ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իշխող ուժի ներկայացուցիչների արձանագրումները կամաց-կամաց խզվում են իրականությունից

17 Հուլիս 2019 Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով` օտարերկրյա ներդրումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են ընդամենը 34,4 մլն դոլար: Մինչդեռ 2018 թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի ներհոսքը կազմել էր 94,4 մլն դոլար: Ըստ էության, ստացվում է, որ ներդրումները 60 մլն դոլարով պակասել են: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրային համակարգող ԹԱԴԵՎՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:


«ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՏԵՂԻՑ ՉԵՆ ՇԱՐԺՎՈՒՄ»

– Պարոն Ավետիսյան, մեկ տարի առաջ այսօրվա իշխանությունը թռիչքային տնտեսական աճ էր խոստանում, այսօր ունենք դեռ մի բան էլ բացասական դինամիկա: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված:

– Բազմիցս նշել եմ, որ տնտեսության մեջ տրամադրությունները կարեւոր են, հատկապես ներդրում կատարողների, տնտեսվարողների, աշխատող-արդյունք ստեղծողների համար: Բայց այդ տրամադրությունները միայն խոստումներով չէ, որովհետեւ այդ խոստումներով տրամադրություն բարձրացնելն ընդամենը դրվագային արդյունք է տալիս: Ամեն ինչ շատ պարզ է, եւ մենք իրավունք չունենք մանիպուլացնելու մեր հանրությանը, մեր քաղաքացիներին, որոնց մի մասն էլ նաեւ տնտեսական որոշումներ կայացնողներ են եւ իրենց ուսերին են տանում տնտեսության բեռն ու ռիսկը: Ներդրումը, եթե փորձենք հանրամատչելի ներկայացնել, երկու գործոնի կշռման արդյունքում է կատարվում: Յուրաքանչյուր ոք, ով ունի կապիտալ, այդ թվում` փողով արտահայտված, տեխնոլոգիաներով կամ, ասենք, շենք-շինություններով, պատրաստակամ է գործադրել իր այդ կապիտալը, եթե կշռել է այդ երկու գործոնը, որոնցից մեկը ռիսկն է, որն ունի եւ կարող է ունենալ այդ կապիտալը կորցնելու իմաստով, մյուսը` շահույթի անորոշությունը, թե ինչ չափի կլինի: Եվ այս երկու գործոնն ուսումնասիրելով` ներդրողը, անկախ նրանից` կլինի Ֆրանսիայից, Արգենտինայից, Կանադայից, Զամբիայից, թե ՀՀ-ից` Երեւանից, Գյումրիից կամ Ճամբարակից, պետք է հետեւյալ հարցին պատասխանի` արդյոք արժի այսքան կապիտալը ներդնել այս ռիսկի պարագայում եւ ակնկալել այսչափ շահույթ` ամսական կամ տարեկան: Եվ փաստ է, որ մարդիկ ներդրում կատարելու իրենց որոշման հարցում ավելի շատ բացասական պատասխան են տվել: Այսինքն, որ չարժի իրենց կապիտալը ներդնել: Նախորդ շրջանում համեմատաբար ավելի շատ դրական պատասխան են ունեցել եւ քայլ են կատարել ու իրականացրել են ներդրում, եւ շահույթը հաղթել է ռիսկին: Ինձ թվում է` պատճառները պարզ են. նախ` քաղաքական անկայունություն կար, երկրորդ` ինստիտուցիոնալ բարեփոխումները տեղից չեն շարժում: Խոսում են ու խոսում, թե մենաշնորհները վերացել են, կոռուպցիա չկա, հարկերը բոլորը վճարում են, բայց իշխող ուժի ներկայացուցիչների կողմից այս բոլոր արձանագրումներն ամեն օր կամաց-կամաց խզվում են իրականությունից:


«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ՀՂԻ Է ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ»

– Իսկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այսօր ավելի շատ զբաղված է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու քարոզով, քան սոցիալական խնդիրներով, որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

