Հանդիպում-քննարկում «Մեկ Հայաստան» կուսակցության հետ
03 Հուլիս 2019
Հուլիսի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Մեկ Հայաստան» կուսակցության հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին, Արցախյան հիմնահարցին:
Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին: