ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Բաց նամակ՝ Թուրքիոյ նախագահին եւ ժողովուրդին, Մ.Ա.Կ. -ին եւ աշխարհի հին եւ նոր (չ)իրաւարար մեծերուն

21 Հունիս 2019 Յ. Պալեան, 19 յունիս 2019, Երեւան

Հայոց հին մայրաքաղաք աւերակ ԱՆԻն տեսայ, օտարի պէս, զբօսաշրջիկ, ինծի պէս ուրիշներ ալ կային հոն:

Աւերակ եկեղեցին դիտեցի, անկէ անդին, վարը, Ախուրեանն էր, եւ քանի մը քայլ անդին կար Հայաստանի Հանրապետութիւնը:

Ուզեցի ինքզինքս համոզել, որ ժամանակը կը գրէ պատմութիւնը, բռնութիւնները կը դարձնէ օրէնք եւ արդարութիւն: Ճի՞շդ է:

Այդպէս է հայոց մայրաքաղաքը Անին, աւերակ, մեռած: Անվերականգնելի՝ քանի որ իրաւ տէրերը հոն չեն:

Որո՞ւ կը պատկանի Անին: Պատերազմ եւ զէնք օրէնք կը ստեղծեն: Բայց երբ կը դադրի կռիւը, գերիները կը փոխանակուին:

Տեղ մը գրուած օրէնք մը չկա՞յ գերի Անին վերադարձնելու, ժողովուրդ մը զրկուած չպահելու իր հաւաքական յիշողութենէն:

Անին, քար եւ պարիսպ, թուրքին եւ Թուրքիոյ համար յիշողութիւն չեն, իրենց յիշողութիւնը չեն, հոն չկան իրենց տեսիլքը, միտքը եւ քրտինքը:

Թուրքին եւ Թուրքիոյ համար պատմամշակութային արժէք չէ Անին, անոնք իրենք զիրենք չեն կրնար տեսնել, չեն տեսներ այդ աւերակներուն մէջ, կիսականգուն գմբէթներուն մէջ:

Եթէ լսենք Մ.Ա.Կ.ի բեմէն արտասանուած ճառերը, մարդկային իրաւունքի, արդարութեան, խաղութեան եւ համակեցութեան մասին, կը տարուինք մտածելու, որ դրախտը երկինքէն իջած է երկիր: Ո՞վ զո՞վ ոտքի կը քնացնէ:

Տրովադայի (Troie, Troy) պատերազմի ժամանակ, Հեքթոր մենամարտեցաւ Աքիլլէսի դէմ, պարտուեցաւ եւ սպաննուեցաւ: Հեքթորի հայրը Փրիամ, քաղաքի պարիսպներէն դուրս եկաւ, գնաց եւ խնդրեց, որ Աքիլլէս իրեն յանձնէ իր որդի Հեքթորի դին, որպէսզի պատիւով զայն թաղէ եւ Աքիլլէս յանձնեց Հեքթորի դին:

ԱՆԻն հայոց աւերակ մայրաքաղաքն է: Անոր քարերուն, սիւներուն եւ գմբէթներուն վրայ կան միայն հայերու միտքի եւ մատներու հետքերը: Ինչ ալ եղած ըլլան ԱՆԻի Թուրքիոյ բռնակցման պայմանները եւ արդարացումները, օրինական եւ զինուորական, ԱՆԻն հայկական ժառանգութիւն է, անյեղլի կնիքով:

Չկա՞յ օրէնք մը, չկա՞յ միջազգային իրաւարարական մարմին մը, չկա՞յ ժողով մը, ուր կարելի ըլլայ դիմել, ընթացիկ քաղաքական ճապկումները մէկդի դնել, եւ Աքիլլէսի մեծութեամբ վճռել, որպէսզի ԱՆԻն վերադարձուի զինք կերտած ժողովուրդին, խնամուի, դառնայ յիշողութեան եւ յիշեցման խորան, Անցեալը բերէ Ներկային մէջ:

ԱՆԻն ոչինչ կը ներկայացնէ Թուրքիոյ համար, նոյնիսկ մշակելի տարածք չէ:

