվել արևելյան բազարի, որտեղ գերակա են բոլորովին այլ շահեր, քան պետական շահն է:

Որևէ օրենքով ժողովուրդն իրավունք չունի արգելափակելու երկրում արդարադատություն իրականացնող հաստատությունները, այդ թվում` և դատարանը, որ բոլոր օրենքներով անկախ մարմին է, պետության մեջ երրորդ իշխանություն` օրենսդիրից և գործադիրից հետո: Մեր դեպքում դատարանների աշխատանքի արգելափակումը տեղի է ունեցել վարչապետի կոչով, ինչն ավելի մտահոգիչ է, որովհետև այլևս երաշխիքներ չկան, որ ամեն առիթով ժողովրդին չեն տանելու այլ հաստատություններ շրջափակելու:

Սահմանադրական դատարանն արդեն իսկ հայտարարել է, որ 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորների ընդունած օրենքը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, հետևաբար` այդ կապակցությամբ նույն օրը Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հանրահավաքն ու «ժողովրդի գրոհը» ԱԺ-ի վրա, մեղմ ասած, չէին բխում մեր Սահմանադրությունից և մեր իրավական պետության շահերից: Արժե՞ կրկին հիշեցնել, թե ԱԺ-ն շրջափակելու, պատգամավորների վրա ճնշումներ գործադրելու կոչերն ով էր հնչեցնում այդ օրը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր հարցազրույցներից մեկում դատարանների աշխատանքի արգելափակումը որակեց որպես ակցիա, որն արել է ժողովուրդը: Ըստ նրա` այդպիսի ակցիաներ լինում են հեղափոխությունների ժամանակ: Պարոն Սիմոնյանը, սակայն, մոռանում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ տարի է, ինչ ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը և այդ ընթացքում պետք է հրաժեշտ տված լիներ «դաշտային հրամանատարներին» հատուկ այս գործելաոճին: Լրագրողի հարցին, թե` Դուք իրավական տեսանկյունից ճի՞շտ եք համարում ժողովրդին դատարանները արգելափակելու կոչ անելը, Սիմոնյանը պատասխանում է` գնացեք, Փաշինյանին հարցրեք, ես այդպիսի կոչ չեմ արել:

Պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավորների հարցերին` ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արթուր Վաղարշյանը հստակ հայտարարեց, որ ժողովրդի իշխանություն` չի նշանակում, որ ժողովուրդը կարող է արգելափակել Ազգային ժողովը և չթողնել, որ այնտեղից որևէ մեկը դուրս գա: Ըստ թեկնածուի` ժողովուրդը կարող է հանրագրի ինստիտուտին դիմել. «Ամեն ինչ պետք է դրվի կարգի մեջ, ժողովուրդը պետք է ճնշում գործադրի օրենքի սահմաններում, իսկ օրենքը բոլորիս համար պետք է լինի հավասար: Ժողովուրդը դատարաններն արգելափակելու իրավունք չունի»: Կարծում ենք` այս հասարակ բանը գիտեին նաև ՀՀ ոստիկանությունում, բայց, չգիտես` ինչու, այդ մասին դատարանների մուտքերի մոտ հավաքված մարդկանց խմբերին տեղեկացնելու փոխարեն դատավորներին ու փաստաբաններին էին հորդորում ներս չմտնել, ավելին` կանգնել մուտքերից հեռու, որովհետև, ասացեք խնդրեմ, «ժողովուրդն այդպես է ուզում»:

Միով բանիվ մենք դատարանների մուտքերի մոտ ժողովուրդ էլ չտեսանք, և իսկապես դժվար է ասել, որ ժողովուրդն արձագանքեց Փաշինյանի կոչին ու մի քանի ժամով խաթարեց դատարանների աշխատանքները: Դրանք ծանոթ ու անծանոթ ակտիվիստների խմբեր էին, որոնց «աշխատանքները» դատարանների մուտքերի մոտ համակարգում էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու առանձին պաշտոնյաներ կառավարությունից: Ավելի ուշ` մայիսի 25-ին, մենք տեսանք նաև այդ ակտիվիստների հանրահավաքը Ազատության հրապարակում, որ կազմակերպվել էր հանուն Հայաստանում արդարադատության վերականգնման և ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Հավանաբար, մեծ էր ցանկությունը դատարանների շրջափակումն արդարացնելու և դա որպես Փաշինյանի ձեռնարկած «ճարահատ» քայլ ներկայացնելու, բայց, ավաղ, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և պազվեց, որ ՀՀ իշխանություններին սատարող ակտիվիստները որևէ կապ չունեն ժողովրդի հետ:

Ժողովուրդն ասում է` չկա չարիք, առանց բարիքի: Մենք հույս ունենք, որ ՀՀ իշխանությունների` 2018թ. հոկտեմբերի 2-ի և 2019թ. մայիսի 20-ի` միանգամայն անտեղի և հակաօրինական գործողություններին տրված գնահատականներն ու «արժևորումները» կնպաստեն, որ «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն» ասվածը թևակոխի իր ամենակարևոր` լրջանալու փուլը, իսկ հեղափոխական տարերքից ոչ մի կերպ չձերբազատվող մեր հեղափոխականներն էլ այսուհետ խուսափեն ժողովրդի անունից հակաօրինական քայլեր անելուց: Եթե նրանք շատ են ցանկանում լինել ժողովրդի հետ ու գործել ժողովրդի համար, ապա, խնդրեմ, Երևանում ամենօրյա ռեժիմով ցույց ու միտինգ է անում ժողովուրդը` մեկը պահանջում է աշխատատեղերը չփակել, մյուսն իր իրավունքներն է պաշտպանում, երրորդը դեմ է Հայաստան ներմուծվող օտարոտի բարքերին, չորրորդին իր ապագան է մտահոգել… Գնացեք, առաջնորդեք այդ մարդկանց, նրանց հարցերը լուծեք:

Yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company