ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ակնարկ. Կոստանդնուպոլսոյ Նորովի Բացայայտումի Նախադրեալները

27 Հունիս 2019 Հանրապետական ժողովուրդի կուսակցութեան թեկնածուին Պոլսոյ քաղաքապետ ընտրուիլը արդէն սկսած է մեկնաբանուիլ իբրեւ Թուրքիոյ նախագահին քաղաքական ասպարէզի մայրամուտի մեկնարկ: Գործող սահմանադրութեամբ երկրորդ անգամ առաջադրուելու իրաւունքի օգտագործումը կը թուի, որ խնդրոյ առարկայ է արդէն նախագահ Էրտողանի համար: Միտումները անոր վայելած վարկանիշի անկման ցուցանիշներ սկսած են դրսեւորել եւ անոնցմէ կարեւորագոյնը` Պոլսոյ ընտրութիւններուն արդիւնքն է:

Այս արդիւնքները կրկնակի իմաստ ունին եւ վարկանիշի անկման հզօր ցուցանիշ են: Պոլսոյ քաղաքապետական ընտրութիւնները վերստին կազմակերպելով նախագահ Էրտողան շատ ռիսքային խաղ բեմադրեց: Երկրորդ պարտութիւնը արդէն ճակատագրական ազդեցութիւն ունի քաղաքական ասպարէզի հետագայ ընթացքին վրայ:

Պոլսոյ քաղաքապետական ընտրութիւններու արդիւնքներուն ձեւաւորման մէջ քրտամէտ ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան գործօնը կ՛երեւայ ներկայացուող համապատկերին եւ այս ուղղութեամբ հրապարակուող վերլուծումներուն մէջ: Չյայտարարուած ընտրական դաշինք մը ըստ էութեան աշխատած է, որ միացուցած է Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութիւնն ու Հանրապետական ժողովուրդի կուսակցութիւնը: Որքան ալ խօսուի քեմալականութեան վերադարձի երեւոյթին մասին, այստեղ կայ նաեւ քրտական գործօնի յառաջխաղացքի փաստը եւ անոր հասցուցած հարուածը նախագահ Էրտողանին:

Հայկական ոսպնեակէն չի վրիպիր նորընտիր քաղաքապետին վերաբերող այն լրատուութիւնը, ուր կ՛ըսուէր, թէ հայազգի ճարտարապետ Զաքարիա Միլտանօղլուի ուղեկցութեամբ, ան նորովի բացայայտած է իր իսկ ծննդավայրը եւ անկէ ետք սկսած է բոլորովին այլ աչքով նայիլ Տրապիզոնին: Անտեղի պիտի չըլլար այստեղ արձանագրելը, որ հայազգի ճարտարապետը պոլսահայ մտաւորականներու խմբակի հետ, Համազգայինի Կեդրոնական վարչութեան հրաւէրով ապրիլ 2014-ին, այցելեց Պէյրութ եւ այստեղ կազմակերպուած լսարանին ներկաներուն ծանօթացուց հայկական բնօրրաններուն անցեալն ու ներկան:

Իմամօղլուի ինքնութեան արմատներուն մասին կան որոշ հրապարակումներ, որոնք կը խօսին անոր պոնտոսայունական-լազական ծագումին մասին: Այստեղ յայտարարութիւնը ունի անշուշտ լուռ ենթաթեքսթ: Խօսքը միայն ճարտարապետական նորովի բացայայտումին մասին չէ, այլ նաեւ քաղաքին պատմական պատկանելիութեան, դիմագիծին եւ այնտեղ ապրած ժողովուրդներուն:

Տրապիզոնէն աւելի սակայն այստեղ այլ ընկալում եւս կայ. Պոլիսը նորովի ընկալելու մասին է խօսքը` այլ խօսքով` Կոստանդնուպոլսոյ նորովի բացայայտումը: Ասիկա այն զգայուն նիւթն է, որուն ողղութեամբ հունէ դուրս գալով եւ կորսնցնելով ինքնատիրապետումը Էրտողանի խորհրդականը սպառնացած էր Սթամպուլը Կոստանդնուպոլսոյ վերածելու առաջադրանքը ունեցողներուն գլուխները հեռացնել ուսերէն:

Նորովի բացայայտումները կրնան առաջնորդել խեղաթիւրուած պատմութեան մը ճիշդ վերաշարադրանքի հրամայականին: Ատով իսկ այս գործընթացները երկարատեւ դրուածքով չեն սահմանափակուիր միայն էրտողանի քաղաքական մայրամուտը նախանշելով:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company