Թուրքիոյ նախագահը եւ իշխանութիւնները ոչինչ կը կորսնցնեն ԱՆԻն վերադարձնելով իր տէրերուն, որոնք սիրով եւ գուրգուրանքով կրնան վերաբերիլ իրենց ժառանգութեան: Նոյնիսկ եթէ չվերակենդացնեն, զայն կը դարձնեն հայերու ուխտատեղի: Այդ ընելով Թուրքիան վարկանիշ կ’ապահովէ բարի դրացնութեան եւ մշակոյթներու պաշտպանութեան ճակատներուն վրայ:

Այս ըմբռնումով ինչո՞ւ Մ.Ա.Կ.ի ընդհանուր քարտուղարը եւ ԻՒՆԵՍՔՕ-ի ընդհանուր տնօրէնը, նաեւ, կրկնենք, աշխարհի իրաւարարութեան իրենք զիրենք կոչած մեծերը չեն խօսիր եւ չեն պահանջեր, որ ԱՆԻն վերադարձուի իր ժողովուրդին: Այս պահանջը ցեղասպանութեան ճանաչում չէ, ահաբեկչութիւն չէ, վարկաբեկում չէ: Մեծերը, որոնք պատմութիւն գիտեն, երբեմն գիտցած են կռուիլ իրաւունքի համար: Ֆրանսան միլիոնաւոր զոհեր տուաւ, ինչպէս իրենք կ’ըսեն, Վոժ լեռներու կապոյտին գիծին վերատիրանալու համար:

Բայց պարզ է նաեւ, որ ԱՆԻի վերադարձի պահանջը ներկայացնող պէտք է ըլլայ: Ո՞վ եւ ինչպէ՞ս:

Ի հարկէ՝ հայերը:

Բայց նաեւ թուրք մտաւորականութեան մոլեռանդութենէ եւ կիրքերէ ձերբազատուած փաղանգը ինք հրապարակ պէտք է գայ այս պահանջով:

Ինչո՞ւ ոչ նաեւ միջազգային այն բոլոր կազմակերպութիւնները, որոնք համաշխարհային մշակութային պաշտպանութեան կարգախօսով հրապարակ կու գան, կը խօսին Անկքորի, Պարթենոնի, Փալմիրի, Փարիզի Աստուածամօր տաճարի, եւ այլ համամարդկային մշակութային ժառանգութեան խորհրդանիշներու մասին:

ԱՆԻն վերադարձնե՛լ հայ ժողովուրդին:

Թուրքիոյ համար ԱՆԻն ոչինչ կը ներկայացնէ: Քարակոյտ է:

ԱՆԻն հայ ժողովուրդի պատմութեան բաց գիրքն է, ոգի է, արուեստի կուտակում է:

Ի՞նչ է պարտականութիւնը միջազգային համայնքին:

Այս հարցումով հրապարակ գալ չի նշանակեր թշնամութիւն սերմանել կամ ծաւալապաշտ ըլլալ:

ԱՆԻի հայութեան վերադարձը իրաւ խաղաղութեան եւ միջազգային փոխըմբռնումի պզտիկ քայլ կ’ըլլայ, թերեւս առաջինը ապագայի մեծ քայլերու:

ԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԱՆՈՐ ԻՐԱՒ ՏԷՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՈՐՊԷՍ ԳՐԱՒԱԿԱՆ ՎԱՂՈՒԱՆ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ:

Բաց նամակ՝ սահմամններէ ասդին եւ անդին:

Եթէ չեն խցուած բոլոր ականջները եւ չեն խաւարած միտքերը:

Քաղաքական մանրուք չէ ԱՆԻն, նոյնիսկ եթէ ասդին եւ անդին օրակարգ չէ:

ԱՆԻն այսօր հոգեկան-ոգեկան օրակարգ է հայուն համար:

Այս պէտք է ըսել բարձրաձայն, ոչ միայն բանիմացներուն:

Բայց նախ մենք պէտք է ըսենք եւ գիտնանք, որ ան մեզի համար սոսկ զբօսաշրջիկային հասցէ չէ:

Այս պատմութիւն է, քաղաքականութիւն, մշակոյթ եւ անկորնչելի իրաւունք:

Յ.Գ. Կը խնդրուի թարգմանել եւ տարածել

hairenikweekly.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company