Տավուշի Ազատամուտ համայնքում հաղթել է ՀՅԴ-ական թեկնածուն
09 Հունիս 2019
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Քվեարկության նախնական արդյունքներով հաղթել է միակ թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՅԴ-ական Վահագն Ալավերդյանը։ Նրան կողմ է քվեարկել 1046 ընտրող, իսկ դեմ՝ 36։
Համայնքում առաջադրվել էր երկու թեկնածու, երկրորդ թեկնածուն՝ Սևադա Բալասյանը, ընտրություններից առաջ ինքնաբացարկ էր հայտնել։ Ազատամուտն ընդգրված է խոշորացող համայնքների ցանկում, և այս տարվա հոկտեմբերին սպասվում են նոր ընտրություններ։