ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Իրական աճի անվիճելի նախապայմանը

05 Հուլիս 2019 Անկախ այն բանէն, թէ գաղափարախօսական ի՞նչ դիրքերէ կը փորձենք վարել ՀՀ տնտեսութիւնը, կարևոր է, որ մեր տնտեսական քաղաքականութիւնը հիմնուի ոչ-գնաճային (non-inflationary) միջոցառումներու համակարգուած փաթեթի մը վրայ։ Առանձին նախաձեռնութիւններ կրնան որոշ գնաճային ռիսքերու առաջնորդել և տակաւին ընդունելի ըլլալ (ազգային պաշտպանութեան, ընկերային և մշակութային շարժառիթներէ մղուած), որքան ատեն որ տնտեսական փաթեթը, իր ամբողջութեանը մէջ, յստակօրէն միտի ներքնապէս հաւասարակշռելու յիշեալ գնաճային ռիսքերը և երաշխաւորէ փաթեթին առողջ ելքը դէպի տնտեսական իրական աճ։

Այս նախապայմանին ենթակայ են իշխանութեան ձգտող բոլոր քաղաքական ուժերը անխտիր։ Ներառեալ՝ Դաշնակցութի՛ւնը որպէս ընկերվարական կուսակցութիւն։ Այսօր, Հայաստանի քաղաքական բեմի բոլոր քաղաքական ուժերը պարտաւորուած են հանրութեան սեղանին վրայ դնելու տնտեսական քաղաքականութեան այնպիսի մէկ կերպար (model), որ գոհացուցիչ երաշխիքներ կը հայթայթէ հետևեալ երեք նախապայմաններու իրագործման համար.

(ա) Փաթեթը -- իր չափագրելի արդիւնքին մէջ -- պիտի ըլլայ ոչ-գնաճային։

(բ) Փաթեթը -- իր չափագրելի արդիւնքին մէջ -- պիտի չաւելցնէ Հայաստանի արտաքին պարտքը։

(գ) Փաթեթը ծնունդ պիտի տայ տնտեսական իրական աճի։ Ասիկա նախապայմաններուն նախապայմանն է։ Հայաստանի տնտեսութեան ոսկեայ օրէ՛նքը։

Թէ ինչպէ՞ս քաղաքական ուժերէն ամէն մէկուն տնտեսական ծրագիրը կը հասնի վերոյիշեալ թիրախներու իրագործման և թէ ինչպէ՞ս իր ստեղծելիք տնտեսական աճը կը տանի տնտեսական համակարգի արմատական յեղաշրջման, արդիականացման, աղքատութեան նուազման, արտագաղթի կասեցման, վերաներդրումային ոլորտի աշխուժացման և ներառական տնտեսութեան այլ նպատակներու իրագործման, այդ անյայտներու (variables ) աւազանին մէջն է, որ երևան պիտի գան մեր գաղափարախօսական տարբերութիւններն ու ռազմավարական առաւելութիւնները։ Մենք այս ճակատներուն վրայ է, որ պիտի մրցինք իրարու հետ։ Ո՛չ՝ վերոյիշեալ երեք կէտերուն վրայ։ Պարզ խօսքով, մեզմէ անոնք, որոնք վերոյիշեալ երեք թիրախներու իրագործման նախապայմանները չեն կրնար գոհացնել իրենց տնտեսական քաղաքականութեամբ, պէտք է մերժուին հանրութեան կողմէ, քանի որ անոնք լուծում չունին այսօրուան մեր հարցերուն։

Տնտեսական իրական աճը կենսական է Հայաստանի տնտեսութեան համար և ան անսակարկելի է, քանի որ ան է միայն, որ կրնայ «ֆինանսաւորել» մեր պետական անկախութիւնը։ Գնաճային միջոցառումներով հասարակական բարօրութեան կարելի չէ հասնիլ։ «Բարօր բայց տկար» կամ «բարօր բայց պատանդ» «տկար բայց ապահով» ցնդաբանութիւններու համար չէ Հայաստանը։ They belong to the lose-lose territory and must be rejected outright. Հայաստանը պէտք է հեռու պահէ ինքզինք այդպիսի քաղաքական փորձութիւններէ։ Ընդհակառակն բոլոր քաղաքական ուժերը պէտք գործեն այն յստակ համոզումով, որ առողջ տնտեսական աճը մեր տնտեսութեան ազատութիւնն է և փրկութեան միակ վստահելի բանալին։ Եւ ան պէտք ունի խթանուելու։ Հայոց պետութիւնը պիտի քաջաբար և վճռականօրէն տնօրինէ իր ազատութիւնը։ Ապաւինիլ միայն բնական օսմոզային հոլովոյթներու (trickle down economy) կարելիութեան վրայ (ինչպէս ներկայ իշխանութեան նոր-ազատական տնտեսութեան ջատագովները կը թուին ընել) և մեծահոգաբար յաւելումներ բաշխել հասարակութեան (հարկային համահարթեցում, նուազագոյն աշխատավարձի բարձրացում, ևն.) խաբող քաղաքականութիւն է, որուն ծանր գինը ի վերջոյ աշխատաւորութիւնն է, որ պիտի վճարէ։ Դաշնակցութիւնը կը մերժէ կեղծ տնտեսութեամբ գործելու այդ գաղափարը։ Այսօրուան հարցերը պիտի լուծուին այսօր։ Անոնք պիտի չբարդուին ապագայ սերունդներու վզին։

Մեր երկրի լինելիութեան գործը այսօրուան օրակարգն է։ Այս պատասխանատւութեամբ է, որ կը գործէ Դաշնակցութիւնը։ Այս պատասխանատւութիւնն է, որ ան պիտի շարունակէ պահանջել բոլորէն։ Թէ՛ Վարչապետ Փաշինեանի կառավարութենէն, թէ՛ բոլոր միւս նոր-ազատական տնտեսութեան նորմերուն զինուորագրուած ուժերէն, թէ՛ սոցիալ-դեմոկրատիայի դեռ չկազմաւորուած շերտերէն և թէ՛ մանաւանդ ինքզինքէն՝ պատասխանատու և արդիապաշտ ընկերվարութեան դրօշակիրը հանդիսացող Հայ Յեղափոխական Դաշնակցութենէն։

Կարօ Արմենեան
Յուլիս 5, 2019 Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company