– Ճիշտն ասած, այդ ոլորտով չեմ զբաղվել եւ չեմ կարող պրոֆեսիոնալ տեսակետ հայտնել, բայց այնքանով, որքանով հետեւել եմ մասնագետների վերլուծություններին, կարող եմ արձանագրել, որ շատ հստակ մտահոգիչ դրույթներ կան: Փաստ է, որ շատ զարգացած երկրներ այդ կոնվենցիան չեն վավերացրել եւ հենց այդպիսի հիմնավորումներով: Կարծում եմ` սա էլ չպետք է դառնա ոտքի վրա արված հերթական մի քայլը, որը հետո կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ մեզ կանգնեցնել: Դրա համար պետք է լայն քննարկումներ լինեն, ընդ որում` ոչ թաքուն, այլ` հանրային, բաց: Օրվա իշխանությունները ոչ միայն իրենց միջազգային գործընկերների հորդորները պետք է լսեն, որը նաեւ կշռվում է որոշակի գրանտներով ու վարկերի խոստումներով, այլ նաեւ պետք է լսեն հանրության լայն շրջանակների խոսքը, հաշվի առնեն մեր ազգային մենթալիտետը եւ ընդհանրապես, որպես ժողովուրդ, ազգ, մեր առանձնահատկությունները, որի վրա խարսխված է մեր կյանքը եւ մեր ապագան: Եվ այդ ամենն արհեստածին, ներմուծվող մոտեցումներով փոխարինելն անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ: Սա տնտեսության մեջ ներդրումների 60 միլիոն դոլարի կորուստ չէ, որ հետո փորձես առաջանցիկ զարգացնել եւ ցուցանիշը վերականգնել: Սա հղի է անդառնալի կորուստներով, ինչը մեր այսօրվա աշխարհաքաղաքական մարտահրավերների պարագայում ուղղակի անթույլատրելի է: Ինչ վերաբերում է սոցիալական ծառայության աշխատողներին եւ նրանց վարքագծին, միանշանակ, իրավիճակը մտահոգիչ է: Հենց երեկ էլ տեղեկատվություն կար, որ աշխատանքից ազատվել է մի բարձրաստիճան պաշտոնյա այդ ծառայությունից, ամենատարբեր խոսակցություններ են շրջանառվում, իրենց բուն գործը թողած` Ֆեյսբուքով միմյանց վրա են հարձակվում, զբաղված են չգիտես ինչով կամ իրենց գործառույթից դուրս ամեն ինչով, բայց ոչ նրանով, ինչն իրենց հիմնական գործառույթն է եւ ինչի համար երկրի քաղաքացիները վճարում են հարկեր, եւ իրենք ստանում են աշխատավարձ: Արդյունքում տեսնում ես, որ այդ ամենը շատ ուղիղ իր բացասական ազդեցությունն է թողնում հենց ոլորտի վրա, ինչը փաստում են չկատարված կամ հետաձգվող գործերը: Ընդհանուր առմամբ` վատ, թե լավ ստեղծված այն համակարգը, որը պետք է աշխատեր եւ զարգանար, արագ հետընթաց է ունենալու եւ արդեն իսկ ունի: Այստեղ արմատական մոտեցումներ են պետք: Միանշանակ է, որ կառավարման եւ պրոցեսների համակարգման լուրջ բաց կա, ինչն ուղղակի նկատելի է անգամ անզեն աչքով:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՍՕՐՎԱ ՕԳՆԱԿԱՆԸ ՍՐՏԱՑԱՎ ԱՇԽԱՏԵԼ Է ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

– Ի դեպ, վերջերս էլ մամուլում լայն արձագանք գտավ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի օգնականը, երբ նախարար էր Արտեմ Ասատրյանը: Մինչդեռ Ն. Սարգսյանի պատգամավոր եղբայրը` Հայկ Սարգսյանը պնդում էր, թե վերջին տարիներին ողջ ընտանիքով ընդդիմադիր են եղել եւ պայքարել են նախկին իշխանությունների դեմ: Դուք այդ ժամանակ եղել եք փոխնախարար, նկատե՞լ եք Նաիրի Սարգսյանի կողմից ընդդիմադիր դրսեւորումներ:

– Նաիրի Սարգսյանին ճանաչում եմ որպես շատ առաջադեմ երիտասարդի: Այդ ընթացքում որքանով առիթ եմ ունեցել շփվել, ունեցել է բարձր պրոֆեսիոնալիզմ, իսկ աշխատանքային միջավայրում որեւէ խնդիր չեմ տեսել: Օբյեկտիվ պետք է լինեմ, բացի դրականից այլ բան չեմ տեսել` մասնագիտական եւ աշխատանքային հարաբերություններում:

– Խնդիրը մասնագիտական որակները չէ, այլ սկզբունքներն ու հայացքները: Երբեւէ Նաիրի Սարգսյանը աչքի ընկե՞լ է, որ հակասություններ ունի այն ժամանակվա իշխանության հետ կամ ընդդիմացե՞լ է որեւէ հարցում:

– Շատ առիթներ, ամենօրյա շփումներ չեն եղել, որովհետեւ ես միշտ իմ գործով եմ զբաղված եղել, բայց որքանով եղել են շփումները, առավելապես տեսել եմ իր կողմից դրված խնդրի վերաբերյալ սրտացավ մոտեցում: Ինձ համար դժվար է գնահատել այն ժամանակվա իր ընդդիմադիր լինել-չլինելը, քանի որ շատ հարցերում ես էլ համակարծիք չեմ եղել եւ ներկայացրել եմ իմ տեսակետները: Համոզված եմ, որ այսօր էլ նույն պետական համակարգում շատերը բազմաթիվ հարցերում ունեն տարբերվող կարծիք: Բայց չմոռանանք, որ քաղաքական որոշումներ կայացնողների շրջանակը հստակ է` նախարարն է` փոխնախարարներով: Այնպես որ, կարող ես մի հարցով այլ տեսակետ ունենալ, մեկ ուրիշ հարցում նույն տեսակետն ունենալ: Ես չեմ ֆիքսել եւ չեմ հաշվել, թե Նաիրի Սարգսյանի դեպքում քանիսն է եղել, քանի որ կրկնում եմ` նախ շփումներս քիչ է եղել, իսկ համատեղ քննարկումներից դրական տպավորություն եմ ստացել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company