ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ֆրանսիայի դատական որոշումները Արցախի ճանաչման նոր ակտիվ փուլ են նախանշում

17 Հունիս 2019 Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցության համաձայնագրերն անվավեր հայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանություններով արձագանքելը քաղաքականորեն կարող է ճիշտ ընկալման համարժեք չլինել։

Նախ, իհարկե, սկզբունքով ֆրանսիական արդարադատությունը անջատ է քաղաքական տիրույթից եւ հետեւաբար անկախ է նաեւ՝ գործադիր իշխանությունից։ Հետեւաբար շեշտել, որ պաշտոնական Փարիզը քաղաքական ազդակ է ուղարկում Բաքվին տնտեսական հարաբերություններին նոր թափ տալու օրակարգով, այնքան էլ բացարձակ ընկալում կարող է չունենալ։

Նման մեկնաբանության հիմք կարող է ծառայած լինել նախագահ Մակրոնի կողմից Ապրիլի 24-ը պաշտոնական օրացույցում ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակման որոշման ընթացքում կամ գրեթե համաժամանակ՝ Բաքվի հետ նոր զինատեսակների վաճառքի գործարքների հայտարարությունը։

Պարզ է, որ հակառակորդի,ավելի ճիշտ, հակառակորդների կողմից քաղաքական աշխատանք է իրականացվում, բողոքարկելու եւ պահանջելու նման համաձայնագրերի չեղարկումը։ Բաքվի կողմից Փարիզին հղված բողոքագրերը սկսել էին արդեն ազդել ֆրանսիական քաղաքների քաղաքային խուրհուրդների վրա. նրանք քույր քաղաքների հռչակման փոխարեն այլ եզրաբանություն էին որոնում բնութագրելու համար երկու քաղաքների միջեւ համագործակցության հուշագրեր ստորագրելու ակտերը։

Հստակ է, որ Բաքուն այս պայքարում առանձին չէ։ Անկարան իբրեւ փորձառու գլխավոր եւ ավագ գործընկեր եվրոպական դաշտում օգնում է իր եղբորը՝ իրավական հողի վրա բարձրացնելու համար բողոքները, եւ դրանց առընթեր քաղաքական շանտաժային վարքագծի որդեգրման հուշումներ կատարելով կառավարում՝ Բաքվի անունից կիրառվող խաղը։ Անկարան շանտաժային քաղաքականության հսկա փորձ ունի, որից պետք է օգտվի կրտսեր գործընկերը։

Այս շրջածիրում պետք է ընկալել նաեւ Անկարայի հեգնանքը ուղղված Փարիզին՝ Անկարա-Բաքու քույր քաղաքների հռչակման առաջադրանքի բարձրաձայնումով հատկանշվող։

Ճիշտ է, որ Բաքուն առավել է արձանագրում այս ուղղությամբ։ Ֆրանսիական քաղաքների հետագա նախաձեռնությունները առնվազն կդանդաղեն, եթե ոչ՝ կսառեցվեն կամ կառկախվեն։ Մինչ, եվրոպական այլ քաղաքների վրա չի բացառվում, որ որոշակի ազդեցություն ունենա ֆրանսիական նախադեպը։

Միայն ֆրանսիական քաղաքները չեն, որ քույր քաղաքների ձեւաչափով որոշումներ են կայացրել եւ դրանց ուղղությամբ նաեւ քայլեր ձեռնարկել։ ԱՄՆ-ում ծայր է առել նահանգային մակարդակի վրա Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց. նույնը՝ Ավստրալիայում։

Հիմա, եթե բողոքարկումների իրավական հիմքը Ֆրանսիայի պարագային այն է, որ տվյալ երկրի կողմից ճանաչում չստացած պետության քաղաքների հետ ինչպե՞ս կարող է համաձայնագրեր ստորագրել, ապա այստեղ եւս տրամաբանությունը միեւնույնն է։ Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Աւստրալիան պաշտոնապես չեն ճանաչել Արցախի Հանրապետությունը, սակայն դա արգելք չի եղել, որ երկու երկրների նահանգները ճանաչեն Արցախը։

Այս առումով, ուրեմն Ֆրանսիայի դատական համակարգի կայացրած որոշումները իրավականորեն կարող են դյուրաբեկ լինել, եթե վաղը դրանք բեկանելու համար վերատեսության դիմումներ հղվեն համապատասխան ատյաններին։ Բայց սա արդեն իրավական ընթացակարգի այլ խնդիր է։

Քաղաքական դիտարկումն այս բոլորի մեջ ինքն իրեն զգալի է դարձնում։ Թվում է, որ նահանգային եւ քաղաքային մակարդակների վրա ճանաչման արշավն ու Ստեփանակերտի հետ համագործակցությունը, որ որոշակի ճանապարհ է անցել արդեն, հիմա արժանանում են իրավաքաղաքական հակազդեցությունների։ Սա ինքնին ցուցանիշ է, որ Բաքվի ժխտողականությունը Անկարայի հովանավորչությամբ պիտի շարունակի հակազդել։

Իսկ այս գործընթացներն ավելի համընդհանուր հայացքով նախանշում են, որ Արցախյան հիմնահարցը վերածվել է ճանաչում-ժխտման առանցքային թեմայի, ինչը որ համահայկական աշխատանքների եւ պետություն-սփյուռքյան կազմակերպություններ համագործակցության նոր ռազմավարության մշակման հրամայական են ընդգծում։ Սա ենթադրում է նաեւ, որ Արցախի ճանաչումը միջազգային հարթության վրա նոր ակտիվ փուլ է թեւակոխում:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company